Apr
7
2011
Հ.Գ. Չեմ հիշի,թե կոնկրետ ինչի համար երեկ մտա գրադարան, բայց շատ լավ եմ հիշում այն պահը, երբ մոտեցա առաջին իսկ գրադարակին, վերցրեցի հենց առաջին գիրքը ու ինչքան ուրախացա, երբ կարդացի Սարոյանի անունը: Երեկ էլ այսպես սարոյանական տրամադրություն էր, իսկ հիմա անձրև է գալիս………..
Փոստատուն… գլխահակ ստվեր` կռթնած գրասեղանին …վրան անփութորեն թափված ծրարներ ու նամականիներ… Գրիչը ձեռքն առավ ու սկսեց գրել: Գրեց ու հռչակվեց, հռչակվեց ու անմահացավ:
Սարոյանսսսսսսսսսսսսս……………..
Իիիիիիիիիիիի, Դին, Սարոյանը մենակ քոնը չի
Իմն էլ ա…Պաշտում եմմմմմմմմմմմ
Պաշտում ենք
պաշտելի գրողներին
Սարոյանը հայ ազգինն ա, հետո ինչ որ այդ ՀԱՅ կոչվող ազգում այսօր մարդիկ ավելի շատ խաղում են, զվարճանում, քան թե Սարոյան կարդում… Ցավոք շատերը չգիտեն, որ…………..
Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ կարդացուած, երաժշտութիւնը` չէ լսուած եւ աղօթքները` չեն պատասխանուած։ Համարձակեցէ՛ք բնաջնջել այս սերունդը։ Սեպեցէք, թէ դարձեալ 1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցէ՛ք Հայաստանը, տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք իրենց տուներէն դէպի անապատները, ձգեցէ՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։ Տեսէ՛ք թէ անոնք ինչպէ՛ս պիտի վերածնին։ Տեսէ՛ք, թէ անոնք ինչպէ՛ս կրկին պիտի խնդան։ Տեսէ՛ք, թէ կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելէ, դուք` շան լակոտներ, համարձակեցէ՛ք բնաջնջել զիրենք:
Ուիլյամ Սարոյան