ԱնձրևաԱՐԵՎախառը

Մի հետաքրքիր բան եմ նկատել, երբ դուրս եմ գալիս տանից,արև է շողում, ինչ էլ որ լինի :)
Չէ, գովքս չեմ անելու ;)
Ուզում է միալար անձրև լինի, ահավոր մռայլ եղանակ, երբ այլևս հույսի ոչ մի նշույլ չկա եղանակային փոփոխության, այդ ժամանակ երբ ես դուրս եմ գալիս, արևը թեկուզ մի կարճ ժամանակով երևում է:Սիրում եմ այդ պահը:Իսկ իմ սիրելի անձրևը, ամպրոպը սկսում են այն ժամանակ, երբ տուն եմ գալիս, հարմար տեղավորվում եմ սենյակումս` պատուհանի առջև,տաք շոկոլադ ու  մի որևէ գիրք ձեռքիս, անձրևը սկսվում է:
 Հիմա ասածս ինչ է, որ թեկուզ անձրև եմ սիրում, խենթանում նրա համար, անհույս ռոմանտիկի տպավորություն եմ թողնում, այնուամենայնիվ հոգուս խորքում արև կա, նոր ծագող, դեռևս ոչ այդքան ջերմ, բայց որը շիկանալու ու ջերմանալու բոլոր հավակնություններն ունի:Ուրախ եմ, որ այն կա ու առավել ևս որ այն զգում եմ:Իրականում ես կենսուրախ եմ, պայծառ, ժպիտով , այո կա մեջս անձրևային թախիծ ու մռայլություն, բայց դա ում մեջ չկա որ:
Իսկ այս արևը վերջին ժամանակներս եմ սկսել զգալ. վերջ տխրությանը, մոլորությանը….
Անձրև, արև, հետո էլի անձրև, հետո արև` մի փոքր անձրևոտ:Անձրևից թրջված ասֆալտ, նրանից բարձրացող տաք գոլորշի, մի խոսքով անձրևոտ արև :D
 Ինչևէ…… վերջին ժամանակներս ինչ գրում եմ վերջում անձրև է ստացվում:Շատերը գուցե արդեն հոգնել են ու ատում են ինձ:Ինչ անեմ, երևի օրգանիզմիս պահանջն ա :P :Բլոգս էլ վերածվել է անձրևային բլոգի :D
 Մի խոսքով ևս մեկ անձրևաարևախառը, թաց ու եթերային լուսավոր գրառում: ;)

Գնում եմ թրջվելու

Անձրևս եկավ, հիմա էլ է գալիս:Ուխ ինչ լավ է, երջանիկ եմ:Թեև սա իմ ուզած բաղձալի անձրևը չէ, բայց ոչինչ սրա համար էլ եմ ուրախ:Դե լավ ես գնացի` անձրևի տակ թրջվելու և երազելու:

Անձրև եմ ուզում

Ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ, ոչինչ ու մի հատ էլ ոչինչ: Հոգնել եմ մթնոլորտային այս բարձր ճնշման դաշտից:Տեղումների եմ սպասում:Գարուն է, բայց ինձ պակասում են տեղումները:Ե՞րբ է ցածրանալու ճնշումը, ե՞րբ են սելավներ լինելու:Չկան դրանք, կամ էլ կան, շատ կան, բայց ես չեմ տեսնում դրանք, կամ էլ չեմ ուզում տեսնեմ:
Էլ ինչ գարուն առանց անձրևի, առանց իսկական հեղեղի:Բայց իմ գարունը առանց անձրևի է այս անգամ:Այս գարունը լավը չէ, կանաչի երանգը դուրս չի գալիս:Գարունը սեր է, գարնան սերն անձրևն է:Ես էլ իսկական գարուն եմ ուզում:
Մինչև երբ պետք է մռայլ լինի, չանձրևի ու չհանձնվի հոգիս:Թեև երբեմն այսպես շատ ավելի լավ է, բայց ես հոգնել եմ:Հոգնել եմ……………դե ասենք թեկուզ ֆոբիաներիցս տարատեսակ` մեծ, միջին ու փոքր:Վախեր, որոնք չեն թողնում, որ անձրև լինի, վախեր, որոնք միշտ ցրում են կուտակված ամպերը, վախեր, որոնք այդքան էլ վախ չեն և իրականում վախ չեն:Դրանք ուղղակի արդեն բնավորություն են դարձել:Հա, ես վախկոտ եմ, ես չեմ վախենում ասել սա:Ու բոլոր մարդիկ էլ վախկոտ են, առհասարակ մարդ էակը:Չնայած որ «ինչի՞ց ես վախենում» հարցին բոլորը պատասխանում են` Continue reading

Թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ

Սարոյանս, պաշտում եմ նրան:Սարոյանս, որովհետև ամեն մի տողում ինձնից մի բան,թեկուզ և աննշան,գտնում եմ անպայման:Աշխարհում չկա քեզ նման «բարի հսկա»:
Այդ ամբողջ օրը ես մնացի տանը` թաղված մառախուղի և հուշերի մեջ:Հիշեցի, թե ինչպես մեկի կյանքը մի ճանապարհով է գնում , իսկ մյուսինը` բոլորովին ուրիշ, սակայն յուրաքանչյուրինն անպայման իր ճանապարհով, և թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ:Մի խումբ մարդիկ, որ այսօր կան, իսկ վաղը հանկարծ մեռնում են:Եթե դու չես հանդիպում քո ծանոթներին երկար ժամանակ, ուրեմն նրանք մեռած են, նույնիսկ եթե աշխարհը փոքր է, իսկ եթե գնում ես նրանց փնտրելու Continue reading