Անչափ շնորհակալ եմ

Շնորհավորանքները դեռ չեն դադարում:Բոլորիցդ շնորհակալ եմ,հատկապես նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում ու բարեմաղթանքներ են ասում:Ապրեք դուք բոլորդ էլ:Սիրում եմ ձեզ:

Այնքան լավ բաներ են ասել ինձ, որ չկարողացա այս մասին չգրել (թեև որոշել էի համեստություն անել այս անգամ:Դ ):

Դե լավ, որ ասել եմ, մինչև վերջ կասեմ` ուսանողների միջազգային օրվա առիթով ես դարձա 2010 թվականի արևելագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողը:Ինչի համար էլ պարգևատրվեցի ԵՊՀ ուսանողական խորհրդի մեդալով:

Շնորհակալ եմ նաև իմ հարազատ բուհից` ԵՊՀից,Ուսանողական խորհուրդից և իմ բոլոր ընկերներից, որ կողքիս են:

Տրվում է Արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Եղիազարյան Դիանային, առ այն, որ նա պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհուրդի մեդալով:

Սրանից ավելի պարզ չէր ստացվում նկարել

«Ուսանող 2010» մրցանակաբաշխություն

Պարզապես հավատալ պետք չէ

Վերջապես գրառում կատարեցի:Բայց այս անգամ մի փոքր զայրացած եմ: Չեմ սիրում և չեմ էլ կարող լռել, երբ անմեղ ու իրենց գործը լավ իմացող մարդկանց սևացնում են, իսկ արած աշխատանքն էլ գետնին հավասարեցնում: Լավ հասկացանք, որ ցանկացած լավ բանի առաջ էլ միշտ խոչընդոտներ, նախանձողներ ու հայավարի ասած` «չուզողներ» են հայտնվում, բայց դա էլ իր չափն ու սահմանն ունի:Ի՞նչ է նշանակում, որ բացում ես Հրապարակ ը ու այնտեղ մոտավորապես այս կարգի անհեթեթություն կարդում. «Այս ամենին վերջերս գումարվել է ուսանողության համատարած ՀՀԿ-ացման գործընթացը, որը կատարվում է հիմնականում տարբեր տեսակի խաբեություններով, համոզելով, ստիպելով եւ աշխատանք խոստանալու պայմանով»: Ես, լինելով նույն այդ հսմսլսարանի շարքային ուսանողներից մեկը, կարող եմ փաստել, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը(մեղմ ասած):

Անգամ ծիծաղելի է կարդալ այն տողերը, որոնցում ասվում է, իբր ուսխորհուրդի գլխավոր անդամները զբաղված են ուսանողներին «վախացնելով»: Ես առաջինը կբարձրաձայն էի, եթե մեկը որոշեր վախացնել ինձ: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենով համացանցի հադվածները Continue reading