Մի քիչ ֆուտբոլային


Այսօր տրամադրությունս ֆուտբոլային է:Հիմա շատերը լավ ուրախացան ֆուտբոլի անունը կարդալով: :)  Ֆուտբոլով ապրում են, այո, ֆուտբոլով շնչում են ու նույնիսկ հիվանդանում են: Հիմա շատերը հենց այդ հիվանդությամբ են տառապում:

Մի օր ֆուտբոլը կդադարի գոյություն ունենալ, բայց դրանից առաջ արդեն իսկ գոյություն չի ունենա աշխարհը:😀 Չեմ հիշում` ում խոսքերն են, բայց ինձ թվում է ճշմարտացի են:

Ֆուտբոլ, ֆուտբոլ, ֆուտբոլ:Ամենուր դիտում են, խաղում են, երկրպագում են:Հիմա դա նորաձև է դարձել:Մանավանդ աղջիկների մոտ եմ այս տենդենցը նկատում:Բոլորը անկախ տարիքից, զբաղմունքից սկսել են ֆուտբոլ սիրել:Մի տեսակ մոդայիկ է դարձել:

Խոսքս իհարկե չի վերաբերվում իսկական ֆանատներին, ովքեր ամեն կերպ երկրպագում են այս կամ այն թիմին:Պարզապես նորից անցնելու եմ իմ չսիրած երևույթին` ձևականությանը:

Հա ուրեմն այս ձևական աղջիկների մասին: Իբրև թե ֆուտբոլի սիրահար են, գժվում են ֆուտբոլի համար, ամեն ինչ հասկանում են: Բայց որ խոսեցնես, ոչինչից էլ իրականում տեղյակ չեն, մենակ գոռան ու ձևի համար ցույց տան, որ ֆուտբոլ են նայում, սիրում ու տենց էլի:Մոդայա էլի, խի չանեն որ: Համ էլ բոլորը կմտածեն, որ իրենք ժամանակակից աղջիներից են ու իրենց հետ լավ կլինեն, դե հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչները, որոնք ինչպես գիտենք ավելի շատ են ֆուտբոլ դիտում և սիրում:

Մի խոսքով ձևական մարդկանց դեմ է այս պոստը:Դե ուղղակի ուզում էի գրել:Ուղղակի մի խորհուրդ` եթե ինչ որ բանից չեք հասկանում կամ լավ չեք հասկանում, ուրեմն մի ձևացրեք, թե ինչ որ բան գիտեք:Շատ կեղծ եք երևում  ու անմիջապես երևում է կեղծությունը:Շարունակեք «գլյամուռ» ֆուտբոլիստներին երկրպագել, խենթանալ, շպրտվել ու լիքը դրա նման բաներ:

Ինքս ֆուտբոլասեր չեմ ու լավ չեմ հասկանում ֆուտբոլից, բայց դա հաստատ թերություն չեմ համարում:Մի խոսքով լավ եղեք, մի ձևացրեք, անկեղծ եղեք, եղեք այնպես, ինչպես կաք իրականում:Դա ավելի գեղեցիկ է………..😉😉😉

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s