Պետք է կորցնեինք

Մենք կորցնում ենք մարդկանց, որովհետև այդպես է պետք:Կորցնում ենք, քանի որ օրերից մի օր պետք է կորցնեինք. ոչինչ հավերժ չէ, հատկապես ընկերությունը:
 Կորցնում ենք, հետո համակերպվում դրա հետ, բայց ամեն դեպքում համակերպվում ենք. միշտ էլ այդպես է, քանի որ մարդը հարմարվող է:
 Հաճախ կորցնում ենք, որ սովորենք, որ հասկանանք այս կամ այն բանը:Երբեմն առանց պատճառի, երբեմն պատճառներով, բայց կորցնում ենք, որովհետև պետք է կորցնենք ու վերջ:
 Ես էլ կորցրի,այո,  բայց դու նույնպես կորցրել ես. կորցրի ու կարծես համակերպվել եմ արդեն……….իսկ հիմա ժպտում եմ արդեն` վստահ լինելով, որ մի օր նորից կգտնենք իրար. այդ ժամանակ արդեն առանց կորցնելու վախի:

Սատանաս ու հրեշտակս

 Սատանաս ու հրեշտակսսս…
 ԲԱ իմ մեջի հրեշտակն ու սատանան:Սատանա…հա ու հենց այդպես: Սատանա, ում դու այնպես կխեղդեիր, կոչնչացնեիր, բայց եթե միայն կողքիս լինեիր:
Իսկ քանի որ չես, ուրմեն սպասիր մինչև կներկայանամ քեզ, բայց…արդեն առանց ստանայի:
 Թեև գիտես ինչ… ես դեմ չեմ, խեղդիր այդ սատանային, եթե միայն  կարող ես…Խեղդիր, եթե միայն իմանաս որտեղից բռնել ու ինչպես հաղթել նրան: Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ, դե այսինքն այդ սատանայից:Իսկ եթե չես ուզում դու էլ հոգնել, ապա խեղդիր, որքան կարող ես շուտ:
 Ես եմ ինքս իմ ամենամտերիմ ընկերն ու ամենաոխերիմ թշնամին. դու էլ պետք է վերացնես թշնամիներիս……հիշո՞ւմ ես….

Շոկոլադապատ տրամադրություն

Շոկոլադի համաշխարհային օր……ջան… էլ ինչ ա պետք :D
Շոկոլադային երջանկություն` այ թե ինչ կասեմ ձեզ(ու կմաղթեմ բոլոր այս տողերը կարդացողներին): Քաղցր, որքան հնարավոր է, ցանկալի, որքան կարելի է ու անսպասելի, որքան մտքովդ կանցնի:Այսքան լավ զգացողություններ մեկ բանում` շոկոլադ…. ու ամեն ինչ ասված է: Հա դե լավ մի զարմացեք. էս շոկոլադի հոտից մի քիչ շոկոլադապատ տրամադրության մեջ եմ ընկել ու ի դեպ շոկոլադի մեջ շատ էլ հավեսա ապրելը, ba :)
Ասեմ, որ այս օրը տոնել եմ հավուր պատշաճի :P Շատ քաղցր էր, համով էր, շոկոլադային ու գունավոր, երազային ու չէի կշտանում :) Բայց ցավոք, թե բարեբախտաբար ասեմ, որ չեմ չարաշահել այն:
Ու ինչպես Շուշոկս է ասում` թեկուզ միայն շոկոլադի համար Continue reading

Անձրևն այսօր հենց ես եմ

Ինչո՞ւ ենք հարվածում իրար մեր այս հայացքներով:
Ինչո՞ւ ենք մի խորը և բազմանշանակ հայացքի միջոցով իրար ամեն ինչ ասում, փոխանցում մեր ողջ էմոցիաները:
Սե՞ր, չէի շտապի այդպես որակել:
Գիտեմ` խենթ եմ, դու` ինձնից առավել:
Վատն եմ, սատանա, դու` առավել:
 Ինչ կլինի մի ժպտա, մի խոսա, բերանդ մի բաց, լռիր ու լուրջ կանգնիր պարզապես.քեզ միայն այդպես եմ սիրում:
Գիտեմ դաժան եմ, բայց քեզ այդպես է պետք:Գիտեմ նաև` ինչ է փնտրածդ, իմն էլ է դա :)
Սրտիդ մեջ նայիր, քեզ հասկացիր, դժվար չի գիժս: :) Իսկ ես կշարունակեմ քեզ ատել` սրտիս հեռավոր խորքերից մեկում քեզ համար պահելով մի բուռ սեր, որը կարող է քոնը լինել ամբողջությամբ:
Իսկ հիմա հաստատ գիտեմ դու էլ սրտիդ խորքում խենթի պես ինձ սիրելով` քայլում ես անձրևի տակով.իսկ անձրևն այսօր հենց ես եմ…….

Շնորհավոոոոոր ծնունդդ, Արմենիքս!!!

Այսօր մի տարեկան ճստլոյի ծնունդն է` իմ Արմեիքսի` հայկական առաջին միկրոբլոգային համակարգի:Մեկ անգամ ևս կասեմ` սիրում եմ նրան, պուպուշ, համով, խելացի, մաքուր, աչք շոյող, ժպտերես :) :) :) ամենակարևորը  հայատառ, սիրուն, ինտելեկտով զինված այդ կայքին: Ինձ համար ինքը շատ օրիգինալ մի երևույթ է:Ունի արդեն 1000ից ավել օգտվող, ի դեպ նրանց թիվը օրեցօր շատանում է: Իսկ ամենակարևորը սիրում եմ այնտեղի մթնոլորտը, այն միջավայրը, որ ստեղծել են բարի ու սմայլիկաշատ մարդիկ: Անպայման գրանցվեք, հաստատ չեք փոշմանի:
Ի դեպ ինձ էլ չմոռանաք հետևել` DIANA   
Իսկ Արմենիքսի ծնունդը շնորհավորող և նրա մասին պոստեր կարող եք կարդալ օգտվողների գրառումներում հետևյալ հղումներով`

http://www.armjournalist.com/2011/04/armenix-1-year/#comment-57

http://blog.papikyan.biz/?p=1618

http://www.azatyan.info/2011/04/blog-post_16.html

http://blog.bit.am/?p=107

http://dzukik.wordpress.com/2011/04/16/armenix/

http://arxangelo.info/armenix/#comment-164

http://www.armblog.net/2011/04/blog-post_15.html

Վստահ եմ, որ դեռ կլինեն Արմենիքսի ծնունդը իրենց բլոգում շնորհավորողներ:) :) :D Շատ տոնական տրամադրությամբ` Արմենիքսի օգտվող` DIANA, չաո :D

Անձրևային

Անձրևային տրամադրությունները շարունակվում են: :D Ինչ անեմ, էս անձրևը մտել ա ուղեղիս մեջ ու դուրս չի գալիս:Դե համ էլ նենց չի որ շատ եմ ուզում` դուրս գա.անձրևի մեռած եմ էլի: :D  Մի խոսքով այսօր դարակներս էի քրքրում ու գտա հին ամսաթերթերս, որտեղ տպագրվել եմ ժամանակին:Պարզվում ա էս պոստը հիմա գրող աղջիկը դեռ փոքրուց էլ անձրև սիրելու տաղանդա ունեցել իր մեջ :P :
Այդպես նստեցի ու սկսեցի վերընթերցել այդ թերթերն ու ամսագրերը:Միայն Արևածաղիկում մի քանի նյութ գտա, որոնք անձրևային էին:Սրանք փոքր ժամանակ եմ գրել, դե 13-14 տարեկանում:Չգիտեմ, ինձ թվում է այդքան էլ շատ բաներ չեն փոխվել:Էլի գրում էի անձրևի մասին, երազում ու ապրում: Տպագրվածս նյութերից երկուսը կարդացեք ներքևում:
Լուռ անձրև

Նստած եմ գրասեղանիս առջև:Գլուխս անգամ մի րոպե չեմ բարձրացնում ու չեմ նկատում շրջապատս:Կարծես ինչ-որ մի ներքին ձայն ինձ անընդհատ ասում է. «Դե, արագացրու, մի հապաղիր, վերջացրու դասերդ:Վայելիր ցերեկային լույսը ու թարմ ուժերով աշխատիր, որովհետև շուտով մութը կընկնի և չես հասցնի ավարտին հասցնել  գործերդ»:
Մի պահ ես կանգ առա:Ամեն ինչ շուրջս մռայլվեց ու տակավին թաղվեց խավարով:Միայն մի շղարշ էր, որ փռվել էր, և դեռ ինչ-որ առարկաների ուրվագծեր նկատելի էին:Նայեցի պատուհանին և տեղնուտեղը քարացա:Ամեն ինչ` պարզ ու մաքուր ցերեկը, ջինջ լույսն ու արևը Continue reading

Անձրև եմ ուզում

Ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ, ոչինչ ու մի հատ էլ ոչինչ: Հոգնել եմ մթնոլորտային այս բարձր ճնշման դաշտից:Տեղումների եմ սպասում:Գարուն է, բայց ինձ պակասում են տեղումները:Ե՞րբ է ցածրանալու ճնշումը, ե՞րբ են սելավներ լինելու:Չկան դրանք, կամ էլ կան, շատ կան, բայց ես չեմ տեսնում դրանք, կամ էլ չեմ ուզում տեսնեմ:
Էլ ինչ գարուն առանց անձրևի, առանց իսկական հեղեղի:Բայց իմ գարունը առանց անձրևի է այս անգամ:Այս գարունը լավը չէ, կանաչի երանգը դուրս չի գալիս:Գարունը սեր է, գարնան սերն անձրևն է:Ես էլ իսկական գարուն եմ ուզում:
Մինչև երբ պետք է մռայլ լինի, չանձրևի ու չհանձնվի հոգիս:Թեև երբեմն այսպես շատ ավելի լավ է, բայց ես հոգնել եմ:Հոգնել եմ……………դե ասենք թեկուզ ֆոբիաներիցս տարատեսակ` մեծ, միջին ու փոքր:Վախեր, որոնք չեն թողնում, որ անձրև լինի, վախեր, որոնք միշտ ցրում են կուտակված ամպերը, վախեր, որոնք այդքան էլ վախ չեն և իրականում վախ չեն:Դրանք ուղղակի արդեն բնավորություն են դարձել:Հա, ես վախկոտ եմ, ես չեմ վախենում ասել սա:Ու բոլոր մարդիկ էլ վախկոտ են, առհասարակ մարդ էակը:Չնայած որ «ինչի՞ց ես վախենում» հարցին բոլորը պատասխանում են` Continue reading

Թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ

Սարոյանս, պաշտում եմ նրան:Սարոյանս, որովհետև ամեն մի տողում ինձնից մի բան,թեկուզ և աննշան,գտնում եմ անպայման:Աշխարհում չկա քեզ նման «բարի հսկա»:
Այդ ամբողջ օրը ես մնացի տանը` թաղված մառախուղի և հուշերի մեջ:Հիշեցի, թե ինչպես մեկի կյանքը մի ճանապարհով է գնում , իսկ մյուսինը` բոլորովին ուրիշ, սակայն յուրաքանչյուրինն անպայման իր ճանապարհով, և թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ:Մի խումբ մարդիկ, որ այսօր կան, իսկ վաղը հանկարծ մեռնում են:Եթե դու չես հանդիպում քո ծանոթներին երկար ժամանակ, ուրեմն նրանք մեռած են, նույնիսկ եթե աշխարհը փոքր է, իսկ եթե գնում ես նրանց փնտրելու Continue reading

Ոչ մի կոնկրետ բան

Արդեն մի քանի ժամ ա գրում եմ ու ջնջում: Մինչև հիմա էլ չեմ վարժվում համակարգչի առաջ նստած ստեղծագործելուն, չեմ հասկանում ինչպես կարող ես թուղթն ու գրիչը փոխարինել ստեղնաշարով: Չէ, ինչքան էլ ժամանակ անցնի, մեկ է ամենանորմալ մտքերը գալիս են համակարգչի էկրանից հեռու:Իսկ ինտերնետին էլ չեմ վստահել ամբողջությամբ ու չեմ էլ վստահի:Ինչևէ

Իմ հետ ի՞նչ է պատահել: Դե առանձնապես ոչինչ, ես կասեի ամեն ինչ հիանալի է, պարզապես գժվել եմ, ցնդել ու դրա նման անկապ բաներ:Հա ես խենթ եմ, փոփոխական,մի հատ էլ եմ խենթ, շատ խենթ ու ի՞նչ:Տրամադրությունս շատ բարձր է, դրա համար էլ չեմ ուզում ոչ մեկի տեսնել:Ագրես՞վ հա էդ էլ կա, բայց արդարացված է:

Չէ, հաստատ չեմ հասկանում:Քեզ ես չեմ հասկանում, ոչ էլ հասկացել եմ:Ոչ էլ կարողանում եմ,արդեն ոչ էլ ուզում, հոգնել եմ միշտ հասկանալուց, ուզում եմ շատ բաներ չհասկանալ, չիմանալ, ավելի թեթև կլինեի:

Հավես չունեմ, չնայած, որ շատ ուրախ եմ: Անհաջողություններ երբեմն պետք են, որ մտածես հաջողության հասնելու մասին:Իսկ տևական հաջողությունները թմբիրի մեջ են գցում: Հա բա ոնց, էդ մի բանը հասկացել եմ:

Ու հիմա հազար անգամ մի տող գրելուց ու ջնջելուց հետո, հիմա էլի ինձ չեմ կարողանում հավաքել, բայց էս անգամ գրելու եմ, չնայած ստեղնաշարիս մեջ թափվող արցունքներին:Չնայած նյարդային այն լարվածությանը, որը կա մեջս, չնայած այն գոռոցին, որն ուզում է դուրս գալ կոկորդիցս, բայց մնում է այնտեղ, որովհետև լսող չի լինելու, չնայած այս ամենին ես այնքան հանգիստ եմ, խաղաղ…….

Գիտես, ես էլ ապուշի նման հավատում էի որ էս աշխարհում գոնե մեկը ինձ կհասկանա, գոնե մեկը, ու ինձ աննոռմալի պես հույս էի տալիս, բայց չէ տենց բան չկա:Երևի իմ ուզածը երբեք էլ չունենամ:Մտերիմ հոգիներ, ընկերներ, չգիտեմ ինչեր, սուտ է, ո՞վ է հորինել:

Ամեն օր, ամեն օր, ինչ որ վազք, ինչ որ հոսք` ամեն տեսակի ` բամբասանք, ինֆորմացիա, թեկուզ նյուզ ֆիդ:Մարդիկ, դեմքեր, ամեն օր նույն դեմքերը, նույն մարդիկ, նույն բաները, ոնց եմ հոգնել , չէ փոփոխություն չեմ ուզում:

Հոգնել եմ ամեն առավոտ հասկանալուց , որ այնքան ուժեղ եմ քնած ժամանակ հենվել սրտիս  վրա,  որ այն համարյա կանգնում էր, որ ձեռքս թմրել է, որ այն չեմ զգում, որ նյարդերի կծիկ եմ դարձել:

Պարապելու բան ունեի, լավ թքած հետո կանեմ, մեկա միշտ անում եմ:

Հավես չկա,ոչ էլ երկար գրելու հավես,էս էլ գրեցի,որ չմեռնեմ, որ շունչս չկտրվի:Կտրվելու դեպքում էլ………….

Լավ մտքերս կիսատ եմ թողնում, չեմ ուզում պատահական կամ ոչ պատահական կերպով բլոգումս հայտնվածին տխրեցնեմ:Եթե տենց եղավ, ներող եղեք, չէի ուզում:
P.S. Ուղղակի շնչահեղձ չէի ուզում լինել: