#շարադրություն

Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն”  կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:

Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:

Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……

Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք  շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Continue reading

Մինչ նոր սիրով լեցուն ամառներ

Մոտ մի քանի րոպեից կավարտվի ամառը, իմ ամառը, թերևս ամենաերջանիկ ամառներիցս մեկը (թեև հավատում եմ, որ ավելի ուրախ, պայծառ ու երջանիկ ամառներ էլ են ինձ սպասվում):
Բայց ես չեմ ուզում, չեմ ուզում բաց թողնել ամառը, ուզում եմ ամուր, շատ ամուր գրկել ու պահել ինձ մոտ. հետո ինչ, որ կայրվեմ նրա ջերմությունից:Ամառն ինձ մոտ միշտ էլ ասոցացվում է ազատության, անհոգության ու թեժ սիրո հետ. իսկ հիմա աշնան հերթն է` մի տեսակ թախծի, տերյանական թախծի ու անձրևների հերթը:
 Մի ամառով էլ մեծացա, շատ  հաճելի ու դրական զգացողություններ ունեցա, ու ոչ միայն հաճելի, նաև խենթացնող, երբեմն նյարդայնացնող, բայց սիրառատ,մտերմիկ ու խառնաշփոթային: Ու թեև չգիտեմ մեծանալը լավ է, թե վատ, այնուամենայնիվ մեծացել եմ, մի շարք բաներ են ինձ համար պարզ դարձել, որոշ մարդկանց “կորստի” հետ եմ հաշտվել, ոմանց ավելի լավ եմ սկսել ճանաչել ու սիրել….
 Դե ինչպես ասում են` իմ կյանքն էլ այսպես դասավորվեց :D Չեմ բողոքում:
 Միշտ ասել եմ ու էլի եմ ասում, որ սեպտեմբերը ինձ համար մի նոր ժամանակաշրջանի սկիզբ է, կարծես նոր տարի լինի, երբ ամեն բան սկսում ես նորից, թարմ էջից. ու բոլորին ներում ես, ամեն բան մոռանում ու սկսում ապրել, լիաթոք ապրել: Սիրում եմ  սեպտեմբերը, բայց ամառը, այն էլ այս երջանիկ ամառը չեմ ուզում բաց թողնել:
 Այսօր բլոգգերների օրն է:Մի փոքր ուշացումով շնորհավորում եմ հայկական զարգացող բլոգոսֆերայի նվիրյալներին: Մոտ մեկ տարի և մի քանի ամիս առաջ էր, որ իմացա բլոգի մասին առհասարակ, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել բլոգ գրելն ու այլոց բլոգերը կարդալը:
Նաև իմ պաշտելի գրողներից մեկի` Սարոյանի ծննդյան օրն է այսօր:Ու ես ուզում եմ շնորհավորել աշխարհի ամենալավ “բարի հսկայի” ծնունդը, նա այսօր կտոներ իր ծննդյան 103-րդ տարին:
 Ու այս ուրախ նոտայով էլ…..  :) չէ սա շատ ծեծված վերջաբան է….Մի  խոսքով ուրախ եմ,որ ամառը ավարտվեց, քանի որ այն  դարձավ ջերմ հիշողություն: Հուշ մնաց այս ամառը, այս բարի ու երջանիկ ամառը: Մինչ նոր սիրով լեցուն ամառներ:Բայ…. ;)