Անձրևից հետո միշտ էլ արև է լինում

Առավոտյան յասամանի նուրբ բույրից եմ արթնացել…………..
Սենյակումս յեղրևանու ու անձրև հոտերը խառնվել էին լուսատար օդի շիթերին ու թևածում էին:Նախորդ օրվա անձրևից մնացած թարմ-թարմ հետքերը գոլորշանում էին` ջնջելով մեռնող ու անէացող անձրևի սառը տաքությունը:Արևը նոր էի իր դերի մեջ մտնում ու այնքան լավն էր նա այդ պահին` մոլորված, ամոթխած ու…………….
Խենթացնող համով էր այդ հոտը… երջանիկ էի, որ աչքերս բացեցի , որ էի` գոյություն ունեի, շնչում էի ու ապրում: Երջանիկ էի….

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Մի քանի ժամ առաջ ես երջանիկ էի, իսկ հիմա….   իսկ հիմա ես լաց եմ լինում ու արդեն թքած ունեմ ամեն ինչի վրա:Էլ չեմ ուզում ինչ-որ մեկին որևէ բան ասել, ապացուցել: Չէ ես չեմ հանձնվում, ընդհակառակը ավելի ուժեղ եմ, չէ՞ որ ուժեղները մանր բաների վրա ուշադրություն չեն դարձնում:
Անտարբերությո՞ւն:Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ տարբերություն կա անտարբերության և տարբերության միջև, արդյո՞ք մի ան- նախածանց է զանազանում այդ երկուսին, թե կա այլ`ավելի խոշոր տարբերություն:
Անտարբերությունը խոցում է, վիրավորում,սպանում և ջնջում, անէացնում է ամեն ինչ:
Անտարբերությունը սկիզբն է մի դատարկ աշխարհի:Երբ սերը դեռ չէր ծնվել, Continue reading