Ըհըըըըն…………. աշունը ամբողջությամբ եկել է,անձրևները դառնում են առօրյայի
անպակաս մաս, եղանակները ցրտել են ու նման աշնանային այլևայլ բաներ:Ու …..դպրոցներում աշակերտները հանձնարարություն են ստանում` գրել շարադրություն` “Աշուն” կամ էլ “Երբ գալիս է աշունը” կամ էլ “Աշուն է, անձրև….” վերնագրերով:Ու այս վերնագիրը կապված է այն բանի հետ, թե որքանով է գրականության ուսուցիչը սիրում աշակերտների կրեատիվ մտքերը:
Աստված իմ, մտովի գնացի չորրորդից յոթերորդ դասարաններ. ոնց էի ատոււււււււմ շարադրություն գրելը, ոնց էի ատում:Չէ չկարծեք չէի կարողանում` դրա համար եմ ասում:Ընդհակառակը (մի քիչ գլուխ գովեմ) դասարանում ամենալավը ինձ մոտ էր ստացվում և գրեթե միշտ էլ շարադրությունների մրցույթներին իմ շարադրությունն էին ուղարկում, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել:
Մի քանի օր առաջ աչքս ընկավ բլոգումս ամենաշատ փնտրված բանալի բառերին, անկեղծ ասած առաջ ուշադրություն չէի դարձնում, քանի որ միշտ էլ խառը-մառը բառեր էին լինում այդ հատվածում: Այս անգամ հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր բառերը շարադրություն կամ շարադրության հետ կապված բառեր էին:Մոտավորապես սենց մի բան`շարադրություններ,շարադրություններ աշնան մասին,տերեվաթափ շարադրություն,ԱՇՈՒՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շարադրություններ տերևների աշնան վերաբերյալ, աշուն և այլն……
Ու ես տխրեցի, մեկ անգամ ևս համոզվելով, որ այսօր գրեթե ոչ մի դպրոցում ոչ ոք շարադրություն գրելուն շան տեղ չի դնում: Continue reading →
Like this:
One blogger likes this post.