Շոկոլադից քաղցր


Սերը դա այն է, երբ նրա ձեռքում սիրածդ շոկոլադն է, բայց դու դրան չես էլ ուզում նայել, քանի որ ավելի քաղցր բան ես գտել… Continue reading

երջանիկ ես, երբ…


Երբ կիսվում ես որևէ մեկի հետ, թեթևանում ես, հոգիդել է հանգստանում, դու էլ խաղաղվում ես: Սակայն ավելի մեծ բավականություն ես զգում այն ժամանակ, երբ խնդիրներդ ինքդ ես հաղթահարում, առանց որևէ մեկին դրա մասին ասելու և քո դժվարություններով ուրիշներին ծանրաբեռնելու:Զգում ես, որ դա քո հաջողությունն է:

Այդ ժամանակ էլ դու երջանիկ ես…..

Եվ ի վերջո ինչ են ուզում աղջիկները…


Բոլոր տղաներին և (ոչ միայն նրանց) տանջում է այն հարցը, թե ի վերջո ինչ են ուզում աղջիկները:Ասեմ` աղջիկները ոչինչ էլ չեն ուզում իրականում, պարզապես նրանց ցանկություններն ու մտքերը շատ հաճախ են փոխվում:Մենք` աղջիկներս, չունենք տղամարդկանց հատուկ կայունությունը, դրա համար էլ միշտ ձգտում ենք դեպի նրանց, քանի որ այդ հատկությունը միայն նրանք ունեն:

Աղջիկները ցանկանում են միայն, որ դուք հասկանաք թե ինչ է ուզում նրանց սիրտը և ոչ թե բանականությունը: Աղջիկները ուզում են, որ իրենց հասկանան անգամ այն ժամանակ, երբ անգամ իրենք իրենց չեն հասկանում:Բոլոր նրանք, ովքեր կարողանան սա անել, կհասկանան, թե որն է աղջիկների ուզածը: Աղջիկները շատ հաճախ ոչինչ էլ չեն ուզում, նրանք ոչինչ չեն ուզում այդ պահին, բայց իրենց թվում է, թե մի բան պակաս է, ինչ-որ բանի կարիք ունեն, իսկ տղաները դա չեն հասկանում:

Այո, աղջիկները շատ բարդ են, առեղծվածային, անհասկանալի, երբեմն նյարդային, դյուրագրգիռ, երբեմն հակասական, իսկ երբեմն էլ հասարակ պայծառ ու ուրախ, անհոգ ու երջանիկ: Իսկ տղաները միայն պետք է հասկանան, թե աղջիկը տվյալ տրամադրություններից որ մեկում է գտնվում այդ պահին ու շարժվել ըստ իրավիճակի:Այդ ժամանակ տղաների մոտ հարց չի առաջանա, թե արդյոք ինչ են ուզում աղջիկները:

Եվ վերջում` երբեք մի մոռացեք, որ աղջիկները բարդ, տրամաբանական, խճճված ու հանելուկային խնդրից էլ դժվար են լինում, իսկ այն տղան, ով սիրում է խնդիրներ  ու հանելուկներ լուծել, ապա նա անպայման կհասկանա, թե աղջիկը ինչ է ուզում:

Այնպես որ մի բողոքեք, թե չգիտեք աղջիկների ուզածը. ես ամեն ինչ պատմեցի: :P

Եվս մեկ բանաստեղծություն իմ թարգմանությամբ


Առհասարակ բանաստեղծություն գրելու տաղանդ չունեմ ու չեմ սիրում չափածոյի մեջ ստեղծագործել:Բայց ժամանակ առ ժամանակ փորձեր անում եմ արաբերենից բանաստեղծություններ թարգմանելու: Այդպիսի մի փորձ արել էի ամիսներ առաջ, ու շատերն էին ասում, որ ինձ մոտ դա հաջողվել էր:Այդ թարգմանությունը կարող եք ընթերցել ու գնահատական տալ այստեղ:

 Իսկ հիմա ներկայացնում եմ մյուս թարգամանությունս:Հույս ունեմ, որ այն նույնպես ըստ արժանվույն կգնահատեք:

 قصيدة ظلاسم لايليا أبو ماضي

*1*

 جئت لا أعلم من أين و لكني أتيت

و لقد أبصرت أمامي طريقا فمشيت

و سأبقى ماشيا إن شيت هذا أم أبيت

?كيف جيت? كيف أبصرت طريقي

!لست أدري

*2*

?وطريقي ما طريقي? أطويل أم قصير

?هل أنا أصعد أم أهبط فيه و أغور

?أ أنا السائر في الدرب? أم الدرب يسير

Continue reading

#շարադրություն


Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն”  կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:

Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:

Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……

Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք  շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Continue reading

Քաղաքականության մասին


Հ.Գ. Բլոգ ջան, իմ բլոգ, ախր շատ եմ է սիրում քեզ: Չգիտեմ էլ ինչու, բայց արդեն ինձ հարազատ ես դարձել:Ախր դու միշտ ինձ լսում ես, միշտ` երբ տրամադրություն եմ ունենում կամ չեմ ունենում, երբ ուրախ եմ կամ տխուր կամ էլ, երբ նյարդայնացած եմ լինում, կամ էլ երբ շատ երջանիկ:ՈՒ գիտես` դու ինձ շատ ես օգնում….օգնում ես, որ ինձ հասկանամ ավելի լավ, արտահայտեմ մտքերս, հույզերս, հետո կարդամ, հետո ավելի լավ հասկանամ, թե ինչ եմ ուզում:Մի խոսքով բլոգ ջան, էլ չերկարացնեմ, միևնույն է դու գիտես արդեն, որ ինձ համար շատ լավ ընկեր ես դարձել այս կարճ ժամանակահատվածում:
 Այն ինչ ուզում էի այսօր ասել` ասացի, իսկ հիմա մնացածը: Արդեն օրն ավարտվում է:Աչքերս հոգնած ու կարմրած են էս համակարգիչ կոչվածից:Ախր չի լինում էլի առանց սրա ապրել, եթե անգամ սոցիալական ցանցերում էլ չես, միևնույն է ժամանակդ գնում է:Բայց սրա մասին էլ չէ, որ ուզում եմ գրել: Քաղաքականություն…ահա թե ինչի մասին եմ գրելու: Դե լավ մի զարմացեք, ինչի ինձ չի կարելի քաղաքականությունից խոսել?Հաաաա դեռ փոքր եմ հա? Բայց ասեմ իմացեք` ես շատ էլ ուրախ եմ, որ դեռ փոքր եմ նման տհաճ բաների համար: Մեկ էլ ուզում եմ ասել, որ ամեն կերպ փորձում եմ հեռու մնալ մեծական բաներից: Ուղղակի չի ստացվում  ու գիտեմ, գնալով ավելի չի ստացվելու:Գիտեմ նաև, որ ժամանակի ընթացքում հասկանալու եմ, որ համակարգչի նման քաղաքականությունն էլ իր բոլոր տարատեսակներով ներխուժել է իմ կյանք:Ախր ես հիմա էլ եմ դրա մեջ, հիմա էլ շուրջս միայն դա է, ուզած չուզած :Ամեն տեղ` տանը, հանրային տրանսպորտում, էլ չեմ ասում համալսարանում և այլ վայրերում:
 Չգիտեմ դուք ոնց, բայց ես սա չեմ ուզում, ախր միշտ վախեցել եմ, որ կմեծանամ ու իմ կյանքն էլ անհետաքրքիր կդառնա, միշտ նույն թեմաները կքննարկենք, միշտ նույն բաներից կխոսենք մեծերով ու էլի ոչ մի կաևոր բան չենք ասի: ԴԵ իհարկե, ձևն է այդպես. երբ մեծանում ես պետք է մեծական բաներից խոսել չէ?
Իսկ ես արդեն ձանձրանում եմ քաղաքականություն կոչվածից:Ու չեմ ուզում այն ընդհանրապես լինի աշխարհի երեսին:Ախր մանկությունն այնքան լավ է, այնքան անմեղ է, այնքան մաքուր է ու պարզ…………………..
Ու մի հատ էլ Հ.Գ. վերջում եմ գրում. էս իմ “ցնդած” մտքերն առաջացան մի քանի ժամ Մերձավոր Արևելքի մասին տարատեսակ լուրեր  արաբերենից թարգմանելուց հետո, այնպես որ hայցում եմ ձեր ներողամտությունը: Մինչ հանդիպում  ;) ;) :)

Տերևաթափ եմ ուզում


Ու գրում եմ, ու էլի եմ գրում, դարձյալ գրում եմ……..մեկը մյուսի հետևից….
Կարճացող օրերն ինձ մի փոքր վախեցնում են, ցուրտը սկսել է իրեն զգացնել տալ, իսկ ես էլ նշանավոր մրսկան եմ…..
Մի տեսակ վախենում եմ փոփոխությունից………բայց դրանք անխուսափելի են. աշնանային փոփոխություններ. եղանակային տատանումներ………իսկ երեկ դեղձահավաք էր…
Բայց նաև սպասում եմ, անհամբերությամբ եմ սպասում, թե երբ են տերևները թափվելու, ամբողջությամբ թափվելու…….խառը, կարմիր, դեղին…..ու այդ երկուսի միախառնված(իմ ամենասիրելի) գույներով տերևաթափ եմ ուզում……….իսկական տերևաթափ: Ուզում եմ վազել   չոր ու խրթխրթան տերևների միջով, վազել, շաաատ վազել, իսկ հետո հոգնել ու նստել չոր ու գունատված խոտերի վրա………իսկական աշնանային տրամադրություն:
Իսկ հետո…..իսկ հետո ինչպես ցանկացած բան, դա էլ կանցնի…..ու ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ են մանդարինն ու կոկտեյլը նորից հանդիպելու իրար: :Q

Այստեղ միշտ ենք ապրելու


Այսօր համայն համացանցում շնորհավորանքներ են, գովերգող տողեր ու հպարտության բացականչություններ:Բոլորը շտապում են ևս մեկ տոնական պոստ կամ ստատուս ավելացնել իրենց կողմից :Ամեն բան  հիանալի է, ամեն ինչ բարի է ու բոլորը գոհ ու ուրախ են: Այնքան հաճելի է այս ամենը:
Չգիտեմ ինչու, բայց ամեն անգամ նման օրերին իմ զգացողությունները միշտ այլ են լինում, մի տեսակ անբացատրելի, մի տեսակ ջերմ ու բարի:  Սիրում եմ Հայաստանս……
 Այսօր ուրախ և տոնական օր են անցկացնելու գրեթե բոլորը: Իսկ ես առավոտյան շտապում էի եկեղեցի:Գնում էի, որ հայրենիքիս համար աղոթեմ, որ Աստծուց խնդրեմ պահպանի այն երկիրը, որտեղ ապրում եմ և որից հարազատ այլ տեղ չունեմ:
 Իսկ գիտեք, որ այսօր նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան ու խաղաղության միջազգային օրն է:ԻՆձ թվում է` սա այդքան էլ պատահականություն չէ:Հայը անկախություն ստանալով` դարձել է խաղաղության խորհրդանիշ ու երբեք երես չի դարձնում Աստծուց, եկեղեցուց ու սրբերից:Դրա համար էլ նա միշտ կա ու կլինի:
Որքան էլ բողոքենք, քննադատենք, սխալներ գտնենք և այլն, մեկ է, էլի հպարտ եմ, որ Հայաստանում եմ ապրում:Այստեղ ապրելը ինձ համար պարտավորեցնող է: Ես հայ եմ ու դա կարծես մի մեծ առաքելություն լինի, որը պիտի կատարեմ ու պատվով հաղթահարեմ: Իսկ ես ծնվել եմ հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ն դեռ 2 տարեկանն էլ չբոլորած փոքրիկ էր:Ու մեծացա նրա հետ հավասար, նրա նման տարբեր դժվարությունների միջով անցնելով( ցուրտ տարիներին, կիսասոված օրերով ու կիսախավար սենյակներում…..), այսպես բոլորը մեծացան, մեծացան ու դեռ էլի ազգովի շարունակում ենք պայքարել, դժվարություններ կրել ու ամենակարևորը` հաղթահարել:
 Ու հենց այսօր, հենց սեպտեմբերի 21-ին ամուր փակում եմ աչքերս ու տեսնում ՀՀ-ի լուսավոր ապագան, նրա  վաղվա պայծառ ու անհոգ օրը:Իսկ հետո շատ եմ ուրախանում, որ այդտեղ ես եմ ապրելու, դու ես ապրելու, մենք ենք ապրելու……….ու միշտ ենք ապրելու…….
Հ.Գ. Շնորհավոր ծնունդդ իմ մեծ եղբայր, իմ Հայաստան:

 

 

 

 

 

 

 

 

Չնշմարվող ժպիտն էլ է ժպիտ


Ու ամեն անգամ նույն բանը….երբ թվում է հասար ուզածիդ, նպատակդ կատարվեց, մի տեսակ անտարբեր ես դառնում այն բանի նկատմամբ, ինչը մի ժամանակ քեզ համար մեծ նշանակություն ուներ:Հետո սկսում ես փոշմանել, հետո` մի նոր բան փնտրել, իսկ հետո արդեն թքած ես ունենում ամեն բանի վրա(ուշադրություն մի դարձրեք հոռետեսական մտքերիս):
Կամ էլ երբ թվում է, թե ամեն բան իր տեղն է ընկնում, կամ արդեն համարյա թե ընկել է, ու սկսում ես քեզ հանգիստ զգալ, հասկանում ես, որ նոր անհանգստությունների ես հանդիպելու ու նորից ամեն բան նորից է սկսվելու(էս ինչեր եմ գրում ես), մի խոսքով…:
Ու  այսպես է մարդու  բնույթը, նրա երկակի, հաճախ հունից հանող բնույթը:Նյարդայնացնող, զզվեցնող անիմաստ ու…. էլ չգիտեմ ինչպիսի բնույթը (նորից վատատեսական):
 Բայց մեկ է, ես ուրախ եմ, որ հոգուս խորքում ամեն բան իր տեղն է ընկնում կամաց-կամաց:Ուրախ եմ, որ դժվարություններն ինձ չեն լքում(ու էլի շարունակվում են տրամադրության փոփոխությունները):
 Ու այսպես էլ կշարունակվի, մինչև աշնան վերջ, մինչև խոր աշուն, մինչև այն ժամանակը, երբ օրերը կսկսեն երկարել………( ու ամեն դեպքում լավատեսականը հաղթում է): :)
Հ.Գ. Թեև թույլ ու հաճախ անգամ չնշմարվող ժպիտով, շարունակեք միշտ ժպտալ:

Հ.Գ.Սիրում եմ…………….


-Դու աստղ ես, դու շողում ես, դրա համար էլ սիրեցի քեզ, երբ առաջին անգամ տեսա:Իսկ հետո սիրահարվեցի:Հետո սկսեցի պաշտել:Հետո` աստվածացնել:Հիմա դու իմ աստվածուհին ես:

-Իսկ հետո:Ինչ կլինի հետո:

-Հետո կդառնաս իմ տիեզերքը:

-Եվ:

-ՈՒ հետո կպայթես, որից հետո կսկսես լույս տալ, ավելի ուժեղ, քան հիմա:Իսկ երբ վառվես, այդ ժամանակ դու էլ կլուսավորվես:Կլուսավորվես ավելի շատ, քան հիմա:

Մարդն էլ տիեզերքի նման է.մարդը տիեզերք է………

Իսկ տիեզերքում այնքաաաաաաան աստղեր կան:Ոմանք փայլում են արտաքուստ և թվում է , թե նրանք լույս են տալիս, մինչդեռ դա խաբկանք է: Իսկ ոմանք իրականում լույս են տալիս:Դու իմ ճառագող ու պայծառ աստղն ես, որը միշտ լուսավորում է իր շուրջբոլորը:Պաշտում եմ քեզ………

Հ.Գ. Երջանիկ է այն աղջիկը, ով կլսի այս խոսքերը:

Հ.Հ.Գ.Սիրում եմ…………….