#շարադրություն

Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն”  կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:

Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:

Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……

Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք  շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Continue reading

Կենդանի փիառ բլոգիս

Ուրմեն ուզում եմ գրել մի մարդու մասին, ում մասին շատ պետք է գրեմ:Նախ ասեմ, որ բլոգիս բացման օրվանից սկսած, նա ինձ միշտ հետևում է:Բլոգիս ամենաակտիվ ընթերցողներից է, թեև երբեք մեկնաբանություն չի թողնում:Այն օրվանից սկսած, երբ սկսեցի պարբերաբար գրառումներ անել, նա բաց չի թողնում ոչ մի պոստ(գրեթե ոչ մի :D  )
Ինքը իմ լավ կուրսեցին ա, ինքը մի ունիկալ երևույթ ա: Ինքը շատ ա սիրում արաբերենը, արաբերենի գիտակ ա, լավ մարդ ա ու այսպես շարունակ………….Շատ յուրահատուկ անհատականություն ա, լիքը դրական կողմեր ունի, մի խոսքով իր մասին շատ չխոսեմ, մանավանդ, որ չի ուզում իր անունը հրապարակեմ( դե նա էլ այդպիսին ա ու հարգում եմ ցանկությունը) :) :
Հա  ու ամենակարևորի մասին, ինքը ոչ միայն կարդում ա իմ բոլոր պոստերը, նաև «պատմել ա սովորում»: :D  Եթե ես նախորդ օրը գրառում եմ արել, ապա պետք է պատրաստ լինեմ, որ հաջորդ օրը լսարան մտնելով` անպայման լսելու եմ նրա բարձրաձայն ցիտատները իմ գրառումից , որն անգամ ես եմ շատ հաճախ մոռանում: Ու երբ կեսից հիշում եմ, թե ինքը օրինակ «բարև սեր» ասելով ինչ նկատի ուներ, լիաթոք ժպտում եմ ու ինչ մեղքս թաքցնեմ Continue reading