Անձրևային տրամադրությունները շարունակվում են:
Ինչ անեմ, էս անձրևը մտել ա ուղեղիս մեջ ու դուրս չի գալիս:Դե համ էլ նենց չի որ շատ եմ ուզում` դուրս գա.անձրևի մեռած եմ էլի:
Մի խոսքով այսօր դարակներս էի քրքրում ու գտա հին ամսաթերթերս, որտեղ տպագրվել եմ ժամանակին:Պարզվում ա էս պոստը հիմա գրող աղջիկը դեռ փոքրուց էլ անձրև սիրելու տաղանդա ունեցել իր մեջ
:
Այդպես նստեցի ու սկսեցի վերընթերցել այդ թերթերն ու ամսագրերը:Միայն Արևածաղիկում մի քանի նյութ գտա, որոնք անձրևային էին:Սրանք փոքր ժամանակ եմ գրել, դե 13-14 տարեկանում:Չգիտեմ, ինձ թվում է այդքան էլ շատ բաներ չեն փոխվել:Էլի գրում էի անձրևի մասին, երազում ու ապրում: Տպագրվածս նյութերից երկուսը կարդացեք ներքևում:
Լուռ անձրևՆստած եմ գրասեղանիս առջև:Գլուխս անգամ մի րոպե չեմ բարձրացնում ու չեմ նկատում շրջապատս:Կարծես ինչ-որ մի ներքին ձայն ինձ անընդհատ ասում է. «Դե, արագացրու, մի հապաղիր, վերջացրու դասերդ:Վայելիր ցերեկային լույսը
ու թարմ ուժերով աշխատիր, որովհետև շուտով մութը կընկնի և չես հասցնի ավարտին հասցնել գործերդ»:
Մի պահ ես կանգ առա:Ամեն ինչ շուրջս մռայլվեց ու տակավին թաղվեց խավարով:Միայն մի շղարշ էր, որ փռվել էր, և դեռ ինչ-որ առարկաների ուրվագծեր նկատելի էին:Նայեցի պատուհանին և տեղնուտեղը քարացա:Ամեն ինչ` պարզ ու մաքուր ցերեկը, ջինջ լույսն ու արևը Continue reading







