ինչո՞ւ գեթ մեկ ծաղկով էլ պակասեցնենք այս տխուր աշխարհը


Այն շատ նուրբ է, հմայիչ…..
Մ´ի դիպչիր նրան, այն կարող է փչանալ:Զգո˜ւյշ, կամաց անցիր նրա կողքով. այն կարող է նեղանալ: Հայացքդ անգամ, որ գցում ես նրա վրա, թող լինի շատ մեղմ, անկեղծ ու պարզ:Այն չի դիմանա, եթե երբևէ կոպիտ վարվես նրա հետ:  Զգո˜ւյշ, զգո˜ւյշ, որքան հնարավոր է զգույշ, հանգիստ մոտեցիր նրան:
Առաջին հայացքից այն շատ սովորական կթվա քեզ, շատ մարդասեր ու մարդամոտ, բայց այն յուրահատուկ է, շուտ խոցվող, շուտ վիրավորվող:Թեկուզ և ցույց չի տալիս քեզ, այլ ժամերով պարփակվում է իր մեջ ու մտածում, խորհում ու դարձյալ չի գտնում պատասխան, թե ինչո՞ւ իրեն այդպես ասացին: Այնպես մի արա, որ նա էլ համտեսի այս դառը աշխարհի պտուղներից որևէ մեկը:Նա չափազանց ռոմանտիկ է, որոշ չափով` զուրկ ռեալիզմից:Նրա համար աշխարհը վարդագույն է,նրանում գտնվող ամեն բան պայծառ, լուսավոր ու գունավոր:Ես չեմ ցանկանում, որ նա փոխի իր կարծիքը դեպի վատը: Այո, ես գիտեմ, որ աշխարհը կոպիտ է, չար, անգույն և դու էլ դա շատ լավ գիտես, բայց խնդրում եմ թող այդ նուրբ հոգին դա չիմանա:Թող դա մեր գաղտնիքը լինի միայն:Արի նրան այս բանը չասենք, առավել ևս չստիպենք դա զգալ:Նա դեռ չի ճաշակել սիրո տառապանքը և թող չճաշակի էլ,չզգա:Եվ թող գոնե մեկն այս աշխարհում զերծ մնա այդ տառապանքից:
Զգո˜ւյշ եղիր, մեղմ, հանդարտ ու ըմբռնող մոտեցիր այդ նուրբ հոգուն. այն կարող է խռովվել բացված ծաղկի նման,փակվել ու այլևս երբեք չծաղկել այս աշխարհի համար:Ուրեմն ինչո՞ւ գեթ մեկ ծաղկով էլ պակասեցնենք այս տխուր աշխարհը:
Մեղմ եղիր, զգո˜ւյշ,զգո˜ւյշ,զգո˜ւյշ…………

4 thoughts on “ինչո՞ւ գեթ մեկ ծաղկով էլ պակասեցնենք այս տխուր աշխարհը

  1. ”Ուրեմն ինչո՞ւ գեթ մեկ ծաղկով էլ պակասեցնենք այս տխուր աշխարհը”- լաաաաաաաավն էր, Դին…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s