Գարուն է, ու…. հրաշալի է

Այսօր նայեցի բլոգիս օրացույցին ու շատ մեծ հիասթափությամբ նկատեցի, որ գարնանը դեռևս ոչ մի փոստ չեմ արել: :(   Այնքան տխրեցի:

Գարնան առաջին տասնօրյակն այքան բուռն անցավ, որ ժամանակս չէր հերիքում ամեն օր տպավորություններովս ու մտքերովս կիսվեի:Այնինչ այնքան բան ունեի ասելու, իմ դրական մտքերով ձեզ էլ ուրախացնելու:Չնայած անընդհատ գլխումս հետաքրքիր գրառումներ էին պտտվում:Մի պահ անգամ այն տպավորություն էր, որ մտքիս մեջ եմ սկսել բլոգս վարել:Ճ

Գարուն է, ու   հրաշալի է:Արդեն տասը օր է, ինչ շատ լավ զգացողությունների մեջ եմ : Չեմ ուզում օրերն անցնեն, իսկ նրանք շատ արագ են անցնում, հիշեցնելով, որ շուտով միջանկյալ քննաշրջանը կսկսվի, ինչ տխուր է, չեն թողնում գարունը վայելեմ: :(

Իսկ երեկ ինձ շատ հաճելի անակնկալ մատուցեցին: :) Արմենիքսի օգտվողները ու արդեն իմ վիրտուալ ընկերները մի լավ գովազդել էին, այսպես ասած` փիառել էին բլոգս:Ու ես այսքանից հետո ինչպե՞ս կարող եմ չգրել ամեն օր:Շատ շնորհակալ եմ բոլորիցդ: :)

Բլոգերներից մեկն անգամ անդրադարձ էր արել իմ բլոգին իր բլոգում  :) Դա կարող եք տեսնել այ այստեղ: Իսկ մեկ այլ բլոգ էլ ստեղծված է մեր բլոգների առաջխաղացման համար`  http://online-attack.blogspot.com

Հա, մեկ էլ մի բանաստեղծություն է անընդհատ պտտվում մտքումս, արդեն մի քանի օր է այդ հատվածն եմ հիշում: Իմ Տերյանից է, երևի շատերի սիրելին էլ է: :D

………………………………………………………..

Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Եվ սա`

……………………………………………

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Այնքան եմ ուզում, որ այս գարնանը վատ բաներ չպատահեն:Սիրում եմ գարունը, նրա ոգին ու ամեն ինչը:Սիրում եմ բնությանը, նա էլ ինձ է սիրում, ես գիտեմ:Միակ մտավախությունս գարնան հանդեպ այն է, որ այս շրջանը հիվանդություններ սրացման շրջանն է:Չեմ ուզում, որ ինձ  հարազատ մարդկանց վատ բան պատահի: Հուսով եմ ու հավատում եմ….մել էլ վերջակետ չեմ դնում :)

Համադասարանցիներ կետ ռու, կամ նույն ինքը ադնակլասսնիկը

Էլի օդնոկլասսնիկից ենք խոսելու:Հա ես էլ որոշեցի շատ ու շատ բլոգերների նման խոսել այս թեմայով:Գրեթե բոլորն էլ գոնե իրենց բլոգերային կյանքում մի անգամ գրում են «օդնոկլասսնիկի ստատուսներ» թեմայով մի բան:Նախ մարդիկ դա շատ են փնտրում Գուգլում և իրենց բլոգը լավ գովազդվում է:Համ էլ եթե բոլորը գրում են, ես ումից եմ պակաս:) Շատերը գիտեն, որ ադնակլասնիկը խակեռների հարձակումների համար ամենասիրված կայքերից է, ու դրա դեմ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում:Բայց մի բան եմ նկատել` ադնակլասնիկը հայերին սազում ա  որոշ առումներով:Ինչքան թիթիզ բան կա միայն հայերի պրոֆայլներում կտեսնես, միայն հայերը կարող են իրար վիրտուալ այնպիսի նվեր`այսինքն պադառկ անել, որի բովանդակությունը մոտավորապես այսպիսինն է` этот хулиган мой:Ինչքան ռաբիզություն ու տափակություն կա կտեսնես միայն այստեղ` odnoklassniki.ru հասցեում(եթե մոռացել եք մտեք մի հատ տեսեք ինչ կա չկա):
Սա դեռ ոչինչ, էլի բան չէի ասի, եթե մի թերթիկ չընկներ ձեռքս:Ներկայացնում եմ այդ թղթի բավանդակությունը, առանց որևէ բան փոխելու:

դատարկ սայթ – 200դրամ

սմայլիկով սայթ-600 դրամ

5+ով սայթ-600 դրամ

5+ով և սմայլիկով սայթ-1000 դրամ

անտեսանելի անուն-100 դրամ

անտեսանելի անուն, ազգանուն, քաղաք-200 դրամ

անունը սարքում ենք մինուսով(օրինակ` 13ը սարքենք -13)

այդ ծառայությունը արժե- 150 դրամ

անձնական տվյալների տեղափոխություն-200 դրամ( օրինակ` յա մոլդ ի տոչկա)-200 դրամ

փողով սմայլիկներով ֆորում(կոմենտ)-50 դրամ

5+ նկարին- 10 դրամ

կլասս սխմլելը-10 դրամ (էս վափշե սպանում ա)

պադառկ 1 հատը` 200 դրամ 5 հատը` 750 դրամ (տրամաբանությունը չեմ հասկանում)

պատվերով սայթ ջարդել-500 դրամ ժամկետը պայմանագրային(NO COMMENT)

սայթը ամբողջովին ջարդել-400 դրամ

անունը գունավոր- շուտով

գործում են նաև ամանորյա զեղչեր

Վստահ եմ, որ լաաաաաաաաաավ ծիծաղել եք:Դե հետևություններն էլ ինքներդ արեք:Պատկերացնո՞ւմ եք այս ծառայությունն առաջարկող մարդիկ անգամ մտածել են, որ կարելի է զեղչ անել, վերջն աաաա ուղղակի:Մարդիկ ինչով են զբաղված, երևի պարապ են մնացել: