Կանաչ ու խենթ

Բարև, ինձ հիշու՞մ եք․․․․․հուսամ՝ այո․․․․դե ինչ շնորհակալ եմ:

Ինչու եմ եկե՞լ, դեե ուզում էի գրել, կարելի է չէ՞:

Ուզում եմ գրել գարնան մասին, սիրո մասին․․․․Ուզում եմ գրել, քանի որ անցած տարի գարնանն էլ եմ գրել ու հիմա այնքաաան լավ է: Աստված իմ, այսքան լավ, շնորհակալ եմ գիտե՞ք

Իսկ դու գիտե՞ս, գիտես, որ ամեն անգամ քնելիս, ամեն անգամ անկողին մտնելիս հիշում ու այդ պահերին շատ ուժգին մի զգացողություն եմ ունենում․․․․․․․․․․․ չէ դա սեր չէ, այսօր սիրո մասին չեմ խոսելու: Այդ մասին թող խենթ սիրահարները խոսեն, երգեն: Այս զգացողությունն ավելին է քան սերը, այն շատ բուռն է ու ամեն բան կա նրանում, այնքան անմեղ է, մաքուր, բարի հանդարտ, երբեմն անգամ ցանկանում եմ ինքս դառնալ դրա մի մասնիկը:

Ինչ էլ որ ասեմ ու անեմ, մեկ է, այնքաաան լավ է, որ դու ծնվել ես, դու շատ գեղեցիկ ու փափուկ  ես, ու դու ծնվել ես փափուկ թելերից, գեղեցկության ու բարության թելերից, այդ թելերից շատ հազվադեպ կարելի է գտնել, բայց դու կաս: Այդ օրը ես շատ բարեհաջող գնումներ ունեցա ու այդպես  քեզ ձեռք բերեցի, մոտ մեկ տարի առաջ էր․․․․․հիշո՞ւմ ես:Դու շատ ես սազում ինձ, բոլոր հագուստներիս հետ կարողանում եմ օգտագործել, գիտե՞ս ինձ թվում է՝ դու էլ ինձ ես շատ հավանել: Այնքան ջերմ ես փաթաթվում ինձ, հատկապես ձմռանը: Դե որ չմրսեմ ու միշտ համարավետ ինձ զգամ: Ու դու իմն ես, ոչ մեկին քեզ չեմ տա երբեք, մենք միասին արդեն մեկ ամառ, մեկ աշուն ու մեկ ձմեռ ենք անցկացրել, ու դա այնքաաաան հիսքան էր: Հիմա գարուն է, ու դու կրկին կողքիս ես: Գարուն, գարուն, գարուննն․․․․․․․․․․․․․․․երբ հոգիս երգում է, ես դարձյալ քեզ հետ եմ , միասին են երգում, իսկ երբ․․․․լավ դրա մասին արի չխոսենք․․․․

Հիմա գարուն է ու․․․․ դարձյալ հրաշալի է, դարձյալ, դարձյալ ու մյուս անգամները նույնպես ու միշտ, միշտ, ընդմիշտ ու հավերժ, սկսել եմ արդեն հավատալ, հավատալ , թեև միշտ էլ հավատացել եմ, որ կգտնեմ քեզ: Այս գարունը խենթ է ու շատ կանաչ, կանաչ ու խենթ․․․․․․

Ահա քո ևս մեկ երազանք․․․

Հ․Գ․ Վերջերս միայն ինքս ինձ համար եմ գրում, այդ պատճառով էլ գրառումներս այստեղ չեք տեսնում, այս մեկը սկայայն հրապարակեցի․․․․

Անձրև եմ ուզում

Ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ, ոչինչ ու մի հատ էլ ոչինչ: Հոգնել եմ մթնոլորտային այս բարձր ճնշման դաշտից:Տեղումների եմ սպասում:Գարուն է, բայց ինձ պակասում են տեղումները:Ե՞րբ է ցածրանալու ճնշումը, ե՞րբ են սելավներ լինելու:Չկան դրանք, կամ էլ կան, շատ կան, բայց ես չեմ տեսնում դրանք, կամ էլ չեմ ուզում տեսնեմ:
Էլ ինչ գարուն առանց անձրևի, առանց իսկական հեղեղի:Բայց իմ գարունը առանց անձրևի է այս անգամ:Այս գարունը լավը չէ, կանաչի երանգը դուրս չի գալիս:Գարունը սեր է, գարնան սերն անձրևն է:Ես էլ իսկական գարուն եմ ուզում:
Մինչև երբ պետք է մռայլ լինի, չանձրևի ու չհանձնվի հոգիս:Թեև երբեմն այսպես շատ ավելի լավ է, բայց ես հոգնել եմ:Հոգնել եմ……………դե ասենք թեկուզ ֆոբիաներիցս տարատեսակ` մեծ, միջին ու փոքր:Վախեր, որոնք չեն թողնում, որ անձրև լինի, վախեր, որոնք միշտ ցրում են կուտակված ամպերը, վախեր, որոնք այդքան էլ վախ չեն և իրականում վախ չեն:Դրանք ուղղակի արդեն բնավորություն են դարձել:Հա, ես վախկոտ եմ, ես չեմ վախենում ասել սա:Ու բոլոր մարդիկ էլ վախկոտ են, առհասարակ մարդ էակը:Չնայած որ «ինչի՞ց ես վախենում» հարցին բոլորը պատասխանում են` Continue reading

Ես ու Արևածաղիկը

Արևածաղիկ մանկապատանեկան ամսաթերթԳարունս Արևածաղիկում սկսվեց: Մարտի 1-ին հին սերունդների էրեխեքով այցելել էինք արդեն հարազատ դարձած մեր Արևածաղիկի հարազատ խմբագրություն:

Տոն դարձավ այդ օրը բոլորիս համար…….. գրկախառնություններ, պաչիկներ, :)   ժպիտներ :) , շատ ժպիտներ, :) :) :)   կարոտած ժպիտներ :) (այստեղ չես կարող չժպտալ :) ) :D :D

Կյանքիս գարունն էլ գրեթե Արևածաղիկում է սկսվել:Երբ դեռ ութերորդ դասարանի աշակերտուհի էի, երբ դեռ նոր էի ձևավորվում որպես մարդ, անհատ և խնդրներ ունեի հասրակության մեջ տեղս գտնելու ու ինքնահաստատվելու վերաբերյալ, այդ ժամանակ էլ հայտնվեց Արևածաղիկը: Իմ ամենաառաջին ընկերը նա եղավ, երբ ձեռքս բռնեց ու վստահեցրեց, որ երբեք մենակ չի թողնի, ինձ կուղղորդի կյանքումս, ճիշտ խորհուրդներ կտա:Վստահեցի ու չսխալվեցի երբեք:

Եթե Արևածաղիկը չլիներ, ես այն չէի լինի, ինչ հիմա կամ էլ չէի լինի այնպիսին, ինչպիսին, որ ցանկանում էի:Արևածաղիկի հետ ես Continue reading

Գարուն է, ու…. հրաշալի է

Այսօր նայեցի բլոգիս օրացույցին ու շատ մեծ հիասթափությամբ նկատեցի, որ գարնանը դեռևս ոչ մի փոստ չեմ արել: :(   Այնքան տխրեցի:

Գարնան առաջին տասնօրյակն այքան բուռն անցավ, որ ժամանակս չէր հերիքում ամեն օր տպավորություններովս ու մտքերովս կիսվեի:Այնինչ այնքան բան ունեի ասելու, իմ դրական մտքերով ձեզ էլ ուրախացնելու:Չնայած անընդհատ գլխումս հետաքրքիր գրառումներ էին պտտվում:Մի պահ անգամ այն տպավորություն էր, որ մտքիս մեջ եմ սկսել բլոգս վարել:Ճ

Գարուն է, ու   հրաշալի է:Արդեն տասը օր է, ինչ շատ լավ զգացողությունների մեջ եմ : Չեմ ուզում օրերն անցնեն, իսկ նրանք շատ արագ են անցնում, հիշեցնելով, որ շուտով միջանկյալ քննաշրջանը կսկսվի, ինչ տխուր է, չեն թողնում գարունը վայելեմ: :(

Իսկ երեկ ինձ շատ հաճելի անակնկալ մատուցեցին: :) Արմենիքսի օգտվողները ու արդեն իմ վիրտուալ ընկերները մի լավ գովազդել էին, այսպես ասած` փիառել էին բլոգս:Ու ես այսքանից հետո ինչպե՞ս կարող եմ չգրել ամեն օր:Շատ շնորհակալ եմ բոլորիցդ: :)

Բլոգերներից մեկն անգամ անդրադարձ էր արել իմ բլոգին իր բլոգում  :) Դա կարող եք տեսնել այ այստեղ: Իսկ մեկ այլ բլոգ էլ ստեղծված է մեր բլոգների առաջխաղացման համար`  http://online-attack.blogspot.com

Հա, մեկ էլ մի բանաստեղծություն է անընդհատ պտտվում մտքումս, արդեն մի քանի օր է այդ հատվածն եմ հիշում: Իմ Տերյանից է, երևի շատերի սիրելին էլ է: :D

………………………………………………………..

Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Եվ սա`

……………………………………………

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Այնքան եմ ուզում, որ այս գարնանը վատ բաներ չպատահեն:Սիրում եմ գարունը, նրա ոգին ու ամեն ինչը:Սիրում եմ բնությանը, նա էլ ինձ է սիրում, ես գիտեմ:Միակ մտավախությունս գարնան հանդեպ այն է, որ այս շրջանը հիվանդություններ սրացման շրջանն է:Չեմ ուզում, որ ինձ  հարազատ մարդկանց վատ բան պատահի: Հուսով եմ ու հավատում եմ….մել էլ վերջակետ չեմ դնում :)

Աչքերդ սիրահարված են, իսկ դո՞ւ

Ինչքաաաան տոնառատ շրջան է :) Սիրում եմ փետրվար ամիսը միայն նրա համար, որ այստեղ տոներ շատ կան, ու բոլորն էլ իմ ամենասիրելի տոներն են :)   :)   :)   :
Թեև փետրվար ամսվա մեջ չի, բայց փետրվարին մոտ է շատ հայոց բանակի տարեդարձը: Այս շրջանում նշեցինք նաև իմ ամենասիրելի տոնը` Սուրբ Սարգիսը  :) : Այս տոնը այնքան հոգեհարազատ է ինձ,տոնի խորհուրդը շատ եմ սիրում:
Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, միաժամանակ գիրք նվիրելու օրը: Այսօր էլ մայրենիի օրն է` մեր գեղեցիկ ու հարուստ հայոց լեզվի: Սիրում եմ իմ լեզուն, հա իրոք որ շատ եմ սիրում: :) Որ հիշում եմ, թե ինչպես էի դպրոցական տարիներին հայոց լեզվի բոլոր կանոնները սերտում :) : Հիմա էլ միշտ աշխատում եմ գրագետ գրել, թե համացանցում,թե համալսարանում հասարակ լեկցիա գրելիս :) : Էհ հայոց լեզու :D , որ մայրիկիս պես անուշ ես դու :D , ինչ մեղկ ես մեր օրերում դու :D :
Ու այս բոլորից, այս բոլոր տոներից սիրտս ջերմությամբ է լցվում: Մանավանդ երբ հիշում եմ, որ շուտով գարնան առաջին օրն է: Դե ես դա էլ եմ տոն համարում:Իսկ հետո մարտի 8ն է, իսկ Զատիկը…………. :)

Շատ եմ սիրում Զատիկը

 

Տոներ շատ եմ սիրում, սիրում եմ նաև կյանքս տոն դարձնել:Այդպես թեթև եմ ապրում :)
Սիրում եմ հետաքրքիր բաներ, իսկ կյանքը հետաքրքիր է, հետևաբար սիրում եմ կյանքը, մանավանդ, որ շուտով գարուն է:
Իսկ դու նայում ես աչքերիս ու ասում` աչքերդ սիրահարված են: Սիրահարված են, այո, Continue reading