Անձրևն այսօր հենց ես եմ

Ինչո՞ւ ենք հարվածում իրար մեր այս հայացքներով:
Ինչո՞ւ ենք մի խորը և բազմանշանակ հայացքի միջոցով իրար ամեն ինչ ասում, փոխանցում մեր ողջ էմոցիաները:
Սե՞ր, չէի շտապի այդպես որակել:
Գիտեմ` խենթ եմ, դու` ինձնից առավել:
Վատն եմ, սատանա, դու` առավել:
 Ինչ կլինի մի ժպտա, մի խոսա, բերանդ մի բաց, լռիր ու լուրջ կանգնիր պարզապես.քեզ միայն այդպես եմ սիրում:
Գիտեմ դաժան եմ, բայց քեզ այդպես է պետք:Գիտեմ նաև` ինչ է փնտրածդ, իմն էլ է դա :)
Սրտիդ մեջ նայիր, քեզ հասկացիր, դժվար չի գիժս: :) Իսկ ես կշարունակեմ քեզ ատել` սրտիս հեռավոր խորքերից մեկում քեզ համար պահելով մի բուռ սեր, որը կարող է քոնը լինել ամբողջությամբ:
Իսկ հիմա հաստատ գիտեմ դու էլ սրտիդ խորքում խենթի պես ինձ սիրելով` քայլում ես անձրևի տակով.իսկ անձրևն այսօր հենց ես եմ…….