Հետգրություն

Իմ վերջին գրառումներից մեկում լավ բողոքել էի իմ ֆակուլտետի դեկանատի աշխատանքից:Ուզում եմ տեղեկացնել, որ երկար «չարչարանքներից» հետո վերջապես այդ խնդիրը լուծվեց:Այո խնդիրը լուծվեց, հիմա ամեն ինչ նոռմալ է, բայց ես միևնույն է մնում եմ այն կարծիքին, որ ինչ-որ բան սխալ է:Ինչո՞ւ պետք է 6 ամիս ուշացումով մի հասարակ կրթաթոշակի հրաման տան,լավ թողնենք սա:Ու ցավն այն է, որ միայն այս հարցում չէ, որ թերացումներ կան:Սրա նման տասնյակ խնդիրներ կան, որոնց մասին  հիմնականում լռում են ուսանողները`իրենց իրավունքներից տեղյակ չլինելով: Ամեն դեպքում ես վստահ չեմ, որ իմ խնդրին մյուս հետագա տարիներին չեն բախվի ինձանից հետո եկող ուսանողները:
Ու մի բան էլ` բողոքել չեմ սիրում, դա ամենահեշտ գործն է:Չեմ սիրում նաև ուրիշների արած գործը տեղի անտեղի վատաբանել:Սակայն այն ինչն ինձնից կախված չէ, որի բարելավման համար ես ոչինչ չեմ կարող անել, ես գոնե  կարող եմ բարձրաձայնել այդ խնդրի մասին:Ուղղակի ուզում եմ, որ իմ ֆակուլտետը ամենալավերից ամենալավը լինի , այդքան բան:Որ ամեն ինչ այստեղ տեղը տեղին լինի, որ մատով ցույց տան իմ ֆակուլտետը:Սա ոչ թե «պռիսծիժի» համար եմ ուզում, այլ զուտ այն պատճառով որ ֆակուլտետը ուսանողների շնորհիվ է միայն լավ ֆակուլտետ համարվում(թե չէ էնքան կան անուն ու համբավ ձեռք բերած ֆակուլտետներ, որ սկի բանի պետք էլ չեն):Իսկ ինքս ուժերիս չափով լավ բան փորձում եմ անել և անում եմ ֆակուլտետիս համար:Բացի այդ թքած ունեմ, թե ում դուրն է դա գալիս ումը ոչ, կարևորը խիղճս մաքուր է:Կարևորը որ գիտեմ` լավ ուսանող համարվելու համար միայն դասերը անգիր անելը շաաատ քիչ է: ;)
Հ.Գ. Սիրում եմ իմ ֆակուլտետը` իր բոլոր թերություններով հանդերձ: :*

Օգտվեք ձեր թեկուզ ամենափոքր իրավունքից

Մի քիչ բողոքելու եմ, նախապես ասում եմ, որ իմանաք և ով բողոք լսելու հավես չունի չկարդա ի սկզբանե: (շատ բարի եմ :D )
 Նախ սկսեմ նրանից, որ ընդունված բան է, երբ ուսանողները կրթաթոշակ են ստանում:Բայց սա ոչ Երևանի պետական համալսարանում:Հա մի զարմացեք: Դե «ասում են», որ այստեղ անվճար սովորողները պետքա կրթաթոշակ ստանան:Հա էլի ստանում են ու լավ են անում, բայց դե որոշ մարդիկ էլ չեն ստանում:
 Հիմա ինչ մեղք ունես, որ հենց սկզբից չես անվճար ընդունվել ու հետագայում ես ռոտացիոն համակարգով վճարովիից տեղափոխվել անվճար ուսուցման համակարգ:Իմ դեպքնել է սրա նման:Հիմա պետպատվերով եմ սովորում ու սեպտեմբերի ռոտացիայի ցուցակների հայտնվելուց հետո դեռ թոշակի երես չեմ տեսել:Հիմա կասեք` լավ ինչա դրել ու թոշակի համար(էն էլ 5000-6000 դրամի) գլուխ ա ցավացնում:Բայց ասեմ` նախ և առաջ դա իմ իրավունքն է և ընդհանրապես ցանկացած ուսանողի իրավունքը` օգտվել իրեն հասանելիք ամեն ինչից, ներառյալ նաև կրթաթոշակ ստանալու իր արդար իրավունքից:Բացի այդ մի բան էլ կա:
 Ընդհանրապես Եպհ-ում կա մի օրենք` բոլոր այն ուսանողները, ովքեր առաջին քննաշրջանից հետո ունենում են բարձր առաջադիմություն` նույնպես ստանում են կրթաթոշակ, չնայած որ շարունակում են անվճար սովորել:Հարցրել եմ այլ ֆակուլտետներում սովորող  բոլոր իրազեկված ընկերներիցս, որոնք քաջատեղյակ են իրենց ֆակ.-ի օրենքներին, և բոլորն էլ հաստատել են, որ նման բան կա, ու գործում է:Իսկ իմ շատ սիրելի ֆակուլտետում նման բան չկա:Փորձել եմ մեր դեկանատին դիմել, բայց այստեղ չեն վարանում քեզ հիասթափեցնել ու ասում են` Continue reading

Անչափ շնորհակալ եմ

Շնորհավորանքները դեռ չեն դադարում:Բոլորիցդ շնորհակալ եմ,հատկապես նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում ու բարեմաղթանքներ են ասում:Ապրեք դուք բոլորդ էլ:Սիրում եմ ձեզ:

Այնքան լավ բաներ են ասել ինձ, որ չկարողացա այս մասին չգրել (թեև որոշել էի համեստություն անել այս անգամ:Դ ):

Դե լավ, որ ասել եմ, մինչև վերջ կասեմ` ուսանողների միջազգային օրվա առիթով ես դարձա 2010 թվականի արևելագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողը:Ինչի համար էլ պարգևատրվեցի ԵՊՀ ուսանողական խորհրդի մեդալով:

Շնորհակալ եմ նաև իմ հարազատ բուհից` ԵՊՀից,Ուսանողական խորհուրդից և իմ բոլոր ընկերներից, որ կողքիս են:

Տրվում է Արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Եղիազարյան Դիանային, առ այն, որ նա պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհուրդի մեդալով:

Սրանից ավելի պարզ չէր ստացվում նկարել

«Ուսանող 2010» մրցանակաբաշխություն