ԱՆՁԱՅՆ…


Երբեմն ուզում եմ անձայն արտասվել……….Երբեմն էլ ուզում եմ անձայն հեկեկալ:Ցանկանում  եմ արջուկ դառնալ,որ մտնեմ իմ բույնն ու մինչև գարուն այնտեղ մնամ:Ոմանք ասում են` դա աշնանային դեպրեսիա է և շուտով կանցնի,բայց ինչպե՞ս բացատրեմ,որ երբեմն ուզում եմ անձայն ժպտալ:Այնպես,որ միայն ես լսեմ իմ ժպիտը:

Գիտեմ,որ փոփոխական մարդ եմ, բայց մի՞թե այնպես,ինչպես հիմա…ուզում եմ անձայն ճչալ:Իսկ երբեմն էլ ցանկանում եմ անձայն ծիծաղել: Ինչո՞ւ… դե, որովհետև այն օրը, այն ժամին ինձ նվիրեցիր հրեշտակի մի գեղեցիկ ժպիտ:Այն միայն իմն էր և ուրիշ ոչ ոքինը:Այն օրն իմ գլուխն անձայն դրեցի ուսիդ:Դե, ուրեմն բացատրի´ր ինձ,թե ինչո՞ւ ես դու այդքան լավը:Կամ գուցե միայն իմ աչքերն են դա տեսնում:

…Այո´, դու համոզեցիր ինձ. ես քեզ սիրում եմ անձայն…

2 thoughts on “ԱՆՁԱՅՆ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s