Ամանորյա գրառումս

Գրառումս կատարում եմ հենց այն ժամանակ, երբ տեղում է այս ձմռան առաջին ձյունը:Բոլորը սպասում էին այս իրադարձությանը:Իսկապես շատ երջանիկ եմ:Այս տարի ընդհանրապես չէի սպասում ամանորին, բայց երբ սկսեց ձյուն տեղալ, հասկացա, որ իրոք նոր տարին ունի իր խորհուրդը. այն միայն նկատել է պետք:

Այս տարվա վերջին րոպեներն են մնացել:Մի քանի խոսքով կամփոփեմ 2010ը:Անչափ լավ տարի էր ինձ համար այն:Նախ անցա անվճար ուսուցման համակարգ, հետո ընտրվեցի ուսխորհուրդի անդամ, դարձա տարվա լավագույն ակտիվ ուսանողը, սկսեցի աշխատել, այս տարի առաջին անգամ ստացա իմ առաջին աշխատավարձը, բլոգ բացեցի, սկսեցի գրառումներ անել և վերջապես անթիվ անհամար երջանիկ պահեր ապրեցի:Եղան նաև վատ ու տհաճ դեպքեր, բայց դրանք արդեն անցյալում են և երբեք էլ չեն կրկնվելու:Շնորհակալ եմ Աստծուց որ ունեմ այսքան լավ ծնողներ, ովքեր միշտ իմ կողքին են ու սատար են կանգնում ինձ:Ունեմ շատ լավ ընկերներ, ամենաջերմ ընկերախումբը, ինչի մասին միշտ երազել եմ:

Սա թերևս այս տարվա վերջին գրառումս է:Ընդունում եմ այս 4 ամսվա ընթացքում, ինչ սկսել եմ բլոգ վարել, քիչ գրառումներ եմ արել:Չեմ հասցրել իմ սրտի խոսքն ու իմ ներաշխարհը ամբոջովին ներկայացնել:Մյուս տարի ավելի շատ ժամանակ կհատկացնեմ բլոգիս ու կխնամեմ այն, եթե հասցնեմ:Ճ

Սիրում եմ բոլորիդ:ԵՍ արդեն ներել եմ բոլոր բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավեցրել են:Դա նշանակում է, որ արդեն կարող եմ հանգիստ խղճով դիմավորել 2011ը:Շնորհակալ եմ, որ ունեմ այն ամենը ինչ ցանկանում եմ, ես շնորհակալ եմ նաև այն ամենի համար ինչ չունեմ:

Այս տարի Ձմեռ պապիկից մի խնդրանք ունեմ միայն, չէ ավելի ճիշտ` երկուսը:Համոզված եմ , որ դրանք էլ են կատարվելու:Հ.Գ. Անցյալ տարվա խնդրանքս ամանորյա գիշերին պահած կատարվել է, փաստորեն ամանորյա հրաշքներ կատարվում են:

Լավ դե ես գնամ, մյուս տարի կհանդիպենք, ինձ արդեն կանչում են սեղանի շուրջ:-):-D

Անչափ շնորհակալ եմ

Շնորհավորանքները դեռ չեն դադարում:Բոլորիցդ շնորհակալ եմ,հատկապես նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում ու բարեմաղթանքներ են ասում:Ապրեք դուք բոլորդ էլ:Սիրում եմ ձեզ:

Այնքան լավ բաներ են ասել ինձ, որ չկարողացա այս մասին չգրել (թեև որոշել էի համեստություն անել այս անգամ:Դ ):

Դե լավ, որ ասել եմ, մինչև վերջ կասեմ` ուսանողների միջազգային օրվա առիթով ես դարձա 2010 թվականի արևելագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողը:Ինչի համար էլ պարգևատրվեցի ԵՊՀ ուսանողական խորհրդի մեդալով:

Շնորհակալ եմ նաև իմ հարազատ բուհից` ԵՊՀից,Ուսանողական խորհուրդից և իմ բոլոր ընկերներից, որ կողքիս են:

Տրվում է Արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Եղիազարյան Դիանային, առ այն, որ նա պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհուրդի մեդալով:

Սրանից ավելի պարզ չէր ստացվում նկարել

«Ուսանող 2010» մրցանակաբաշխություն