Category Archives: Պոեզիա
Նշանի Ծիրանենին
Թեև Նշան Աբասյանի «Ծիրանենին» ավելի շուտ էր հրատարակվել, բայց միայն վերջերս այն ձեռք բերեցի, դե ավելի ճիշտ նվեր ստացա:
Սա Նշանի երկրորդ գիրքն է: Արդեն իսկ ծանոթ լինելով Նշանի ձեռագրին` բացեցի գիրքը` այնտեղ ընտիր տողեր գտնելու հույսով:Բնականաբար գտա, դրանում կասկած չունեի, իսկ հիմա ձեզ հետ էլ կկիսվեմ ամենաշատ հավանածս բանաստեղծություններով:
Իսկ Նշանի մասին շատ չեմ խոսի, իր տողերից էլ կարող եք ճանաչել նրան, բայց ոչ ամբողջությամբ:Իսկ ավելի մանրամասն նրա մասին այստեղ կարող եք գտնել:
***
Անձրևն ինձ ճանկռտում
ու վարդաջրով կուրծքս վառելով`կաթում է ցեխին…
Ցեխոտ քաղաքում
ճիչը խեղդուկ է…
***
Ի՞նչ լռությամբ,
ի՞նչ լռությամբ
աղմկախեղդ
կրծքիդ փարվեմ,
որ հասկանաս….
Երեք կասկած
Աստված մեզ չի երևում, որպեսզի Իրեն փնտրենք մարդկանց հոգիներում:
Մեր ճամփան փշոտ է գեղեցիկ:
Լինել ազատ նշանակում է լռել քաղցրությամբ:
***
Թողեք ինձ:
Հույսերից իմ բոլոր
ես այսօր ուզում եմ դատարկվել,
ետ կանգնել տենչերից հին ու նոր
և ոչ մի պայքարով չվառվել…
***
Ես խեղճ ճմճղուկ եմ` արծվի երազով…
Ես մինչև հիմա միամտաբար
ու խիստ ավելորդ ոգևորությամբ ամենքի առջև ինձ հռչակել եմ
մեծ բույն ունեցող,
մինչ իրականում իմ ունեցածը
նեղլիկ վանդակ էր
ուրիշի տան մեջ…
Ներեք ինձ, մարդիկ… Continue reading
