#շարադրություն

Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն”  կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:

Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:

Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……

Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք  շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Continue reading

Գեղեցիկ է Երևանս, նամանավանդ գիշերով

Բարև հայ ժողովուրդ: Էսօր մի կիսաջղայնացած ու կիսաբողոքական բան եմ գրելու:
 Ինչքան ժամանակ է, որ երեկոյան դուրս չէի եկել քաղաք զբոսնելու նպատակով: Ժողովուրդ էս ինչա կատարվում Երևան քաղաքում երեկոյան… Էլի սա չէի նկատի, եթե ամեն օր արևի մայր մտնելուն պես շատերի նման ինձ դուրս նետեի քաղաքի կենտրոն:Բայց քանի որ երկար ընդմիջումից հետո էր` տարբերությունը չնկատելը դժվար էր:
 Ընկերուհուս հետ նստած ենք Հյուսիսային պողոտայում. սա էլ հո պողոտա չի, պոդիում է դարձել…ինչ հագուստով, ինչպիսի սանրվածքով ու ոճով մարդ ասես կտեսնես այստեղ:Բոլորն իրենց Հոլիվուդում են զգում այս տարածքով անցնելիս, կարծես «Թոփ երևանսկի գլյամուռ» պակազին հրավիրված լինեի: Սա դեռ հեչ…
 Գնում եմ Կասկադ ու ճանապարհին ում ասես չեմ տեսնում, բառիս բուն իմաստով բոլոր բոլորին. նրանց, ում հազար տարի է չէի տեսել, նրանց ում ամեն օր տեսնում եմ, նրանց ում չէի պատկերացնի, որ իրար հետ կտեսնեմ, մի խոսքով լրիվ «ժձի մենյան ա»: Եթե կորցրել եք ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, շտապեք քաղքաքի կենտրոն երեկոյան 8-ից հետո, ու ես երաշխավորում եմ, որ դուք նրան անպայման գտնելու եք:Սա էլ դեռ հեչ…
 Քայլում են երկու խանձված «պոլուֆաբրիկատներ», շիկալադնի մաշկերը  ի ցույց դնելով ու ամբողջ մարմնով մեկ գալարվելով իրենց առանցքի շուրջը:Ետևից երկու տղա ռեպլիկախառը քայլում են` «վայ սև ջան, մեռնեմ էդ քո սև ջանիիիիին»:
 Էհ էլ ինչ երկարացնեմ…այս ամենին էլ գումարենք, որ բոլորը թափված են դուրս` աղջիկ կպցնելու նպատակով, ինչ-որ կիսատղամարդ դարձած տղաներ, որ ծամոնները բերաններում ֆռցնելով աջ ու ձախ ռեպլիկներ են շռայլում (ռեպլիկն էլ հո ռեպլիկ չի, անգամ ամաչում ես, որ պատահաբար լսում ես) :
 Հետո ավելացնեմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են սերիալում իրենց զգան, թող նրանք էլ դուրս գան երեկոյան Երևան. բոլոր սերիալների դերասաններին, ռեժիսորներին ու էլի լիքը գովազդայն դեմքերի հաստատ կտեսնեք ձեր շուրջը ու մի պահ կմոռանաք դրսում եք, թե տանը` հեռուստացույցի առջև: Հա ի դեպ այս հրաշալի պատկերը ամբողջացնելով էլ Continue reading

Հետգրություն

Իմ վերջին գրառումներից մեկում լավ բողոքել էի իմ ֆակուլտետի դեկանատի աշխատանքից:Ուզում եմ տեղեկացնել, որ երկար «չարչարանքներից» հետո վերջապես այդ խնդիրը լուծվեց:Այո խնդիրը լուծվեց, հիմա ամեն ինչ նոռմալ է, բայց ես միևնույն է մնում եմ այն կարծիքին, որ ինչ-որ բան սխալ է:Ինչո՞ւ պետք է 6 ամիս ուշացումով մի հասարակ կրթաթոշակի հրաման տան,լավ թողնենք սա:Ու ցավն այն է, որ միայն այս հարցում չէ, որ թերացումներ կան:Սրա նման տասնյակ խնդիրներ կան, որոնց մասին  հիմնականում լռում են ուսանողները`իրենց իրավունքներից տեղյակ չլինելով: Ամեն դեպքում ես վստահ չեմ, որ իմ խնդրին մյուս հետագա տարիներին չեն բախվի ինձանից հետո եկող ուսանողները:
Ու մի բան էլ` բողոքել չեմ սիրում, դա ամենահեշտ գործն է:Չեմ սիրում նաև ուրիշների արած գործը տեղի անտեղի վատաբանել:Սակայն այն ինչն ինձնից կախված չէ, որի բարելավման համար ես ոչինչ չեմ կարող անել, ես գոնե  կարող եմ բարձրաձայնել այդ խնդրի մասին:Ուղղակի ուզում եմ, որ իմ ֆակուլտետը ամենալավերից ամենալավը լինի , այդքան բան:Որ ամեն ինչ այստեղ տեղը տեղին լինի, որ մատով ցույց տան իմ ֆակուլտետը:Սա ոչ թե «պռիսծիժի» համար եմ ուզում, այլ զուտ այն պատճառով որ ֆակուլտետը ուսանողների շնորհիվ է միայն լավ ֆակուլտետ համարվում(թե չէ էնքան կան անուն ու համբավ ձեռք բերած ֆակուլտետներ, որ սկի բանի պետք էլ չեն):Իսկ ինքս ուժերիս չափով լավ բան փորձում եմ անել և անում եմ ֆակուլտետիս համար:Բացի այդ թքած ունեմ, թե ում դուրն է դա գալիս ումը ոչ, կարևորը խիղճս մաքուր է:Կարևորը որ գիտեմ` լավ ուսանող համարվելու համար միայն դասերը անգիր անելը շաաատ քիչ է: ;)
Հ.Գ. Սիրում եմ իմ ֆակուլտետը` իր բոլոր թերություններով հանդերձ: :*

Օգտվեք ձեր թեկուզ ամենափոքր իրավունքից

Մի քիչ բողոքելու եմ, նախապես ասում եմ, որ իմանաք և ով բողոք լսելու հավես չունի չկարդա ի սկզբանե: (շատ բարի եմ :D )
 Նախ սկսեմ նրանից, որ ընդունված բան է, երբ ուսանողները կրթաթոշակ են ստանում:Բայց սա ոչ Երևանի պետական համալսարանում:Հա մի զարմացեք: Դե «ասում են», որ այստեղ անվճար սովորողները պետքա կրթաթոշակ ստանան:Հա էլի ստանում են ու լավ են անում, բայց դե որոշ մարդիկ էլ չեն ստանում:
 Հիմա ինչ մեղք ունես, որ հենց սկզբից չես անվճար ընդունվել ու հետագայում ես ռոտացիոն համակարգով վճարովիից տեղափոխվել անվճար ուսուցման համակարգ:Իմ դեպքնել է սրա նման:Հիմա պետպատվերով եմ սովորում ու սեպտեմբերի ռոտացիայի ցուցակների հայտնվելուց հետո դեռ թոշակի երես չեմ տեսել:Հիմա կասեք` լավ ինչա դրել ու թոշակի համար(էն էլ 5000-6000 դրամի) գլուխ ա ցավացնում:Բայց ասեմ` նախ և առաջ դա իմ իրավունքն է և ընդհանրապես ցանկացած ուսանողի իրավունքը` օգտվել իրեն հասանելիք ամեն ինչից, ներառյալ նաև կրթաթոշակ ստանալու իր արդար իրավունքից:Բացի այդ մի բան էլ կա:
 Ընդհանրապես Եպհ-ում կա մի օրենք` բոլոր այն ուսանողները, ովքեր առաջին քննաշրջանից հետո ունենում են բարձր առաջադիմություն` նույնպես ստանում են կրթաթոշակ, չնայած որ շարունակում են անվճար սովորել:Հարցրել եմ այլ ֆակուլտետներում սովորող  բոլոր իրազեկված ընկերներիցս, որոնք քաջատեղյակ են իրենց ֆակ.-ի օրենքներին, և բոլորն էլ հաստատել են, որ նման բան կա, ու գործում է:Իսկ իմ շատ սիրելի ֆակուլտետում նման բան չկա:Փորձել եմ մեր դեկանատին դիմել, բայց այստեղ չեն վարանում քեզ հիասթափեցնել ու ասում են` Continue reading

Մի քիչ ֆուտբոլային

Այսօր տրամադրությունս ֆուտբոլային է:Հիմա շատերը լավ ուրախացան ֆուտբոլի անունը կարդալով: :)   Ֆուտբոլով ապրում են, այո, ֆուտբոլով շնչում են ու նույնիսկ հիվանդանում են: Հիմա շատերը հենց այդ հիվանդությամբ են տառապում:

Մի օր ֆուտբոլը կդադարի գոյություն ունենալ, բայց դրանից առաջ արդեն իսկ գոյություն չի ունենա աշխարհը: :D Չեմ հիշում` ում խոսքերն են, բայց ինձ թվում է ճշմարտացի են:

Ֆուտբոլ, ֆուտբոլ, ֆուտբոլ:Ամենուր դիտում են, խաղում են, երկրպագում են:Հիմա դա նորաձև է դարձել:Մանավանդ աղջիկների մոտ եմ այս տենդենցը նկատում:Բոլորը անկախ տարիքից, զբաղմունքից սկսել են ֆուտբոլ սիրել:Մի տեսակ մոդայիկ է դարձել:

Խոսքս իհարկե չի վերաբերվում իսկական ֆանատներին, ովքեր ամեն կերպ երկրպագում են այս կամ այն թիմին:Պարզապես նորից անցնելու եմ իմ չսիրած երևույթին` Continue reading

Այսօր օնլայն չեմ լինելու

Այսօր օնլայն չեմ լինելու, հա որոշել եմ……………. Չեմ ուզում ոչ մեկին տեսնել, խոսել, զրուցել և առավել ևս ձևացնել, որ ամեն ինչ լավ է: Ի դեպ ձևացնելու մասին: Ինչքան կուզեի, որ մարդիկ, ինձ պես հաճախ ձևացնեին, որ ամեն ինչ լավ է:Թաքցնեին իրնց վատ տրամադրությունը, որ դա չազդեր շրջապատի վրա:Իսկ ոմանք ընդհակառակը սիրում են իրենց վատ տրամադրությունը ավելի ընդգծել, արտահայտիչ դարձնել:Ցուցադրել, որ իրենք հիմա շաաատ, շաաատ, չափից դուրս վատ տրամադրության մեջ են, և իրենց վիճակն անհուսալի է, անմխիթար:Եվ նրանք թքած ունեն, որ այդ պահին իրենց կողքինը շատ լավ առիթ ունի ուրախանալու, ժպտում է ու անհոգ է, թեկուզ մի քանի րոպե միայն:Բայց ոչ, եթե ինքը վատ տրամադրություն ունի, ուրեմն մենք էլ պետք է տխրենք իր հետ հավասար:Էգոիստական մտածելակերպ: Ինչքան ձևական մարդ կա շուրջբոլորս: Լավ ես չեմ հասկանում, չեմ էլ կարողանում հասկանալ այն մարդկանց, որ իրենց ձև են տալիս,հաճո՞ւյք եք ստանում ձևական դիրքում լինելուց: Շատ քչերին կարող եմ հաշվել, որ բնական են իրենց պահում, անում են այն ինչ սովորաբար անում են, կամ խոսում են այնպես, ինչպես միշտ: Այլ ոչ` ձև բռնած ապրում:Ուղղակի ես կյանքում երբեք չեմ խաղում, դերասանական տվյալներս էլ օգտագործել եմ միայն համապատասխան վայրում ու միջավայրում:Բայց գիտեք, երբեմն նախանձում եմ նրանց, ովքեր կարողանում են ձև բռնել, հանուն իրենց օգուտի: Չեն սիրում մարդիկ իրար, բայց երբ տեսնում են 100 տարվա կարոտով են իրար բարևում, համբուրում, գուրգուրանքի խոսքեր ասում:Բա իհարկե, տվյալ մարդն իրենց պետք է, բա հո անխելք չեն, որ նրան բաց թողնեն:Ո՞նց են կարողանում, փորձելու դեպքում էլ համոզված եմ, որ չէի կարողանա:
Այսօր շատ վատատեսորեն եմ գրում և հայցում եմ այն մարդկանց ներողամտությունը, ում տրամադրությունը չի համընկնում գրածիս հետ: Բայց հավատացեք ես հաստատ չեմ ցանկանում, որ իմ բլոգից տխուր հեռանաք:Պարզապես հոգնել եմ միշտ ժպտալուց, միշտ ուրախ լինելուց:Իսկ այսօր այնպես եմ գրելու, ինչպես սիրտս է ցանկանում:
Երեկ մի ֆիլմ էի նայում ու այնքան բաներ էին մտքովս անցնում:Օրինակ` թե Continue reading

Համադասարանցիներ կետ ռու, կամ նույն ինքը ադնակլասսնիկը

Էլի օդնոկլասսնիկից ենք խոսելու:Հա ես էլ որոշեցի շատ ու շատ բլոգերների նման խոսել այս թեմայով:Գրեթե բոլորն էլ գոնե իրենց բլոգերային կյանքում մի անգամ գրում են «օդնոկլասսնիկի ստատուսներ» թեմայով մի բան:Նախ մարդիկ դա շատ են փնտրում Գուգլում և իրենց բլոգը լավ գովազդվում է:Համ էլ եթե բոլորը գրում են, ես ումից եմ պակաս:) Շատերը գիտեն, որ ադնակլասնիկը խակեռների հարձակումների համար ամենասիրված կայքերից է, ու դրա դեմ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում:Բայց մի բան եմ նկատել` ադնակլասնիկը հայերին սազում ա  որոշ առումներով:Ինչքան թիթիզ բան կա միայն հայերի պրոֆայլներում կտեսնես, միայն հայերը կարող են իրար վիրտուալ այնպիսի նվեր`այսինքն պադառկ անել, որի բովանդակությունը մոտավորապես այսպիսինն է` этот хулиган мой:Ինչքան ռաբիզություն ու տափակություն կա կտեսնես միայն այստեղ` odnoklassniki.ru հասցեում(եթե մոռացել եք մտեք մի հատ տեսեք ինչ կա չկա):
Սա դեռ ոչինչ, էլի բան չէի ասի, եթե մի թերթիկ չընկներ ձեռքս:Ներկայացնում եմ այդ թղթի բավանդակությունը, առանց որևէ բան փոխելու:

դատարկ սայթ – 200դրամ

սմայլիկով սայթ-600 դրամ

5+ով սայթ-600 դրամ

5+ով և սմայլիկով սայթ-1000 դրամ

անտեսանելի անուն-100 դրամ

անտեսանելի անուն, ազգանուն, քաղաք-200 դրամ

անունը սարքում ենք մինուսով(օրինակ` 13ը սարքենք -13)

այդ ծառայությունը արժե- 150 դրամ

անձնական տվյալների տեղափոխություն-200 դրամ( օրինակ` յա մոլդ ի տոչկա)-200 դրամ

փողով սմայլիկներով ֆորում(կոմենտ)-50 դրամ

5+ նկարին- 10 դրամ

կլասս սխմլելը-10 դրամ (էս վափշե սպանում ա)

պադառկ 1 հատը` 200 դրամ 5 հատը` 750 դրամ (տրամաբանությունը չեմ հասկանում)

պատվերով սայթ ջարդել-500 դրամ ժամկետը պայմանագրային(NO COMMENT)

սայթը ամբողջովին ջարդել-400 դրամ

անունը գունավոր- շուտով

գործում են նաև ամանորյա զեղչեր

Վստահ եմ, որ լաաաաաաաաաավ ծիծաղել եք:Դե հետևություններն էլ ինքներդ արեք:Պատկերացնո՞ւմ եք այս ծառայությունն առաջարկող մարդիկ անգամ մտածել են, որ կարելի է զեղչ անել, վերջն աաաա ուղղակի:Մարդիկ ինչով են զբաղված, երևի պարապ են մնացել:

Super շուկա ամենաsuper վայրում

Անցյալ շաբաթ բախտ ունեցա ուղևորվելու մեր հանրապետության հարավային ծայրամասերից մեկը` Կապան:Անկեղծ ասած սա իմ երրորդ ուղևորությունն էր դեպի Սյունիքի մարզ: Ոչ մի անգամ առիթ չեմ ունեցել այս մասին խոսելու, բայց հիմա ունեմ: Ուզում եմ միայն ասել, որ Սյունիքը շաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում:Հա ու ոչ միայն նրա բնությունն եմ սիրում, այլև ինձ համար առանձնացնում եմ Սյունյաց աշխարհը հենց միայն նրա հերոսական պատմության համար:Չգիտեմ ինչու, բայց երբ ասում են սյունեցի կամ արցախցի, ես պատկերացնում եմ շատ խրոխտ ու հայրենասեր մարդու: Այս երկու հայկական երկրամասերը ինձ համար միշտ խորհրդանշել են հայրենիքի պայքարի ամենահամառ օջախները,նրանց հայրենասիրությունը միշտ էլ իր գագաթնակետին է հասել:Հուսով եմ, որ շատ շուտով առիթ կունենամ նաև Արցախում լինել (երազանքներիցս է դեռևս) : P.S. Ի դեպ հայոց պատմության դասերը սովորելուց ամենահավեսովը Սյունիքի ու Արցախի դասերն եմ սովորել (7_րդ դասարանի դասագրքի, պատմություն պարապած դիմորդները ինձ լիովին կհասկանան):

Լավ հիմա անցնեմ բուն նյութին:Ես չէի պատկերացնում, որ ճանապարհին նման տեսարանի կհանդիպեի և բավականին ծիծաղելի լուսանկարներ կանեի:Ուրեմն ճանապարհին իջանք մի փոքր հանգստանալու և հաց ուտելու (կարծես դա Արփի գյուղի մոտ էր,Եղեգնաձորին մոտ), այդ տարածքում մի փոքր շուկայանման տեղ կար և……Դե էլ ինչ և, մնացածն էլ նկարներից կհասկանաք:Ահա դրանք`

 

Continue reading

Երևանիս ծնուննդն է, ուռաաաաաաաա))))

Այսօր իմ քաղաքի տոնն է, Երևանիս ծնուննդն է:Շատ ուրախ եմ, որ հարազատ քաղաքս 2792 տարեկան է:Շնորհավորում եմ Քեզ այդ կապակցությամբ:
Այսօր բոլորը ձգտում են ողջ օրը քաղաքում լինել առավոտից մինչ երեկո:Իսկ ինձ մոտ նման ցանկություն այսօր չառաջացավ:Նախընտրում եմ տանը մնալ, որ հանկարծ պատահաբար չփչացնեմ քաղաքիս և ոչ մի մասնիկը:
Երեկ «Էրեբունի-Երևան» 2792 ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցն էի նայում. բավականին հետաքրքիր էր:Սակայն այս ամենի մեջ ինձ միայն մի բան իսկապես ուրախացրեց` վերջին կետը` 01:00- 06:00 Մայրաքաղաքի փողոցների մաքրում: Չգիտեմ` ինձ այդպես թվաց,թե ոչ, բայց իմ հիշելով նման բան անցյալ տարիներին չի եղել (կներեք եթե սխալվում եմ) :Ինչևէ, դրա համար շատ երջանիկ եմ:Միշտ հոկտեմբերի 10-ը կարծես աղբաթափության մրցույթի օր Continue reading

Սիրո դրսևորումը մեր օրերում

Սեր….Թերևս մարդկության մեջ ամենաշատ քննարկվող թեման:Այս` զգացմունքը ասեմ, թե երևույթը ասեմ, չգիտեմ, մարդկանց միշտ էլ հետաքրքրել է և դեռ կշարունակի հետաքրքրել:Եվ դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ սիրո թեման այլևս սպառված կլինի և քննարկման համար ոչ պիտանի:

Լավ որ սկսել եմ, շարունակեմ:Դե որ այդպես է եկեք այսօրվա թեման նվիրենք սիրուն:

Այնքան եմ նյարդայնանանում երբեմն, որ չգիտեմ էլ` ինչից սկսեմ:Հիմա կարծում եմ կմտածեք,թե ինչպես կարող է այս աղջիկը սիրո թեմայով խոսել ու այն էլ նյարդայնացած:Նախ` սերն արդեն վաղուց է,որ իր բուն` մաքուր, անմեղ ու սքանչելի զգացմունք լինելու դերը սկսել է զիջել մի տարօրինակ «եսիմինչի»:

Հայաստանի Հանրապետությունում` մեր իսկ կողքին ապրում են մարդիկ,ովքեր պատկանում են «քյարթու»(կամ գոնե քյարթու մտածելակերպ ունեցող) ռասսային:

Երբեմն նայում եմ որոշ քյարթու տղաների ու մեկ անգամ  ևս հասկանում, որ հիմա բարոյական արժեքները փոխվել են:Հա, գիտեմ` տարիքս թույլ չի տալիս համեմատություն անել ներկայի ու ասենք 50 տարի առաջվա միջև, բայց հաստատ ես այդպես չեմ դաստիարակվել:Պատկերացում կազմում եմ մեզանից մի քանի տասնամյակ առաջվա մտածելակերպի և հասարակության նորմերի մասին:Կան բաներ, որ ինքս էլ չեմ ընդունում,կան բաներ էլ,որ ընդունում եմ որպես օրենք և այլ կերպ չեմ պատկերացնում:Օրինակ ինձ համար միանշանակ է այն, որ տղամարդը պետք է ասպետ լինի իր վարվելաձևով, պահվածքով և բնավորությամբ:Իսկ մեր օրերում հանդիպում ես այնպիսինների, ովքեր մեղմ ասած հեռու են նկարագրածիցս:

Հիմա ցանկացած իրեն «տղա» համարողը կարող է իրեն թույլ տալ ոչ միայն աղջիկների բամբասանքը լսել ու խառնվել դրան, այլև աղջկա վրա կռիվ գնալ:Ավելին` «ռազբոռկա» անել, Continue reading