Ծանոթանանք


ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ…

Ողջույն…..Ես Դիանան եմ` ժպտերես,պայծառ,կենսուրախ (ընկերներս են ասում) մի աղջիկ: 18 տարեկան եմ, սովորում եմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում:Շատ եմ սիրում ապագա մասնագիտությունս և շատ շնորհակալ եմ ժուռնալիստիկայի իմ ուսուցչուհի ընկեր ՆՈՒՆԵից,ում հոգատար խորհրդով էլ հենց այդ մասնագիտությունն ընտրեցի: Չեմ թաքցնում,որ նախկինում չէի երազում արաբերեն իմանալու մասին, բայց հիմա շատ եմ սիրում այդ լեզուն, թեև շատերն են թերահավատորեն ասել` արաբերե՞ն (բայց դե նրանք ի՞նչ են հասկանում ):Հետաքրքիր է,բայց երբ փոքր էի ու ինձ հարցնում էին, թե ինչ եմ դառնալու, պատասխանս լինում էր ո´չ բժիշկ,ո´չ ուսուցչուհի,ո´չ էլ երգչուհի,այլ` դիվանագետ:)

Նախ ասեմ, որ էությամբ ակտիվ մարդ եմ,չեմ սիրում գորշությունը,միշտ հետաքրքիր տպավորություններ եմ փնտրում,նախաձեռնող եմ: Պասիվ կյանքը ինձ համար չէ, միշտ գտնում եմ զբաղմունք, տեղս հանգիստ նստող չեմ: Բացի այդ ես աշխարհին լուռ հետևողներից էլ չեմ և հաճախ եմ ասելիք ունենում: Գրում եմ այն ժամանակ,երբ ինչ որ բան ինձ դուր չի գալիս կամ մեծ տպավորություն է թողնում վրաս:

Գրում եմ այն ժամանակ, երբ տխուր եմ, երբ սկսում եմ արտասվել կամ անզոր լինելուցս կուլ եմ տալիս արցունքներս, այդ ժամանակ էլ սկսում եմ գրել:Նշանը ասում է,որ տխուր ժամանակ երբ գրում ես, շատ անկեղծ ես գրում, համաձայն եմ:

Ազատ ժամանակ (ինչը քիչ է լինում) փորձում եմ հանգստանալ:Իսկ գիրք կարդում եմ անկախ նրանից` ունեմ ազատ ժամանակ,թե ոչ:Ի դեպ իմ պաշտելի գրողը Վ.Սարոյանն է, հոգեհարազատ են Տերյանի բանաստեղծությունները,իսկ ժամանակակիցներից Պաուլո Կոելյո եմ սիրում:

Այսուհետ կարող եք հետևել ինձ`պարբերաբար այցելելով իմ բլոգը: Ուրախ կլինեմ, եթե կարծիքներով էլ կիսվեք:Յուրաքանչյուր կարծիք ինձ համար շատ արժեքավոր է:

17 comments on “Ծանոթանանք

    • Շնորհակալ եմ Շուշան ջան:Պարզարես ինձ մի տեսակ լրագրող չեմ համարում, թեև ահագին ժամանակ զբաղվել եմ լրագրությամբ:Շատ եմ սիրում այդ ոլորտը, բայց որ անընդհատ չես աշխատում ու ոտքից գլուխ թաղված չես աշխատանքային թոհուբոհի մեջ, կարծես չես էլ համարձակվում վստահ հայտարարել, որ ԼՐԱԳՐՈՂ ԵՍ:

  1. Pingback: Վերջը ես էլ անցա ձեր շարքերը :) « Օրագիրս

  2. FELIZ AÑO NUEVO , SUERTE Y AMOR
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ և ՍՈՒՐԲ ԾՆՆՈՒՆԴԸ, ԹՈՂ ԵԿՈՂ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՍԻՐՈՎ ԼԻ և Այդ հաջողություններից էլ բաժին հասնի Քեզ և ՔՈ ՍԻՐԵԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՆ …. ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ Վարդան

  3. Արաբերեն լեզուն համարվում է աշխարհի ամենահարուստ լեզուներց մեկը: Նրա հարստության, ճոխության և հնարավորությոսնների մասին լեգենդներ են պատմում` ասելով, որ իբր կա արաբերեն մի պոեմ` նվիրված կանացի աչքերի գեղեցկությանը, որն ունի մի քանի հազար տող և ամեն անգամ աչքերի գեղեցկությունը նկարագրելու համար յուրաքանչյուր տողում օգտագործվում է ոչ մի տեղ չկրկնվող ածական… Որքան էլ որ դա չափազանցված լինի, կարծում եմ` նման լեզուն ուսումնասիրելը պետք է որ լինի չափազանց հաճելի ու հետաքրքիր…

    • Պարզապես այն, որ ես էլ կուզենայի արաբերեն իմանալ, թեկուզ միայն նշված պոեմը բնագրով ընթեցելու հնարավորության համար… Դե իսկ Դուք, որքան հասկանում եմ, այդ հնարավորությունն ունեք:

    • Չեք սխալվում, շատ հետաքրքիր է ու հաճելի:Ամենահարուստ լեզուներից է: Հինա արաբական պոեզիայում կարևոր տեղ էր զբաղեցնում համեմատությունը:Շատ հաճախ աղջիկների մատները համեմատում էին վարդագույն որդերի հետ:Համեմատությունները բազմաթիվ են:Աղջկա դեմքը համեմատվում է արևի հետ, սիրուհին համեմատվում է այծեղջյուրի հետ և այսպես շարունակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s