Մինչ նոր սիրով լեցուն ամառներ

Մոտ մի քանի րոպեից կավարտվի ամառը, իմ ամառը, թերևս ամենաերջանիկ ամառներիցս մեկը (թեև հավատում եմ, որ ավելի ուրախ, պայծառ ու երջանիկ ամառներ էլ են ինձ սպասվում):
Բայց ես չեմ ուզում, չեմ ուզում բաց թողնել ամառը, ուզում եմ ամուր, շատ ամուր գրկել ու պահել ինձ մոտ. հետո ինչ, որ կայրվեմ նրա ջերմությունից:Ամառն ինձ մոտ միշտ էլ ասոցացվում է ազատության, անհոգության ու թեժ սիրո հետ. իսկ հիմա աշնան հերթն է` մի տեսակ թախծի, տերյանական թախծի ու անձրևների հերթը:
 Մի ամառով էլ մեծացա, շատ  հաճելի ու դրական զգացողություններ ունեցա, ու ոչ միայն հաճելի, նաև խենթացնող, երբեմն նյարդայնացնող, բայց սիրառատ,մտերմիկ ու խառնաշփոթային: Ու թեև չգիտեմ մեծանալը լավ է, թե վատ, այնուամենայնիվ մեծացել եմ, մի շարք բաներ են ինձ համար պարզ դարձել, որոշ մարդկանց “կորստի” հետ եմ հաշտվել, ոմանց ավելի լավ եմ սկսել ճանաչել ու սիրել….
 Դե ինչպես ասում են` իմ կյանքն էլ այսպես դասավորվեց :D Չեմ բողոքում:
 Միշտ ասել եմ ու էլի եմ ասում, որ սեպտեմբերը ինձ համար մի նոր ժամանակաշրջանի սկիզբ է, կարծես նոր տարի լինի, երբ ամեն բան սկսում ես նորից, թարմ էջից. ու բոլորին ներում ես, ամեն բան մոռանում ու սկսում ապրել, լիաթոք ապրել: Սիրում եմ  սեպտեմբերը, բայց ամառը, այն էլ այս երջանիկ ամառը չեմ ուզում բաց թողնել:
 Այսօր բլոգգերների օրն է:Մի փոքր ուշացումով շնորհավորում եմ հայկական զարգացող բլոգոսֆերայի նվիրյալներին: Մոտ մեկ տարի և մի քանի ամիս առաջ էր, որ իմացա բլոգի մասին առհասարակ, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել բլոգ գրելն ու այլոց բլոգերը կարդալը:
Նաև իմ պաշտելի գրողներից մեկի` Սարոյանի ծննդյան օրն է այսօր:Ու ես ուզում եմ շնորհավորել աշխարհի ամենալավ “բարի հսկայի” ծնունդը, նա այսօր կտոներ իր ծննդյան 103-րդ տարին:
 Ու այս ուրախ նոտայով էլ…..  :) չէ սա շատ ծեծված վերջաբան է….Մի  խոսքով ուրախ եմ,որ ամառը ավարտվեց, քանի որ այն  դարձավ ջերմ հիշողություն: Հուշ մնաց այս ամառը, այս բարի ու երջանիկ ամառը: Մինչ նոր սիրով լեցուն ամառներ:Բայ…. ;)

Գեղեցիկ է Երևանս, նամանավանդ գիշերով

Բարև հայ ժողովուրդ: Էսօր մի կիսաջղայնացած ու կիսաբողոքական բան եմ գրելու:
 Ինչքան ժամանակ է, որ երեկոյան դուրս չէի եկել քաղաք զբոսնելու նպատակով: Ժողովուրդ էս ինչա կատարվում Երևան քաղաքում երեկոյան… Էլի սա չէի նկատի, եթե ամեն օր արևի մայր մտնելուն պես շատերի նման ինձ դուրս նետեի քաղաքի կենտրոն:Բայց քանի որ երկար ընդմիջումից հետո էր` տարբերությունը չնկատելը դժվար էր:
 Ընկերուհուս հետ նստած ենք Հյուսիսային պողոտայում. սա էլ հո պողոտա չի, պոդիում է դարձել…ինչ հագուստով, ինչպիսի սանրվածքով ու ոճով մարդ ասես կտեսնես այստեղ:Բոլորն իրենց Հոլիվուդում են զգում այս տարածքով անցնելիս, կարծես «Թոփ երևանսկի գլյամուռ» պակազին հրավիրված լինեի: Սա դեռ հեչ…
 Գնում եմ Կասկադ ու ճանապարհին ում ասես չեմ տեսնում, բառիս բուն իմաստով բոլոր բոլորին. նրանց, ում հազար տարի է չէի տեսել, նրանց ում ամեն օր տեսնում եմ, նրանց ում չէի պատկերացնի, որ իրար հետ կտեսնեմ, մի խոսքով լրիվ «ժձի մենյան ա»: Եթե կորցրել եք ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, շտապեք քաղքաքի կենտրոն երեկոյան 8-ից հետո, ու ես երաշխավորում եմ, որ դուք նրան անպայման գտնելու եք:Սա էլ դեռ հեչ…
 Քայլում են երկու խանձված «պոլուֆաբրիկատներ», շիկալադնի մաշկերը  ի ցույց դնելով ու ամբողջ մարմնով մեկ գալարվելով իրենց առանցքի շուրջը:Ետևից երկու տղա ռեպլիկախառը քայլում են` «վայ սև ջան, մեռնեմ էդ քո սև ջանիիիիին»:
 Էհ էլ ինչ երկարացնեմ…այս ամենին էլ գումարենք, որ բոլորը թափված են դուրս` աղջիկ կպցնելու նպատակով, ինչ-որ կիսատղամարդ դարձած տղաներ, որ ծամոնները բերաններում ֆռցնելով աջ ու ձախ ռեպլիկներ են շռայլում (ռեպլիկն էլ հո ռեպլիկ չի, անգամ ամաչում ես, որ պատահաբար լսում ես) :
 Հետո ավելացնեմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են սերիալում իրենց զգան, թող նրանք էլ դուրս գան երեկոյան Երևան. բոլոր սերիալների դերասաններին, ռեժիսորներին ու էլի լիքը գովազդայն դեմքերի հաստատ կտեսնեք ձեր շուրջը ու մի պահ կմոռանաք դրսում եք, թե տանը` հեռուստացույցի առջև: Հա ի դեպ այս հրաշալի պատկերը ամբողջացնելով էլ Continue reading

Ամփոփելով ամառս

Ամփոփելով ամառս

Երկու ամիս հանգիստ. անում էի ինչ ցանկանում էի,իսկ դա արդեն բավարար է հանգիստս կայացած համարելու համար:Հաճախ չէի մտածում ժամանակի, ուշանալու կամ ճիշտ ժամանակին դասի գնալու մասին. սա էլ երկրորդ առավելությունը:i love it

Հասցրել եմ քաղաքից մի քանի անգամ բացակայել, ինչն անհրաժեշտություն է Երևանի շոգի ու աղմուկի պայմաններում:Կարծում եմ,որ իմ` մաքուր ու թարմ օդ շնչելու իրավունքն էլ այս ամառ չոտնահարվեց:Ի դեպ վերջերս Հայաստանի Հանրապետության Continue reading