Թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ


Սարոյանս, պաշտում եմ նրան:Սարոյանս, որովհետև ամեն մի տողում ինձնից մի բան,թեկուզ և աննշան,գտնում եմ անպայման:Աշխարհում չկա քեզ նման «բարի հսկա»:
Այդ ամբողջ օրը ես մնացի տանը` թաղված մառախուղի և հուշերի մեջ:Հիշեցի, թե ինչպես մեկի կյանքը մի ճանապարհով է գնում , իսկ մյուսինը` բոլորովին ուրիշ, սակայն յուրաքանչյուրինն անպայման իր ճանապարհով, և թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ:Մի խումբ մարդիկ, որ այսօր կան, իսկ վաղը հանկարծ մեռնում են:Եթե դու չես հանդիպում քո ծանոթներին երկար ժամանակ, ուրեմն նրանք մեռած են, նույնիսկ եթե աշխարհը փոքր է, իսկ եթե գնում ես նրանց փնտրելու և գտնում ես, դու գտնում ես նրանց մեռած, որովհետև բոլոր ճանապարհները, որոնցով նրանք գնում են, տանում են դեպի վերջ:
…..ես քայլեցի մառախուղի միջով դեպի քաղաք ու սիրտս քայլում էր կողքիցս որպես մի հսկա և համբերատար շուն:Քաղաքում ես գտա արդեն մեռած ընկերներիցս մի քանիսին ու բռնված ծիծաղով` շատ ավելի չարագույժ ու թախծոտ, քան ամենադառն արտասուքը, մենք սկսեցինք ուտել ու խմել, երգել և ուրախանալ:Ու այդ ժամանակ հուշերիս մշուշի միջից նորից անջատվեց նրա սքանչելի հեկեկոցը` աննշան հանգամանքների բերումով կողք-կողքի հայտնվելու կապակցությամբ և մեկ էլ սրտիս հիմար ցանկությունը` մնալ նրա հետ ու չգնալ, գնալու ոչ մի տեղ չունենալ:

Հ.Գ. Չեմ հիշի,թե կոնկրետ ինչի համար երեկ մտա գրադարան, բայց շատ լավ եմ հիշում այն պահը, երբ մոտեցա առաջին իսկ գրադարակին, վերցրեցի հենց առաջին գիրքը ու ինչքան ուրախացա, երբ կարդացի Սարոյանի անունը: Երեկ էլ այսպես սարոյանական տրամադրություն էր, իսկ հիմա անձրև է գալիս………..

5 thoughts on “Թե ինչպես են մի խումբ մարդիկ մեռնում անընդհատ

  1. Փոստատուն… գլխահակ ստվեր` կռթնած գրասեղանին …վրան անփութորեն թափված ծրարներ ու նամականիներ… Գրիչը ձեռքն առավ ու սկսեց գրել: Գրեց ու հռչակվեց, հռչակվեց ու անմահացավ:

  2. Իիիիիիիիիիիի, Դին, Սարոյանը մենակ քոնը չի🙂 Իմն էլ ա…Պաշտում եմմմմմմմմմմմ

  3. Սարոյանը հայ ազգինն ա, հետո ինչ որ այդ ՀԱՅ կոչվող ազգում այսօր մարդիկ ավելի շատ խաղում են, զվարճանում, քան թե Սարոյան կարդում… Ցավոք շատերը չգիտեն, որ…………..
    Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ կարդացուած, երաժշտութիւնը` չէ լսուած եւ աղօթքները` չեն պատասխանուած։ Համարձակեցէ՛ք բնաջնջել այս սերունդը։ Սեպեցէք, թէ դարձեալ 1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցէ՛ք Հայաստանը, տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք իրենց տուներէն դէպի անապատները, ձգեցէ՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։ Տեսէ՛ք թէ անոնք ինչպէ՛ս պիտի վերածնին։ Տեսէ՛ք, թէ անոնք ինչպէ՛ս կրկին պիտի խնդան։ Տեսէ՛ք, թէ կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելէ, դուք` շան լակոտներ, համարձակեցէ՛ք բնաջնջել զիրենք:
    Ուիլյամ Սարոյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s