Գեղեցիկ է Երևանս, նամանավանդ գիշերով

Բարև հայ ժողովուրդ: Էսօր մի կիսաջղայնացած ու կիսաբողոքական բան եմ գրելու:
 Ինչքան ժամանակ է, որ երեկոյան դուրս չէի եկել քաղաք զբոսնելու նպատակով: Ժողովուրդ էս ինչա կատարվում Երևան քաղաքում երեկոյան… Էլի սա չէի նկատի, եթե ամեն օր արևի մայր մտնելուն պես շատերի նման ինձ դուրս նետեի քաղաքի կենտրոն:Բայց քանի որ երկար ընդմիջումից հետո էր` տարբերությունը չնկատելը դժվար էր:
 Ընկերուհուս հետ նստած ենք Հյուսիսային պողոտայում. սա էլ հո պողոտա չի, պոդիում է դարձել…ինչ հագուստով, ինչպիսի սանրվածքով ու ոճով մարդ ասես կտեսնես այստեղ:Բոլորն իրենց Հոլիվուդում են զգում այս տարածքով անցնելիս, կարծես «Թոփ երևանսկի գլյամուռ» պակազին հրավիրված լինեի: Սա դեռ հեչ…
 Գնում եմ Կասկադ ու ճանապարհին ում ասես չեմ տեսնում, բառիս բուն իմաստով բոլոր բոլորին. նրանց, ում հազար տարի է չէի տեսել, նրանց ում ամեն օր տեսնում եմ, նրանց ում չէի պատկերացնի, որ իրար հետ կտեսնեմ, մի խոսքով լրիվ «ժձի մենյան ա»: Եթե կորցրել եք ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, շտապեք քաղքաքի կենտրոն երեկոյան 8-ից հետո, ու ես երաշխավորում եմ, որ դուք նրան անպայման գտնելու եք:Սա էլ դեռ հեչ…
 Քայլում են երկու խանձված «պոլուֆաբրիկատներ», շիկալադնի մաշկերը  ի ցույց դնելով ու ամբողջ մարմնով մեկ գալարվելով իրենց առանցքի շուրջը:Ետևից երկու տղա ռեպլիկախառը քայլում են` «վայ սև ջան, մեռնեմ էդ քո սև ջանիիիիին»:
 Էհ էլ ինչ երկարացնեմ…այս ամենին էլ գումարենք, որ բոլորը թափված են դուրս` աղջիկ կպցնելու նպատակով, ինչ-որ կիսատղամարդ դարձած տղաներ, որ ծամոնները բերաններում ֆռցնելով աջ ու ձախ ռեպլիկներ են շռայլում (ռեպլիկն էլ հո ռեպլիկ չի, անգամ ամաչում ես, որ պատահաբար լսում ես) :
 Հետո ավելացնեմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են սերիալում իրենց զգան, թող նրանք էլ դուրս գան երեկոյան Երևան. բոլոր սերիալների դերասաններին, ռեժիսորներին ու էլի լիքը գովազդայն դեմքերի հաստատ կտեսնեք ձեր շուրջը ու մի պահ կմոռանաք դրսում եք, թե տանը` հեռուստացույցի առջև: Հա ի դեպ այս հրաշալի պատկերը ամբողջացնելով էլ Continue reading

Երևանիս ծնուննդն է, ուռաաաաաաաա))))

Այսօր իմ քաղաքի տոնն է, Երևանիս ծնուննդն է:Շատ ուրախ եմ, որ հարազատ քաղաքս 2792 տարեկան է:Շնորհավորում եմ Քեզ այդ կապակցությամբ:
Այսօր բոլորը ձգտում են ողջ օրը քաղաքում լինել առավոտից մինչ երեկո:Իսկ ինձ մոտ նման ցանկություն այսօր չառաջացավ:Նախընտրում եմ տանը մնալ, որ հանկարծ պատահաբար չփչացնեմ քաղաքիս և ոչ մի մասնիկը:
Երեկ «Էրեբունի-Երևան» 2792 ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցն էի նայում. բավականին հետաքրքիր էր:Սակայն այս ամենի մեջ ինձ միայն մի բան իսկապես ուրախացրեց` վերջին կետը` 01:00- 06:00 Մայրաքաղաքի փողոցների մաքրում: Չգիտեմ` ինձ այդպես թվաց,թե ոչ, բայց իմ հիշելով նման բան անցյալ տարիներին չի եղել (կներեք եթե սխալվում եմ) :Ինչևէ, դրա համար շատ երջանիկ եմ:Միշտ հոկտեմբերի 10-ը կարծես աղբաթափության մրցույթի օր Continue reading