Սեր….Թերևս մարդկության մեջ ամենաշատ քննարկվող թեման:Այս` զգացմունքը ասեմ, թե երևույթը ասեմ, չգիտեմ, մարդկանց միշտ էլ հետաքրքրել է և դեռ կշարունակի հետաքրքրել:Եվ դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ սիրո թեման այլևս սպառված կլինի և քննարկման համար ոչ պիտանի:
Լավ որ սկսել եմ, շարունակեմ:Դե որ այդպես է եկեք այսօրվա թեման նվիրենք սիրուն:
Այնքան եմ նյարդայնանանում երբեմն, որ չգիտեմ էլ` ինչից սկսեմ:Հիմա կարծում եմ կմտածեք,թե ինչպես կարող է այս աղջիկը սիրո թեմայով խոսել ու այն էլ նյարդայնացած:Նախ` սերն արդեն վաղուց է,որ իր բուն` մաքուր, անմեղ ու սքանչելի զգացմունք լինելու դերը սկսել է զիջել մի տարօրինակ «եսիմինչի»:
Հայաստանի Հանրապետությունում` մեր իսկ կողքին ապրում են մարդիկ,ովքեր պատկանում են «քյարթու»(կամ գոնե քյարթու մտածելակերպ ունեցող) ռասսային:
Երբեմն նայում եմ որոշ քյարթու տղաների ու մեկ անգամ ևս հասկանում, որ հիմա բարոյական արժեքները փոխվել են:Հա, գիտեմ` տարիքս թույլ չի տալիս համեմատություն անել ներկայի ու ասենք 50 տարի առաջվա միջև, բայց հաստատ ես այդպես չեմ դաստիարակվել:Պատկերացում կազմում եմ մեզանից մի քանի տասնամյակ առաջվա մտածելակերպի և հասարակության նորմերի մասին:Կան բաներ, որ ինքս էլ չեմ ընդունում,կան բաներ էլ,որ ընդունում եմ որպես օրենք և այլ կերպ չեմ պատկերացնում:Օրինակ ինձ համար միանշանակ է այն, որ տղամարդը պետք է ասպետ լինի իր վարվելաձևով, պահվածքով և բնավորությամբ:Իսկ մեր օրերում հանդիպում ես այնպիսինների, ովքեր մեղմ ասած հեռու են նկարագրածիցս:
Հիմա ցանկացած իրեն «տղա» համարողը կարող է իրեն թույլ տալ ոչ միայն աղջիկների բամբասանքը լսել ու խառնվել դրան, այլև աղջկա վրա կռիվ գնալ:Ավելին` «ռազբոռկա» անել, առանց մտածելու իր առջև տղա է կանգնած , թե աղջիկ:Ես սա համենայն դեպս չեմ հասկանում (երևի դեռ այդքան խելքս չի հասնում ելի): Մի խոսքով սա սիրո հետ կապ չունի…բայց մի րոպե, ինչ սիրո մասին կարող է լինել խոսքը այս պայմաններում:Ես չեմ պատկերացնում, որ կարելի է սիրել նրան, ով մոռանում է ` ինչ ասել է իրական տղամարդ լինել: Մեղկ եք , մեղկ: Իսկ այն աղջիկները, ովքեր իրենց խելքը հացի հետ են ուտում ու նման թուլամորթների սիրահարվում, ես իրոք ցավակցում եմ, բայց չեմ մխիթարում. դժվար թե նման «քյարթու» մտածելակերպով մարդիկ երբևէ փոխեն իրենց աշխարհընկալումն ու հայացքները:Օրինակ այդ ռասսայի մոտ կա մի արմատավորված ու վաղուց արդեն ճշգրտված ցուցակ, ըստ որի նրանք սիրահետում են աղջիկներին (նրանց կարծիքով միայն բնականաբար): Իմ հետաքրքրվելով այդ ցուցակը մոտավորապես այսպիսին է:
- Նախ` տեսնել աղջկան ու հավանել նրան այնքան, որ գոնե իրենց «դզի» այդ աղջիկը (անկեղծ ասած ես կամաչեի, եթե մեկին այնքան դուր գայի, որ «դզեի»):
- Հետո քուչի տղերքից իմանալ նրա համարը
- Նախորդ բարձունքը գրավելուց հետո պետք է ժամանակ առ ժամանակ երևալ այդ աղջկա մոտ, որ այդ աղջիկը իրեն նկատի:
- Հաջորդ մի քանի կետերը բնականաբար սրանք են`
- - տղեքով լռվել աղջկա բնակության վայրի կամ սովորելու բակում
- -լինել բոլոր այն վայրերում, որտեղ սովորաբար լինում է իրենց հավանած աղջիկը
- -հանդիպել և խոսել բորոր այն տղաների հետ, որոնց «բախտ է վիճակվում» ինչ-ինչ հանգամանքներում շփվել այդ աղջկա հետ և այլն, և այլն...
հեհե~, լավն էր, մանավանդ`ցուցակը
))))))))))
Հա բա Շուշ ջան կարողա սխալ եմ ասում?Ինչ տեսնում եմ շուրջս, էտ էլ ասում եմ:Համել մերսի,որ չես ալարել ու կարդացել ես)))))))))))))
Հարգելիս, շատ համամիտ եմ քո նյութի հետ, սակայն մի խնդրանք ունեմ,
“Եվ սա դասական հայ տղայի` աղջկան սիրահետելու ծրագիրն է:” նախադասության մեջ ճիշտ կլիներ, որ ԴԱՍԱԿԱՆ բառը չակերտներում լիներ: Նյութդ շատ հավանեցի ապրես: ուղղակի դասականը իրանք չեն, այլ այն մարդիկ ովքեր իրոք Ասպետ են:
Շատ շնորհակալ եմ, որ նյութս հավանել եք:Համամիտ եմ, նրանք դասական չեն, դրա համար էլ գրել եմ, նրանք չակերտավոր դասական են:Պարզապես չակերտներ չդնելը փոքրիկ վրիպակ է անուշադրության պատճառով (կփորձեմ ուղղել):Ցավում եմ միայն, որ այսօր իրական ասպետներ շատ քիչ են մնացել:
Din jan ete txen iskakanic uni mardkayin arjaniqner u arjani a txamard kochvelu, ankax nranic qyartu a te che kyanqum axjka het kriv chi ani u axjikneri bambasanqin chi xarnvi
Հաստատ
# – տղեքով լռվել աղջկա բնակության վայրի կամ սովորելու բակում
:Ճ :Ճ :Ճ Ազնվությամբ խոստովանում եմ, արել եմ:ՃՃՃ, բայց զուտ նրա համար, որ նամակներս հասցնեի իրան, հետո թողել գնացել ենք :ՃՃՃ
Հա ձեզ ոչ ոք չի մեղադրում, լավ եք արել:Ես նրա մասին եմ ասում, որ շատերի մոտ դա սովորությունից էլ վատ բանա դարձել, ավելի շատ նրանք դա պարտադիր նախապայման են համարում:
Հա, ճիշտա…լրիվ համաձայն եմ, մերոնք դեռ չեն սովորել տարբերել սերն ու ձևականությունները :ՃՃՃ
Համամիտ եմ: եվ լավ է, երբ խոսում եք ասպետների մասին: Իսկ ինչ եք կարծում, անհրաժեշտ չէ արդյոք, որ հայ կանայք էլ համանմանորեն իրենց դրսեվորեն որպես իսկական լեդիներ` ասպետների սիրուն արժանանալու համար:
Ոչ թե անհրաժեշտ է, այլ պարտադիր:Դա էլ ուրիշ առանձին թեմա է:Հիմա շատ քիչ մարդիկ կգտնվեն և կանանցից, և տղամարդկանցից, որ իրենց կարողանում են ասպետին կամ լեդիին գոնե մի փոքր նման պահել: