#շարադրություն


Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն”  կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:

Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:

Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……

Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք  շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Իմ ժամանակ էլ էր այսպես.ցավոք….Դե հիմա էլ գործը ավելի է հեշտացել` մտնում ենք Գուգլ, գրում համապատասխան վերնագիրն ու…..ու արդյունքում ոչ մի շարադրություն էլ չենք գտնում, այլ իմ բլոգի պես սովորական մի բլոգ ենք ընկնում, որտեղ բնականաբար շարադրության տեքստի համար ոչ մի պիտանի բան էլչկա:

Ու մի զարմացեք, որովհետև այդպես էլ պետք է լիներ: Հիշում եմ, որ երբ ինքս դպրոցական էի ու հանձնարարություն էի ստանում շարադրություն գրելու, միշտ տխրում էի:Իմ գրած շարադրությունները մի տեսակ փոքրիկ պատմությունների էին վերածվում կամ էլ անձնական խոհերիս արտահայտությունն էին, ինչը խորթ էր մեր` միլիոնավոր ստանդարտ շարադրություններ գնահատող ու սիրող ուսուցչի համար:Այն ժամանակ մեր դասարանում 5 հոգի էր շարադրություն գրում:Չեմ զարմանա, որ հիմա դասարաններում շարադրություն մեկ հոգի գրի կամ էլ գրող ընդհանրապես չգտնվի:

Ու այսպես առանց ստեղծագործական ունակությունները զարգացնելու աշակերտները ընդունվում են բուհ:Այստեղ էլ նրանց սպառնում է ռեֆերատ, փեյփր կամ էլ կուրսային, էլ չեմ ասում դիպլոմային գրելու վտանգը:Բայց դե հիմիկվա ուսանողները սրա ելքն էլ են գտել:Մի քանի օր առաջ համացանցում ուսանողության շրջանում տարածված գրագողության մասին մի հոդված էի կարդում, որտեղ ասվում էր, որ ուսանողության 80 տոկոսից ավելին այսօր գրագողությամբ է զբաղված:Ախր ինչու էլի….Իմ կարծիքով այս երևույթը դեռևս փոքրուց է գալիս,տարրական բան է, բայց երբ ուսուցիչը հանձնարարում է շարադրություն գրել, չի նայում նրա որակին կամ էլ շարադրված մտքերին, այլ ծավալին ու լավագույն դեպքում` առաջին տողն է կարդում( համենայն դեպս իմ ժամանակով այդպես էր, եթե հիմա փոխվել է, ապա ես դրա համար ուրախ եմ ):

Չգիտեմ.ինչ ուզում եք` ասեք, բայց հիմա ինքնուրույն մտածելակերպը չի ընդունվում սկսած հենց դպրոցից:Բոլորը գիտեն, որ կաղապարված աշխատանքները (տվյալ դեպքում` շարադրությունները) հաստատ հավանության կարժանան ու գերադասում են գրել ուսուցչի նախընտրած եղանակով:

Մի դեպք մտաբերեցի. շարադրություն պետք է գրեի, գրեցի այն ինչն այդ պահին սրտիցս էր բխում ու հաջորդ օրը արժանացա ուսուցչիս հանդիմանական հայացքին, իսկ դրա հաջորդ օրն էլ` գովեստի խոսքերի, երբ արդեն գրել էի իր ուզած ձևով: Ու միշտ էլ այդպես էի անում` գրում էի այնպես, որ դասատուին դուր գա:

Այսքան երկար բարակ խոսքս ուղղակի ուզում եմ ավարտել մի խորհուրդով. սիրելի դպրոցականներ, եթե դուք հիմա ապրում եք այնպիսի դարում, որտեղ համացանցը հասանելի է բոլորին, սկսած մանկապարտեզի երեխայից, վերջացրած բակի պապիկներով, ապա ձեզ իրավունք մի վերապահեք այդ նույն համացանցը վերածել տնային աշխատանքները հեշտ և արագ գրելու միջոցի,շպառգալկաների, մի փնտրեք համացանցում ձեր խնդրի պատասխանը կամ էլ շարադրության թեման:Նախ` դուք այնտեղ ոչ թե գիտելիք եք գտնելու, այլ դեռևս փոքր տարիքից ձեր մոտ սկսելու է ձևավորվել գրագողություն կոչվող հիվանդությունը, իսկ բացի այդ էլ դա նմանվում է հիվինդության պես մի բանի:Իսկ եթե մի օր ինտեռնետ չունենաս.արդյոք դու մտածել ես այս մասին: Եթե ոչ ապա գոնե հինգ րոպե տրամադրիր դրան:Արդյունքում ոչ անիմաստ ժամանակ կկորցնես համացանցում սրա նրա բլոգ մտնել դուրս գալով, դեռ մի բան էլ ինքդ կմտածես և կգրես քո իսկ հանձնարարությունը:Իսկ իմ բլոգ էլ այցելիր որքան ուզում ես, միայն թե ազատ ժամանակ ունենալու դեպքում:

Հ.Գ. այնպիսի տպավորություն է, որ շարադրությունների սեզոնին բլոգիս այցելուները շատանում են, ամեն երկրորդը երևի այս հասցեով է գալիս:Սաղ էդ Գուգլնա մեղավոր.երևի գիտի շարադրությունների բլոգ եմ բացել, չնայած վատ միտք չէր :D :D :D հն?

Լավ եղեք:

About these ads

One thought on “#շարադրություն

  1. Դե եթե հիմա հանկարծ իսկ երեկոյան անհետանում է պարոն ինտերնետը, Դա ոչ միայն մեր դպրոցականների , այլև ուսանողների համար աղետ է, անմիջապես խուճապի են մատնվում ոնց որ աշխարհի վերջ է, ինչպես ես այժմ դասերս անեմ, երբ ասումես առանց ինտերնետի պորձի , արդեն իրոք չեն պատկերացնում որ հնարավոր է)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s