Ասք Like-ի մասին


facebook-like-button

Like-ը ամբողջությամբ մտավ մեր բառապաշար:Ի՞նչ կասեք, նրան  չավելացնենք հայոց լեզվի նորաբանությունների ցուցակում` ասենք սփամի, հակերի, համացանցի ու թեգի հետ միասին:🙂

Like-ը  ծնվեց Facebook-ում(Փետրվար, 2009 – Facebook-ը ներկայացրեց LIKE ֆունկցիան) և  հիմա լայն տարածում է ստանում` օգտագործվելով նաև այլ սոցիալական ցանցերում:

Ոմանք լայքաշատ են, լայքասեր, չեն խնայում իրենց լայքերը: Մյուսները Like-ը ափսոսում են, իրենց ծանր են պահում ու այսպես ասած` աջ ու ձախ չեն լայքում: :)  Թեև Like անելը նախասիրության հարց է, բայց մարդիկ այնուամենայնիվ կան, որ Like-ը և Love-ը  մի քիչ շփոթում են, բայց դե լայքելով սիրո խոստովանություն չեք անում, այնպես որ, հանգիստ կարող եք լայք դնել:

Ինչևէ………..

horror like

Ու այստեղ շատ տեղին է I love when I see your name on my notifications… facebookյան էջը:

Էհ… :(  լավ եղեք, Likeեք ու Likeվեք, սիրեք իրար ու եղեք բարի, ի վերջո մեծ պահքի շրջանն է:

13 thoughts on “Ասք Like-ի մասին

  1. լավեր ասված ՝ լավ եղեք, Likeեք ու Likeվեք, սիրեք իրար ու եղեք բարի, ի վերջո մեծ պահքի շրջանն է:

  2. Էլի թեթև էր, հեշտ էր կարդացվում… Բայց մի քանի բան` ի՞նչ կապ ունի վերջին խոսքերդ ողջ տեքստի հետ (լավ եղեք, Likeեք ու Likeվեք, սիրեք իրար ու եղեք բարի, ի վերջո մեծ պահքի շրջանն է:) Ասենք թե հիմա պահքի շրջան չլիներ, ուրեմն մարդիկ կարո՞ղ են չար լինել: Չեղավ էդ մեկը… Ինչ վերաբերում է միմյանց սիրելուն, ապա ըստ Աստվածաշնչյան մեծ քարողի բոլորն էլ պիտի սիրեն միմյանց, օգնեն մեկմեկու, բայց դե հիմա մարդիկ էլի սիորւմ են` փող, ավտոմեքենա, բնակարան, լավ ապրել… էլի սեր ա չէ՞… Ինչևիցե, թեև մի քիչ անհասկանալի էր վերջաբանդ, բայց սահուն էին անցումները… Ավել-պակաս քննադատությունն էլ ընդունիր որպես դեպի ավելի լավ գրելու ուղի🙂

  3. Հարութ ջան, կներես , իհարկե, բայց չեղավվվվվվվվվ: Մարդու անձնական բլոգում չի կարելի ասել, թե ոնց ա պետք գրել: Ախր սա օրագիր ա, եթե կուզես՝ դաժե սևագիր: Բլոգն ի՞նչով ա տարբերվում մնացած տիրույթներից…իրա անմիջականությամբ, անփույթությամբ ու ինչ-որ տեղ նաև փնթիությամբ: Քերականության ու շարահյուսության հետ կապված ես էլ տանել չեմ կարողանում սխալները, անգրագետ գրելաոճը՝ նույնպես: Բայց նույնիսկ էդ դեպքում ինձ իրավունք չեմ վերապահի որևէ մեկին ասել, թե ոնց ա պետք սեփական բլոգում մտքերը շարադրել: Սա բլոգգերի անձնական տարածքն ա, որտեղ ինքը ազատ ա ամեն ինչում ու չի կարելի սահմանափակել նրան՝ անգամ խորհրդի կարգով😉

  4. աաաայ ,,ես էնքաաաան եմ սիրում լայքը, նույնիսկ բլոգերում երբ գիտեմ որ ամբողջ ֆբ-ի էջը ուրիշի բլոգերն են լինելու լայք եմ անում,,:Դ դե նկարներն էլ,բայց որը իսկապես դուրս գալիս ա

  5. Շուշան, խնդիր չկա, ես գիտեմ քո ասածները, համամիտ եմ դրանց հետ, բայցև հլը ստոպ. ախր եթե չքննադատես, որակը չի բարձրանա, կդոփի նույն տեղում, առաջ չի գնա… ես շատ բան չեմ ասում, իրա` Դիանայի օրագիրն ա, իր մտքերն են, իր պատկերացումները: Դիանան ոնց ուզում ա, թող էնպես էլ գրի… բայց կարելի է չէ նաև քննադատել, դրա արդյունքում գուցե դեպի լուսավորը տանող ինչ որ բան հայտնվի (“ինչ որ”-ը հատուկ գծիկով չեմ գրել, քանի որ բոլորդ էլ հասկացաք, թե ինչ նկատի ունեմ…. առաջընթաց):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s