Երևանիս ծնուննդն է, ուռաաաաաաաա))))


Այսօր իմ քաղաքի տոնն է, Երևանիս ծնուննդն է:Շատ ուրախ եմ, որ հարազատ քաղաքս 2792 տարեկան է:Շնորհավորում եմ Քեզ այդ կապակցությամբ:
Այսօր բոլորը ձգտում են ողջ օրը քաղաքում լինել առավոտից մինչ երեկո:Իսկ ինձ մոտ նման ցանկություն այսօր չառաջացավ:Նախընտրում եմ տանը մնալ, որ հանկարծ պատահաբար չփչացնեմ քաղաքիս և ոչ մի մասնիկը:
Երեկ «Էրեբունի-Երևան» 2792 ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցն էի նայում. բավականին հետաքրքիր էր:Սակայն այս ամենի մեջ ինձ միայն մի բան իսկապես ուրախացրեց` վերջին կետը` 01:00- 06:00 Մայրաքաղաքի փողոցների մաքրում: Չգիտեմ` ինձ այդպես թվաց,թե ոչ, բայց իմ հիշելով նման բան անցյալ տարիներին չի եղել (կներեք եթե սխալվում եմ) :Ինչևէ, դրա համար շատ երջանիկ եմ:Միշտ հոկտեմբերի 10-ը կարծես աղբաթափության մրցույթի օր հայտարարված լինի:Այդ օրը բոլորը փորձում են որքան հնարավոր է շատ աղտոտել Երևանի փողոցները, որքան հնարավոր է բարձր գոռալ և որքան հնարավոր է շատ աղմկել…
Թեև այսօր որոշել էի ողջ օրը տանն անցկացնել, առիթ եղավ դուրս գալու և տոնակատարություններին մասնակցելու համար: Զարմանալի է, բայց մարդիկ կարծես մոռացած լինեն, թե ինչ առիթով են հավաքվել:Լավ բղավում եք շատ էլ լավ եք անում, բա տոն ա կարելի է մի քիչ էլ բղավել, բայց ոչ մրցել թե ով իր դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը ավելի բարձր կգոռա: Շատ եմ ափսոսում նաև,որ ամեն տարի ահագին գումարներ են ծախսվում շապիկների, դրոշների, գլխարկների և տոնը խորհրդանշող նման այլևայլ բաների համար, իսկ արդյունքում այդ ամենը հայտնվում է մայթերին, փողոցների կենտրոնում և աղբարկղերի կողքին (լավագույն դեպքում):
Երևան ջա´ն, ես զարմանում եմ,թե ինչպես ես հանդուրժում այսքանը:Մի՞թե կարելի է մեկի ծնունդին գնալ, աղտոտել նրա բնակարանը, ամեն ինչ տակնուվրա անել ու այդպես թողնել-հեռանալ:Քար համբերություն ունես, որ 2700 տարուց ավել է դիմանում ես:
Իսկ վերջում ասեմ, որ ամպագոռգոռ բառերով չեմ նկարագրի սերս քո նկատմամբ, ի´մ Քաղաք: Ես պարզապես կասեմ` սիրում եմ, որովհետև դու իմ սրտում ես և կլինես երկար:Մախթում եմ Քեզ միայն բարեկիրթ քաղաքաբնակներ և բարեխիղճ հասարակություն ընդհանրապես:
Երևանը մե´նք ենք!!!!!!!!!

5 thoughts on “Երևանիս ծնուննդն է, ուռաաաաաաաա))))

  1. Ճիշտ ես նկատել,Դիան ջան, ուղղակի մի նկատառում. Երևանի ծննդյան օրն ամեն տարի հոկտեմբերի տարբեր օրերի են նշում, այսինքն` անցած տարիներին հոկտ. 10-ին չի եղել😉

    • Հա շատ լավ նկատառում էր, հաշվի չէի առել,ավելի ճիշտ ուշադրություն չէի դարձրել:Ամեն դեպքում էլի հոկտեմբերին ա եղել, շատ մեծ սխալ չեմ արել չէ?

    • Շատ էլ ճիշտ ես անում Լաուրա ջան, ես ել եմ սիրում , դու էլ ես սիրում , համոզված եմ` մենք բոլորով սիրում ենք:Եթե մենք էլ չսիրենք, էլ ո՞վ պետք է սիրի մեր քաղաքը, մեր երկիրը և ընդհանրապես մեր ամենինչը:-)
      Սիրում ենք……………….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s