Մինչ նոր սիրով լեցուն ամառներ

Մոտ մի քանի րոպեից կավարտվի ամառը, իմ ամառը, թերևս ամենաերջանիկ ամառներիցս մեկը (թեև հավատում եմ, որ ավելի ուրախ, պայծառ ու երջանիկ ամառներ էլ են ինձ սպասվում):
Բայց ես չեմ ուզում, չեմ ուզում բաց թողնել ամառը, ուզում եմ ամուր, շատ ամուր գրկել ու պահել ինձ մոտ. հետո ինչ, որ կայրվեմ նրա ջերմությունից:Ամառն ինձ մոտ միշտ էլ ասոցացվում է ազատության, անհոգության ու թեժ սիրո հետ. իսկ հիմա աշնան հերթն է` մի տեսակ թախծի, տերյանական թախծի ու անձրևների հերթը:
 Մի ամառով էլ մեծացա, շատ  հաճելի ու դրական զգացողություններ ունեցա, ու ոչ միայն հաճելի, նաև խենթացնող, երբեմն նյարդայնացնող, բայց սիրառատ,մտերմիկ ու խառնաշփոթային: Ու թեև չգիտեմ մեծանալը լավ է, թե վատ, այնուամենայնիվ մեծացել եմ, մի շարք բաներ են ինձ համար պարզ դարձել, որոշ մարդկանց “կորստի” հետ եմ հաշտվել, ոմանց ավելի լավ եմ սկսել ճանաչել ու սիրել….
 Դե ինչպես ասում են` իմ կյանքն էլ այսպես դասավորվեց :D Չեմ բողոքում:
 Միշտ ասել եմ ու էլի եմ ասում, որ սեպտեմբերը ինձ համար մի նոր ժամանակաշրջանի սկիզբ է, կարծես նոր տարի լինի, երբ ամեն բան սկսում ես նորից, թարմ էջից. ու բոլորին ներում ես, ամեն բան մոռանում ու սկսում ապրել, լիաթոք ապրել: Սիրում եմ  սեպտեմբերը, բայց ամառը, այն էլ այս երջանիկ ամառը չեմ ուզում բաց թողնել:
 Այսօր բլոգգերների օրն է:Մի փոքր ուշացումով շնորհավորում եմ հայկական զարգացող բլոգոսֆերայի նվիրյալներին: Մոտ մեկ տարի և մի քանի ամիս առաջ էր, որ իմացա բլոգի մասին առհասարակ, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել բլոգ գրելն ու այլոց բլոգերը կարդալը:
Նաև իմ պաշտելի գրողներից մեկի` Սարոյանի ծննդյան օրն է այսօր:Ու ես ուզում եմ շնորհավորել աշխարհի ամենալավ “բարի հսկայի” ծնունդը, նա այսօր կտոներ իր ծննդյան 103-րդ տարին:
 Ու այս ուրախ նոտայով էլ…..  :) չէ սա շատ ծեծված վերջաբան է….Մի  խոսքով ուրախ եմ,որ ամառը ավարտվեց, քանի որ այն  դարձավ ջերմ հիշողություն: Հուշ մնաց այս ամառը, այս բարի ու երջանիկ ամառը: Մինչ նոր սիրով լեցուն ամառներ:Բայ…. ;)

Ամփոփելով ամառս

Ամփոփելով ամառս

Երկու ամիս հանգիստ. անում էի ինչ ցանկանում էի,իսկ դա արդեն բավարար է հանգիստս կայացած համարելու համար:Հաճախ չէի մտածում ժամանակի, ուշանալու կամ ճիշտ ժամանակին դասի գնալու մասին. սա էլ երկրորդ առավելությունը:i love it

Հասցրել եմ քաղաքից մի քանի անգամ բացակայել, ինչն անհրաժեշտություն է Երևանի շոգի ու աղմուկի պայմաններում:Կարծում եմ,որ իմ` մաքուր ու թարմ օդ շնչելու իրավունքն էլ այս ամառ չոտնահարվեց:Ի դեպ վերջերս Հայաստանի Հանրապետության Continue reading