Գնում եմ թրջվելու

Անձրևս եկավ, հիմա էլ է գալիս:Ուխ ինչ լավ է, երջանիկ եմ:Թեև սա իմ ուզած բաղձալի անձրևը չէ, բայց ոչինչ սրա համար էլ եմ ուրախ:Դե լավ ես գնացի` անձրևի տակ թրջվելու և երազելու:

Մենք ձգտում ենք միմյանց, ուրեմն դատապարտված ենք հանդիպելու……………….

Հեռու ես, կարոտում եմ……….մ՞իթե:
Այն որ շուտով գալու ես, գտնելու ես ինձ և ասելու,որ սպասում էիր ինձ,ստիպում է հուսալ:Հուսալը միակ բանն է ,որ հիմա կարող եմ անել:
Զգում եմ,որ օրեցօր ավելի ու ավելի ենք մոտենում իրար:Ճակատագիրն է այդ գործն իրեն վերագրել: Գուցե իրար շատ մոտ ենք արդեն,ո՞վ գիտի:Դու միշտ էլ երազել ես իմ մասին, ես դա կարդում եմ քո աչքերում:Ասում եմ միշտ, որովհետև ես ել էի միշտ մտովի գծում քո կերպարը:Բոլոր մարդիկ էլ,եթե անգամ չեն ունենում իդեալներ,ապա գոնե մոտավոր ուրվագծում են այն միակին:Իսկ քո գծապատկերներում ես եմ, դա էլ կա գրված աչքերումդ:Բացի այդ ինչո՞ւ է, որ արդեն երրորդ գիշերն է` երազիս գլխավոր հերոսը դու ես:
Այնքան հանգիստ եմ կողքիդ: Ինչ-որ մի բան ձգում է ինձ քո մեջ, բայց ինքս էլ չեմ հասկացել դեռ,թե ինչը:
Մենք նույն մարդը չենք,ամենևին,թեև նմանություններ ունենք:Հիշեցի Ժերալդիի խոսքերը`«պետք է լինել մի քիչ նման միմյանց հասկանալու համար, բայց տարբեր`միմյանց սիրելու համար»:Չեմ թաքցնում` բնավորությունս հանգիստներից չէ, իսկ դու էությամբ հանգիստ ես:Ասա, իսկ կարո՞ղ ենք միմյանց լրացնել:Ամեն դեպքում քեզ կարոտում եմ, առայժմ գոնե որպես ընկեր:
Հարցնում ես կճանաչենք միմյանց, երբ առաջին անգամ տեսնվենք,պատասխանում եմ` այո, Continue reading