Ատամնաբույժը Դիանայի :Պ


Փետրվարի 9-ը ատամնաբույժների մասնագիտական միջազգային տոնն է:Այս գրառումս նվիրում եմ իմ ատամնաբույժին: Ինչքան անշնորհակալ գործով են նրանք զբաղված, չնայած որ շատ մտածես շնորհակալ գործեր բավականին քիչ կգտնվեն:

Այսօր պետք է ատամնաբույժի գնայի: Դե ես էլ սովորականի նման պատրաստվեցի ու գնացի ատամնաբուժարան: Բժիշկս իր գործն արեց, վերջացրեց, ու ես միայն տուն գալուց հետո իմացա, որ այսօր այն օրն էր,որ ես պետք է ատամնաբույժիս մասնագիտական տոնը շնորհավորեի: Շատ եմ ափսոսում, մի տեսակ նաև ամաչում եմ: Դրա համար էլ հիմա ուզում եմ գրել հենց նրանց մասին: Անկեղծ ասած ատամնաբույժերին չեմ սիրում, թեև գիտեմ, որ նրանք ոչ մի վատ բան չեն անում:Ընդհակառակը օգնում են, որ անթերի ու գեղեցիկ ատամնաշար ունենաս:Բայց դրա հետ մեկտեղ նաև ատամ հեռացնող, ցավեցնողներն էլ են նրանք, երեևի դրա համար էլ չեմ սիրում:Ենթագիտակցությանս մեջ կա, որ նրանք անսիրտ մարդիկ են, բայց ասեմ, որ բժիշկներից ամենախորին հարգանքը տածում եմ ատամնաբույժերի նկատմամբ: Ինչևէ, ընդունում եմ, որ ես շատ բծախնդիր հաճախորդ եմ ատամնաբույժների համար:Ու իմ ատամնաբույժի բախտն այս առումով չի բերել, դեռ 2 տարի էլ դեմքս պետք է տեսնի, խեղճ մարդ: Մեղքերի թողություն եմ անում կարծես: Հուսով եմ ատամնաբույժս չի նեղացել ինձանից:

Իմ ատամնաբույժին էլ` Միքայել Գևորգովիչին ցանկանում եմ մասնագիտական հաջողություններ, համբերություն, որ իմ նման հաճախորդների ձեռքը դիմանա, մեկ էլ առողջություն:

Ատամնաբույժներ Հայաստանի ձեր գործը լավ արեք, որ հայերը շատ ժպտան` բողոքելու փոխարեն:-)

4 thoughts on “Ատամնաբույժը Դիանայի :Պ

  1. Վաաաաաաաայ Դիան հենց քո նման բծախնդիր ես եմ, ատամնաբույժս հոգնեց ինձանից 2 տարիա գնում գալիս եմ, ու վատը էնա որ դեռ էլի գնալու եմ:Ճ:Ճ:Ճ:Ճ:Ճ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s