Նորմալ մարդն անհրաժեշտ է համարում.
1.Մոռանալ` ով է ինքը և ինչ է ցանկանում, որպեսզի այն չխանգարի արտադրել, վերարտադրել և գումար վաստակել:
2.Տարիները վատնել համալսարանում ուսանելու վրա, որպեսզի հետո աշխատանք չգտնի:
3.Առավոտյան 9-ից մինչ երեկոյան 5-ը զբաղվել մի բանով, որը ամենափոքր հաճույքն անգամ չի պատճառում , որպեսզի 30 տարեկանից հետո անցնի թոշակի:
4.Թոշակի անցնել, հայտնաբերել, որ կյանքը վայելելու այլևս ուժ չի մնացել և շատ շուտով մահանալ տխրությունից:
5.Հասկանալ, որ իշխանությունն ավելի կարևոր է, քան փողը, իսկ փողը, քան երջանկությունը:
6.Ծիծաղել նրանց վրա, ովքեր փողի փոխարեն ձգտում են երջանկության, և նրանց անվանել «մարդիկ, ովքեր զուրկ են ամբիցիաներից»:
7.Չխոսել անծանոթների հետ:Հարևանների մասին վատ արտահայտվել:
8.Կարծել, որ ծնողները միշտ ճիշտ են:
9.Ամուսնանալ, սերունդ ունենալ, միասին ապրել անգամ սիրո անհետացումից հետո`վստահեցնելով, որ դա պետք է հանուն երեխաների (կարծես նրանք չեն լսում ծնողների ամենօրյա կռիվները):
10.Դատապարտել տարբեր լինելու ցանկացած փորձ:
11.Արթնանալ զարթուցիչի դիվահար զանգից:
12.Հավատալ տպագրված ցանկացած բառի:
13.Վզին փաթաթել գունավոր մի կտոր, որը չունի ոչ մի ֆունկցիոնալ ուղղվածություն և հպարտորեն կրում է «փողկապ» անունը:
14.Երբեք ուղիղ հարցեր չտալ, անգամ եթե զրուցակիցդ հիանալի հասկանում է` իրականում ինչ նկատի ունեիք:
15.Պահպանել դեմքի ժպիտը, թեև շատ ես ուզում լաց լինել:Եվ խղճալ բոլոր նրանց, ովքեր արտահայտում են իրենց իրական զգացմունքները:
16. Համարել, որ արվեստը արժե հսկայական գումարներ կամ էլ չարժե ոչինչ:
17.Հետևել նորաձևությանը, անգամ եթե այն հիմարություն է և անհարմար:
18.Համոզված լինել, որ ցանկացած հայտնի մարդու մոտ կան հսկայական հարստություններ:
19.Գումար ծախսել արտաքին բարելավման համար և քիչ հոգալ հոգևոր գեղեցկության մասին:
20.Ապացուցել բոլոր հնարավոր միջոցներով, որ թեև նա «նորմալ» մարդ է, բայց ավելի բարձր է մյուս մարդկանցից:
21.Մետրոյում կամ ավտոբուսում ուղիղ չնայել ոչ մեկի աչքերի մեջ, որպեսզի դա չհամարվի գայթակղության փորձ:
22.Վերելակ մտնելիս շրջվել դեմքով դեպի դռները և ձև տալ, իբր նա միայնության մեջ է, անկախ նրանից, թե քանի հոգի կա վերելակում:
23.Երբեք չծիծաղել ռեստորանում, որքան էլ որ նրան ուրախացնի զրուցակցի պատմած անեկդոտը:
24.Հյուսիսային կիսագնդում հագնվել ոչ թե եղանակին համապատասխան, այլ տարվա եղանակի:
25.Հարավային կիսագնդում զարդարել եղևնու ճյուղերը բամբակով, որը խորհրդանշում է ձյուն, անգամ եթե ձմեռը ոչ մի կապ չունի Հիսուսի ծննդյան հետ:
26.Մեծանալով զգալ իրեն աշխարհի ամենաիմաստունը, եթե անգամ նրան բախտ չվիճակվի ապրել այնքան, որքան անհրաժեշտ է սեփական սխալում համոզվելու համար:
27.Հաճախել բարեգործական թեյախմությունների` համարելով, որ դա բավական է սոցիալական անհավասարությանը վերջ դնելու համար:
28.Օրվա մեջ ուտել երեք անգամ, անկախ նրանից դա ուզում է, թե ոչ:
29.Սրբորեն հավատալ, որ ուրիշ մարդիկ իրենից ավելի լավն են ամեն ինչում` նրանք ավելի գեղեցիկ, խելացի, հարուստ և ուժեղ են:Եվ որ սեփական սահմանները տեղաշարժելը շատ ռիսկային գործ է. ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել:
30.Համարել, որ եթե որդիդ ինչ-որ բան սխալ է անում, ապա դա հասատ արդյունք է այն բանի, որ նա ընկել է «վատ շրջապատ»:
31.Ամուսնանալ նրա հետ, ով կարող է քեզ համար ապահովել նախանձելի դիրք հասարակությունում. սերը կսպասի:
32.Միշտ ասել «ես փորձել եմ», եթե անգամ չի էլ փորձել:
33.Կյանքում ամենահետաքրքիրը միշտ թողնել «հետո», երբ դրա համար այլևս ուժեր չեն լինի:
34.Հավատալ, որ այն ամենը, ինչը ստացել և շահել է իր կյանքում, դարերով պատկանում է իրեն:
35.Կարծել, որ կանայք չեն սիրում ֆուտբոլ, իսկ տղամարդիկ` պատրաստել և զարդարվել:
36.Ամեն ինչում միշտ մեղադրել կառավարությանը:
37.Համոզված լինել այն բանում, որ բարությունը, քնքնշությունը, հարգալից վերաբերմունքը ուրիշների նկատմամբ, այդ ուրիշների կողմից կբնորոշվի որպես թուլության, խոցելիության և նրան հեշտությամբ կառավարելու հնարավորության նշան:
38.Ինչպես նաև համոզված են նրանում, որ կոպտությունը ուրիշ մարդկանց հետ շփման ընթացքում կընկալվի որպես ուժեղ անձնավորության գիծ…………
Հատված Պաուլո Կոելյոյի «Հաղթանակողը մնում է մենակ» վեպից:
Հ.Գ.1 Մեկ անգամ չեմ ասել, որ շատ եմ սիրում այս հեղինակին, իսկ այս ստեղծագործությունը իրոք խորհուրդ կտամ կարդալ:
Հ.Գ.2 Շնորհակալ եմ այս գիրքը ինձ նվիրողից. նրան անչափ սիրում եմ:
Հ.Գ3 Ու հետևաբար մեկ մեջբերում էլ այս նույն գրքից. «…սեր, մահ, ուժ, ժամանակ:Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծու միջոցով:Անհրաժեշտ է գիտակցել մահվան անխուսափելիությունը, որպեսզի ավելի սուր զգանք կյանքը:Անհրաժեշտ է պայքարել, որպեսզի աճենք, բայց միևնույն ժամանակ չընկնենք իշխանության ծուղակի մեջ, որը կարող ենք ձեռք բերել այդ պայքարի ժամանակ, սակայն որը ոչինչ չարժե:Եվ վերջապես անհրաժեշտ է ընդունել, որ մեր հոգին, թեկուզ և այն անմահ լինի, իր բոլոր սահմանափակումներով և հնարավորություններով հանդերձ ժամանակի գերին է»:
Հ.Գ.4 Կարող եք շարունակել այս գործողությունների ցանկը………..
