ՀՄԲՈՒՅՐ, ՀԱՄԲՈՒՅՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ…


Հանդիպում են երկու ընկեր: Առաջինը.

-Էն ո՞ւմ ախպերն աաաաաաաաաաաաա(չըլըըփ ու…համբույր):

Եթե պատահական անցորդը հպանցիկ նայի նրանց, ապա կմտածի, որ նրանք անբաժան  ընկերուհիներ են:

Համաձայնեք` նման երևույթներ հաճախ ենք նկատում,բայց այն վերագրում ենք ընդունված սովորության և անցնում առաջ:

Այժմ, անկախ տարիքից և սեռից,բոլորը համբուրում են միմյանց կամ, ավելի ճիշտ` «պաչում» են: Աղջիկները դեռ ոչինչ, դա կարելի է համարել միմյանց նկատմամբ ջերմության դրսևորում: Բայց երբ տղաներն են սկսում «պաչպչել» իրենց «բռատներին», ապա դա ոչ միայն տհաճ է(մեղմ ասած) կողքից նայող մարդկանց համար, այլև` հակահիգենիկ:

Այսպես նայում ես ու մտածում,որ երևի,մեր քաղաքում սերը շատացել է:Բոլորը ցանկանում են իրենց նվիրվածությունն ավելի բուռն արտահայտել հարևանների, ազգականների կամ ընկերների նկատմամբ: Այդ պատճառով էլ օրը 20 անգամ համբուրում են իրար ու էլի չեն հագենում:Բայց չէ՞ որ այդ զգացմունքները կարող են արտահայտել այլ կերպ` խոսքով, վերաբերմունքով և, ի վերջո, հարգանքով:Նաև կարելի է բավարարվել այտերի փոքրիկ հպումով միայն: Սակայն ընկերական շրջանում ընդունված է չմփացնելով համբուրելը, որից հետո մի ամբողջ օր է պետք այտերն օճառով մաքրելու համար:

Իհարկե, պետք չէ աղջիկներին խրախուսել նման վարքագիծ դրսևորելու համար. կան ընկերուհիներ,ովքեր եթե օրը չորս անգամ էլ միմյանց հրաժեշտ տան և կրկին հանդիպեն, ոչ մի անգամ չեն զլանա նորից ու նորից համբուրել իրար:

Այս ամենից հետո չես կարողանում ճշգրիտ ասել,թե տվյալ երևույթը ձևական ու շինծու մի սովորո՞ւյթ է,թե՞ զգացմունքների բուռն դրսևորում:

Այս հատկություններն ու վատ հակումները դժվար կլինեն արմատախիլ անել հանրության միջից:Ասում եմ` հանրության, որովհետև անգամ պաշտոնյա մարդիկ են այդպես վարվում:

Բայց կա մի «առավելություն». եթե հայտարարվի համբուրելու մրցույթ, ապա, հայերը, անկասկած, հաղթանակի դափնիները չեն զիջի որևէ մեկին:

P.S.  Այս նյութը գրել եմ, երբ 14 տարեկան էի ու երբ պատահաբար թերթում էի հին ամսագրերս, գտա սա:Մի պահ անգամ մոռացել էի, որ երբևէ նման հրապարակախոսական հոդված եմ գրել, բայց հիմա շատ ուրախ եմ ,որ գրել եմ:Փաստորեն մի քանի տարի առաջ էլ համբուրվելը շատ ակտուալ է եղել:)

Հա, ի դեպ,  այս նյութը Արևածաղիկում համարի լավագույն նյութ էլ է ճանաչվել:)))))))))))

2 thoughts on “ՀՄԲՈՒՅՐ, ՀԱՄԲՈՒՅՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ…

    • Բա մոռացա նշեմ նաև,որ Շուշանիս խնդրանքով եմ այս նյութը հրապարակել:Շնորհակալ եղեք իրան,որ ինձ համոզեց դնեմ:Մերսիներ Շուշանսսսսսսսսսսս:)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s