#շարադրություն

Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն”  կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:

Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:

Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……

Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք  շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Continue reading

Տերևաթափ եմ ուզում

Ու գրում եմ, ու էլի եմ գրում, դարձյալ գրում եմ……..մեկը մյուսի հետևից….
Կարճացող օրերն ինձ մի փոքր վախեցնում են, ցուրտը սկսել է իրեն զգացնել տալ, իսկ ես էլ նշանավոր մրսկան եմ…..
Մի տեսակ վախենում եմ փոփոխությունից………բայց դրանք անխուսափելի են. աշնանային փոփոխություններ. եղանակային տատանումներ………իսկ երեկ դեղձահավաք էր…
Բայց նաև սպասում եմ, անհամբերությամբ եմ սպասում, թե երբ են տերևները թափվելու, ամբողջությամբ թափվելու…….խառը, կարմիր, դեղին…..ու այդ երկուսի միախառնված(իմ ամենասիրելի) գույներով տերևաթափ եմ ուզում……….իսկական տերևաթափ: Ուզում եմ վազել   չոր ու խրթխրթան տերևների միջով, վազել, շաաատ վազել, իսկ հետո հոգնել ու նստել չոր ու գունատված խոտերի վրա………իսկական աշնանային տրամադրություն:
Իսկ հետո…..իսկ հետո ինչպես ցանկացած բան, դա էլ կանցնի…..ու ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ են մանդարինն ու կոկտեյլը նորից հանդիպելու իրար: :Q

Չնշմարվող ժպիտն էլ է ժպիտ

Ու ամեն անգամ նույն բանը….երբ թվում է հասար ուզածիդ, նպատակդ կատարվեց, մի տեսակ անտարբեր ես դառնում այն բանի նկատմամբ, ինչը մի ժամանակ քեզ համար մեծ նշանակություն ուներ:Հետո սկսում ես փոշմանել, հետո` մի նոր բան փնտրել, իսկ հետո արդեն թքած ես ունենում ամեն բանի վրա(ուշադրություն մի դարձրեք հոռետեսական մտքերիս):
Կամ էլ երբ թվում է, թե ամեն բան իր տեղն է ընկնում, կամ արդեն համարյա թե ընկել է, ու սկսում ես քեզ հանգիստ զգալ, հասկանում ես, որ նոր անհանգստությունների ես հանդիպելու ու նորից ամեն բան նորից է սկսվելու(էս ինչեր եմ գրում ես), մի խոսքով…:
Ու  այսպես է մարդու  բնույթը, նրա երկակի, հաճախ հունից հանող բնույթը:Նյարդայնացնող, զզվեցնող անիմաստ ու…. էլ չգիտեմ ինչպիսի բնույթը (նորից վատատեսական):
 Բայց մեկ է, ես ուրախ եմ, որ հոգուս խորքում ամեն բան իր տեղն է ընկնում կամաց-կամաց:Ուրախ եմ, որ դժվարություններն ինձ չեն լքում(ու էլի շարունակվում են տրամադրության փոփոխությունները):
 Ու այսպես էլ կշարունակվի, մինչև աշնան վերջ, մինչև խոր աշուն, մինչև այն ժամանակը, երբ օրերը կսկսեն երկարել………( ու ամեն դեպքում լավատեսականը հաղթում է): :)
Հ.Գ. Թեև թույլ ու հաճախ անգամ չնշմարվող ժպիտով, շարունակեք միշտ ժպտալ:

Հավերի, աշնան ու տխրության մասին

Վերջերս հավերի մասին մտքերն ինձ հանգիստ չեն տալիս:Դեռ մանկուց ես ականատեսն եմ եղել այդ խեղճ թռչունների տանջահարությանը:Առաջ դա կարծես ինձ չէր հուզում, բայց մի քանի օր առաջ հասկացա, որ մեղք են նրանք:Փակ շուկայում և նրա կողքերը մարդիկ հավեր ու աքլորներ են ծախում:Սակայն այդ հավերին լցնում են մի փոքրիկ վանդակի մեջ ու այդպես պահում, մինչև վաճառելը:Դրանց տեսնելուց անկախ ինձնից սիրտս ճմլվում է, թե ոնց են դիմանում, միայն իրենք գիտեն:Իմ շունչը նրանց փոխարեն կտրվում է, այդ տեսարանը տեսնելուց: Ու իմ մոտ միշտ այն տպավուրությունն է, որ 10 տարի առաջ էլ են այդ նույն հավերը եղել, հիմա էլ ու դեռ իմ նախորդներն էլ այդ նույն թռչունների դեմքերը կտեսնեն:

Երեկ կանգնած էի կանգառում ու հանկարծ հիշեցի իմ դպրոցական շարադրությունները աշնան մասին:Ափսոս դրանցից չեն պահպանվել:Հիշում եմ, երբ աշունը գալիս էր դասղեկս կյանքս ուտում էր նմանատիպ շարադրություններ Continue reading

Սերս դեռ չեմ օգտագործում

Սրտումս այնքան սեր կա, այնքաաաաաան շատ, որ ինձ թվում է, թե շուտով այլևս չի տեղավորվի, կթափվի: Իմ սիրո բաժակն արդեն լցվում է, և ես չգիտեմ, թե ինչ կպատահի, երբ այն թափվի կողքերից: Սիրում եմ բոլորին, բայց միևնույն ժամանակ ոչ ոք չկա սրտումս:Սիրում եմ այն ամենն ինչ շրջապատում է ինձ, իրոք սիրում եմ: Ինձ մոտ կարծես մի զարթոնք լինի, երբ բնությունը արդեն պատրաստվում է քուն մտնել:

Սիրում եմ…իսկ այս աշունն էլ մի կողմից:Աշնանը ես միշտ սիրահարվում եմ,որովհետև միայն աշունն է ինձ հասկանում:Աշունը եկել ու կոկորդիս է կանգնել, չի անցնում կոկորդովս, և երբեմն զգում եմ, որ շնչահեղձ եմ լինում իմ այս սիրուց:Իմ հոգում հաճախ են նման թարսություններ լինում. աշնանը հոգիս սիրով է լցվում, ավելի շատ, քան գարնան զարթոնքին:

Որքան եմ սիրում աշնան շրշյունը, աշնան ձայները, աշնան սրտի տրոփյունը:Զգում եմ, որ շուտով այդ տրոփյունը կդանդաղանա, հետո ավելի աննշան կդառնա և ի վերջո կմարի ու անհետ կկորչի ձմռան գրկում: Սերս շատացել է, և չեմ ուզում, որ այն էլ կորչի աշնան տրոփյունի հետ մեկտեղ:

Պահում եմ սերս Continue reading