Անձրև եմ ուզում

Ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ, ոչինչ ու մի հատ էլ ոչինչ: Հոգնել եմ մթնոլորտային այս բարձր ճնշման դաշտից:Տեղումների եմ սպասում:Գարուն է, բայց ինձ պակասում են տեղումները:Ե՞րբ է ցածրանալու ճնշումը, ե՞րբ են սելավներ լինելու:Չկան դրանք, կամ էլ կան, շատ կան, բայց ես չեմ տեսնում դրանք, կամ էլ չեմ ուզում տեսնեմ:
Էլ ինչ գարուն առանց անձրևի, առանց իսկական հեղեղի:Բայց իմ գարունը առանց անձրևի է այս անգամ:Այս գարունը լավը չէ, կանաչի երանգը դուրս չի գալիս:Գարունը սեր է, գարնան սերն անձրևն է:Ես էլ իսկական գարուն եմ ուզում:
Մինչև երբ պետք է մռայլ լինի, չանձրևի ու չհանձնվի հոգիս:Թեև երբեմն այսպես շատ ավելի լավ է, բայց ես հոգնել եմ:Հոգնել եմ……………դե ասենք թեկուզ ֆոբիաներիցս տարատեսակ` մեծ, միջին ու փոքր:Վախեր, որոնք չեն թողնում, որ անձրև լինի, վախեր, որոնք միշտ ցրում են կուտակված ամպերը, վախեր, որոնք այդքան էլ վախ չեն և իրականում վախ չեն:Դրանք ուղղակի արդեն բնավորություն են դարձել:Հա, ես վախկոտ եմ, ես չեմ վախենում ասել սա:Ու բոլոր մարդիկ էլ վախկոտ են, առհասարակ մարդ էակը:Չնայած որ «ինչի՞ց ես վախենում» հարցին բոլորը պատասխանում են` Continue reading

Ոչ մի կոնկրետ բան

Արդեն մի քանի ժամ ա գրում եմ ու ջնջում: Մինչև հիմա էլ չեմ վարժվում համակարգչի առաջ նստած ստեղծագործելուն, չեմ հասկանում ինչպես կարող ես թուղթն ու գրիչը փոխարինել ստեղնաշարով: Չէ, ինչքան էլ ժամանակ անցնի, մեկ է ամենանորմալ մտքերը գալիս են համակարգչի էկրանից հեռու:Իսկ ինտերնետին էլ չեմ վստահել ամբողջությամբ ու չեմ էլ վստահի:Ինչևէ

Իմ հետ ի՞նչ է պատահել: Դե առանձնապես ոչինչ, ես կասեի ամեն ինչ հիանալի է, պարզապես գժվել եմ, ցնդել ու դրա նման անկապ բաներ:Հա ես խենթ եմ, փոփոխական,մի հատ էլ եմ խենթ, շատ խենթ ու ի՞նչ:Տրամադրությունս շատ բարձր է, դրա համար էլ չեմ ուզում ոչ մեկի տեսնել:Ագրես՞վ հա էդ էլ կա, բայց արդարացված է:

Չէ, հաստատ չեմ հասկանում:Քեզ ես չեմ հասկանում, ոչ էլ հասկացել եմ:Ոչ էլ կարողանում եմ,արդեն ոչ էլ ուզում, հոգնել եմ միշտ հասկանալուց, ուզում եմ շատ բաներ չհասկանալ, չիմանալ, ավելի թեթև կլինեի:

Հավես չունեմ, չնայած, որ շատ ուրախ եմ: Անհաջողություններ երբեմն պետք են, որ մտածես հաջողության հասնելու մասին:Իսկ տևական հաջողությունները թմբիրի մեջ են գցում: Հա բա ոնց, էդ մի բանը հասկացել եմ:

Ու հիմա հազար անգամ մի տող գրելուց ու ջնջելուց հետո, հիմա էլի ինձ չեմ կարողանում հավաքել, բայց էս անգամ գրելու եմ, չնայած ստեղնաշարիս մեջ թափվող արցունքներին:Չնայած նյարդային այն լարվածությանը, որը կա մեջս, չնայած այն գոռոցին, որն ուզում է դուրս գալ կոկորդիցս, բայց մնում է այնտեղ, որովհետև լսող չի լինելու, չնայած այս ամենին ես այնքան հանգիստ եմ, խաղաղ…….

Գիտես, ես էլ ապուշի նման հավատում էի որ էս աշխարհում գոնե մեկը ինձ կհասկանա, գոնե մեկը, ու ինձ աննոռմալի պես հույս էի տալիս, բայց չէ տենց բան չկա:Երևի իմ ուզածը երբեք էլ չունենամ:Մտերիմ հոգիներ, ընկերներ, չգիտեմ ինչեր, սուտ է, ո՞վ է հորինել:

Ամեն օր, ամեն օր, ինչ որ վազք, ինչ որ հոսք` ամեն տեսակի ` բամբասանք, ինֆորմացիա, թեկուզ նյուզ ֆիդ:Մարդիկ, դեմքեր, ամեն օր նույն դեմքերը, նույն մարդիկ, նույն բաները, ոնց եմ հոգնել , չէ փոփոխություն չեմ ուզում:

Հոգնել եմ ամեն առավոտ հասկանալուց , որ այնքան ուժեղ եմ քնած ժամանակ հենվել սրտիս  վրա,  որ այն համարյա կանգնում էր, որ ձեռքս թմրել է, որ այն չեմ զգում, որ նյարդերի կծիկ եմ դարձել:

Պարապելու բան ունեի, լավ թքած հետո կանեմ, մեկա միշտ անում եմ:

Հավես չկա,ոչ էլ երկար գրելու հավես,էս էլ գրեցի,որ չմեռնեմ, որ շունչս չկտրվի:Կտրվելու դեպքում էլ………….

Լավ մտքերս կիսատ եմ թողնում, չեմ ուզում պատահական կամ ոչ պատահական կերպով բլոգումս հայտնվածին տխրեցնեմ:Եթե տենց եղավ, ներող եղեք, չէի ուզում:
P.S. Ուղղակի շնչահեղձ չէի ուզում լինել:

Ասք Like-ի մասին

facebook-like-button

Like-ը ամբողջությամբ մտավ մեր բառապաշար:Ի՞նչ կասեք, նրան  չավելացնենք հայոց լեզվի նորաբանությունների ցուցակում` ասենք սփամի, հակերի, համացանցի ու թեգի հետ միասին: :)

Like-ը  ծնվեց Facebook-ում(Փետրվար, 2009 – Facebook-ը ներկայացրեց LIKE ֆունկցիան) և  հիմա լայն տարածում է ստանում` օգտագործվելով նաև այլ սոցիալական ցանցերում:

Ոմանք լայքաշատ են, լայքասեր, չեն խնայում իրենց լայքերը: Մյուսները Like-ը ափսոսում են, իրենց ծանր են պահում ու այսպես ասած` Continue reading