Մենք կորցնում ենք մարդկանց, որովհետև այդպես է պետք:Կորցնում ենք, քանի որ օրերից մի օր պետք է կորցնեինք. ոչինչ հավերժ չէ, հատկապես ընկերությունը:
Կորցնում ենք, հետո համակերպվում դրա հետ, բայց ամեն դեպքում համակերպվում ենք. միշտ էլ այդպես է, քանի որ մարդը հարմարվող է:
Հաճախ կորցնում ենք, որ սովորենք, որ հասկանանք այս կամ այն բանը:Երբեմն առանց պատճառի, երբեմն պատճառներով, բայց կորցնում ենք, որովհետև պետք է կորցնենք ու վերջ:
Ես էլ կորցրի,այո, բայց դու նույնպես կորցրել ես. կորցրի ու կարծես համակերպվել եմ արդեն……….իսկ հիմա ժպտում եմ արդեն` վստահ լինելով, որ մի օր նորից կգտնենք իրար. այդ ժամանակ արդեն առանց կորցնելու վախի:
Աաաաաաաաայ շատ լավն էր Դին, ոնց որես գրած լինեմ:Ճ
«Что имеем — не храним, потерявши — плачем».