Հուշարարը


Ասում են` դերասանին հանդիսատես է հարկավոր,առանց հանդիսատեսի նա ոչինչ է: Ասում են` դերասանի հաջողության գրավականը հանդիսատեսի ծափերն են, ասում են նաև, որ կյանքը բեմ է, մարդիկ` դերասաններ: Ուրեմն ես էլ եմ որոշ չափով դերասան, սակայն մի տարբերությամբ` ինձ դուր չեն գալիս հանդիսատեսի ծափերը, մանավանդ երբ այդ հանդիսատեսն անձրևն է:
Ես մենակ էի, ավելի ճիշտ` միայնակ` հույզերիս և զգացմունքներիս օվկիանոսի հատակում: Մտածում էի, մտածում, զգում(վերջերս այնքան շատ եմ զգում.երևի մեծացել եմ և մեծանալուս հետ մեկտեղ մեծացել է նաև զգալուս չափաբաժինը), իսկ անձրևի կաթիլները կարծես քորոց լինեին, որ ծակծկում էին ինքնքսիրությունս:
Նրանք ինձ ծաղրում էին (համենայն դեպս այդպես էի զգում) ու հրճվում իմ միայնության վրա:Ես այնքան մոտ էի բնությանը, իսկ նա…
Ես մտածում էի կյանքի, մարդկանց, փոփոխությունների մասին, իսկ նա ինձ կանգնեցնում էր և ասում. <<Հեյ, հիմարիկ, ոչ ոք դեռ ինձանից առաջ չի ընկել, դու այդ ո՞ւր ես շտապում ու քեզնից փախչում>>:
-Կըտ, կըտ, կըտ, կըտ….
Անընդհատ, անընդհատ թմբկահարում է ուղեղիս:
Իմ գլխում էլ է անձրև:Ախ, որքան եմ ես սիրում այս հոտը:Ափսոս միայն, որ դու դրսում ես, իսկ ես`ներսում:
-Ինչ, մի՞թե դա դու ես:
<<Այո, սիրելիս, երբ սերը միախառնվում է վիրավորանքին, ծնվում է մի մոլեգին զգացմունք,որը նման է ատելությանը, բայց ատելություն չէ:Եւ դու տանջվում ես այն բանից,որ անզոր ես, չես կարողանում չսիրել, սակայն չես կարողանում նաև ներել և քո այդ անզորությունից կատաղում ես ու փորձում ատել: Բայց դա ատելություն չէ, դա սեր է:Լավ մտածիր այդ մասին>>:
Չեմ հիշում` որտեղ եմ կարդացել կամ լսել սա:Բայց դա ճշմարտություն է:Շնորհակալ եմ, անձրև,որ հուշեցիր դա ինձ:
Առավոտյան ամեն բան հանգիստ էր…

2 thoughts on “Հուշարարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s