Հավերի, աշնան ու տխրության մասին


Վերջերս հավերի մասին մտքերն ինձ հանգիստ չեն տալիս:Դեռ մանկուց ես ականատեսն եմ եղել այդ խեղճ թռչունների տանջահարությանը:Առաջ դա կարծես ինձ չէր հուզում, բայց մի քանի օր առաջ հասկացա, որ մեղք են նրանք:Փակ շուկայում և նրա կողքերը մարդիկ հավեր ու աքլորներ են ծախում:Սակայն այդ հավերին լցնում են մի փոքրիկ վանդակի մեջ ու այդպես պահում, մինչև վաճառելը:Դրանց տեսնելուց անկախ ինձնից սիրտս ճմլվում է, թե ոնց են դիմանում, միայն իրենք գիտեն:Իմ շունչը նրանց փոխարեն կտրվում է, այդ տեսարանը տեսնելուց: Ու իմ մոտ միշտ այն տպավուրությունն է, որ 10 տարի առաջ էլ են այդ նույն հավերը եղել, հիմա էլ ու դեռ իմ նախորդներն էլ այդ նույն թռչունների դեմքերը կտեսնեն:

Երեկ կանգնած էի կանգառում ու հանկարծ հիշեցի իմ դպրոցական շարադրությունները աշնան մասին:Ափսոս դրանցից չեն պահպանվել:Հիշում եմ, երբ աշունը գալիս էր դասղեկս կյանքս ուտում էր նմանատիպ շարադրություններ հանձնարարելով:Ու հիմնականում դա միշտ իմ ուսերին էր ծանրանում, քանի որ դասարանում միայն ես էի շարադրություն լավ գրում (թեև ոչ ոք երբևէ չէր հարցրել ու չգիտեր, որ ատում եմ դրանք): Փառք աստծո, որ հիմա նման ձանձրալի բաներով չեմ զբաղվում:Առաջ ես գրում էի աշնան մասին, որովհետև այդպես էր պետք, որովհետև հանձնարարված էր:Հիմա գեղեցիկ բառեր չեմ փնտրում, որ դնեմ իրար կողքի, հիմա միայն զգում եմ աշունը, ապրում աշնան ամեն մի օրով:Սիրում եմ աշունը, հատկապես երբ տերևները թափվում են մազերիս մեջ:Այդ ժամանակ հասկանում եմ, որ աշունն էլ ինձ է սիրում:Եվ հետո ինչո՞ւ պետք է չսիրի, երբ ես աշնանն եմ ծնվել:

Աշունը տխրելու ժամանակաշրջան է, բայց ոչ ինձ համար:Ես էլ եմ տխրում, բայց մի տեսակ հուսալով: Այդ պատճառով էլ ուզում եմ ասեմ` մի տխրիր, կանցնի կգնա ամեն ինչ, հավատա հաստատ կանցնի:Գրածս նվիրվում է բոլոր նրամց, ովքեր հենց այս պահին տխուր են:Մի տխրեք, որովհետև տխուր մարդիկ շատ են, պետք չէ, որ դուք էլ վարակվեք այդ հիավանդությամբ:

Հ.Գ.Ինչ խառը մտքեր գրեցի: Բայց դե ինչ արած այս շաբաթ էլ այս մտքերով էի:Թեև ոչ մի կապ չունեն իրար հետ գրածներս, ամեն դեպքում ես չեմ փոշմանում:Լավ մնացեք մարդիկ:

13 thoughts on “Հավերի, աշնան ու տխրության մասին

  1. Ծամձոր գյուղում, որը Հադրութի շրջանում է Ղարաբաղ — տեսել եմ, թե ինչպես է Պայծառ տատիկը պերցը (pillow) դնում աստիճաններին, իսկ իր սպիտակ հավը գալիս է մի մեծ ձու ածում ու գնում: Չե՞ք հավատում:

  2. Գերմանական քաղաքներից մեկում էլ հավերին ոտներից բռնելն ու գլխի վրա պահելը համարվում ա կենդանիների իրավունքների ոտնահարում ու ենթարկվում ա վարչական պատասխանատվության 😀 ))))

  3. Անկեղծ ասած երբեք չեմ մտածել հավերի մասին, և նրանց տանջանքների :)…..իսկ այ աշունը լավնա, իրան ես շատ եմ սիրում: Տխրությունն էլ եմ սիրում…ինքն էլա լավը :))))))

  4. Իսկ գիտեք, որ բրոյլերն իր ամբողջ կյանքը, որը տևում է ընդամենը քառասունհինգ օր, անց է կացնում փոքրիկ փակ վանդակում, և այն ամբողջովին նվիրվում է ուտելուն… Սակայն, ինչ խոսք, դա բոլորովին էլ չի խանգարում, որպեսզի աշունը լինի գեղեցիկ ու թախծոտ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s