Անձրև եմ ուզում


Ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ, ոչինչ ու մի հատ էլ ոչինչ: Հոգնել եմ մթնոլորտային այս բարձր ճնշման դաշտից:Տեղումների եմ սպասում:Գարուն է, բայց ինձ պակասում են տեղումները:Ե՞րբ է ցածրանալու ճնշումը, ե՞րբ են սելավներ լինելու:Չկան դրանք, կամ էլ կան, շատ կան, բայց ես չեմ տեսնում դրանք, կամ էլ չեմ ուզում տեսնեմ:
Էլ ինչ գարուն առանց անձրևի, առանց իսկական հեղեղի:Բայց իմ գարունը առանց անձրևի է այս անգամ:Այս գարունը լավը չէ, կանաչի երանգը դուրս չի գալիս:Գարունը սեր է, գարնան սերն անձրևն է:Ես էլ իսկական գարուն եմ ուզում:
Մինչև երբ պետք է մռայլ լինի, չանձրևի ու չհանձնվի հոգիս:Թեև երբեմն այսպես շատ ավելի լավ է, բայց ես հոգնել եմ:Հոգնել եմ……………դե ասենք թեկուզ ֆոբիաներիցս տարատեսակ` մեծ, միջին ու փոքր:Վախեր, որոնք չեն թողնում, որ անձրև լինի, վախեր, որոնք միշտ ցրում են կուտակված ամպերը, վախեր, որոնք այդքան էլ վախ չեն և իրականում վախ չեն:Դրանք ուղղակի արդեն բնավորություն են դարձել:Հա, ես վախկոտ եմ, ես չեմ վախենում ասել սա:Ու բոլոր մարդիկ էլ վախկոտ են, առհասարակ մարդ էակը:Չնայած որ «ինչի՞ց ես վախենում» հարցին բոլորը պատասխանում են` ոչնչից, բոլորն են վախենում, ուղղակի ոմանք դա չեն գիտակցում կամ էլ անգամ վախենում են գիտակցել:
Անձրև եմ ուզում, իսկական հորդառատ ու գարնանային անձրև, որը կսրբի-կտանի այս ամբողջ հավաքված փոշին,ավազը, կմաքրի օդս:Անձրև եմ ուզում, որ ապրեմ:Անձրև եմ ուզում, որ անկուշտի նման շնչեմ նրա հոտը և խելագարի նման ոտաբոբիկ վազեմ նրա տակով, որ անձրևից հետո բացեմ պատուհանս ու պարանների վրայից թափ տամ կաթիլները:Որ անձրևից հետո տեսնեմ քաղաքի կիսալվա փողոցների գույնը, որ պատկերացնեմ, թե ինչպես այս անձրևից բնության մեջ տեղաշարժեր են կատարվում կամ էլ զգամ օդի կիսաթաց գոլորշին:Կամ էլ, որ….ուզում եմ անձրև:
Երբեմն անհաջողություններ են պետք մարդու կյանքում, դե այնպես փոքր, ոչ շատ մեծ, ոչ ստիպի քեզ մտածել, խորհել, ծրագրել հաջողությունդ:Անհաջողությունները սթափեցնում են, մինչդեռ իրար հաջորդող անվերջ հաջողությունները ինչ-որ տեղ թմբիրի մեջ են գցում և նվազեցնում ողջամտությունդ:Իսկ այսօր միայնությանս մեջ ինձ հետ գարունն է, նրա չեկած, չտեղացած ու չսպասվող անձրևը, առանց տեղումների եղանակը, մթնոլորտային (հոգեվիճակային) բարձր ճնշման դաշտը, արևոտ օրը, բայց սառը քամին, մազերս իրար խառնող և սարսուռ առաջացնող քամին:
Ամեն ինչն է փոխվում, կփոխվի նաև սա:Բայց հաստատունները մնում են:Ու չնայած ես հաստատունների կողմնակից եմ, հիմա անձրև եմ ուզում, անձրև` տարածությունից ու ժամանակից շաաատ հեռու:

4 thoughts on “Անձրև եմ ուզում

  1. Դիանա ջան, քո ուզած անձրևի համար պետք է ամպեր քարշ տալ, հետո դրանք մեծ աղմուկով իրար խփել ու….. ահա և քո ցանկալի Անձրևը: Ինչ վերաբերում է վախերին, ապա համամիտ եմ, որ մարդիկ վախենում են` մեկը ստից, մյուսը` ճշտից, մեկ այլ ոք էլ` խոսելուց: Նա լռում է ու վերջ… ահա և քո վախը: Մի լռիր, երբեք և ոչ մի տեղ: Լռությունը հաճախ լավ բան ա, բայց այն կործանարար կարա լինի, քո ուզած ամպերը կարա ցրի ու վերջ… Էլ անձրև չկա, դու էլի վախում ես ու անձրև ուզում…
    Հ.Գ. Ինչ վերաբերում ա նյութիդ գրելաոճին, ապա էս անգամ` oops: Բարդ ես գրում, իսկ բլոգում բարդ բաներ գրել “մասնագետները խորհուրդ չեն տալիս”: Խոսիր թեթև բաներից, խոսիր հանգիստ ու ծիծաղկոտ…. մի խոսքով խոսիր….

    • Լրիվ հասկացա, ինչ որ ուզում էիր ասել:Հարցը խոսելը չէ, ես գերադասում եմ լռել, քան բոլոր տեղի և անտեղի առիթներով խոսել, մարդ պետք է լռել կարողանա, ինձ արդեն սկսել է դա հաջողվել:Իսկ զգացմունքների մասին էլ լռելուն կարող եմ ասել, որ ես հաստատ չէի լռի🙂
      Իսկ բարդ գրելուց չեմ նեղվում, գրում եմ , ոնց այդ պահին հարմար եմ գտնում, այլ ոչ թե մասնագետների խորհուրդներին հետևում:Թեթև էլ եմ գրել, բայց պարտադիր չէ միշտ թեթև ու հասկանալի, մակերեսային բաներից գրել:Ես բնավորությամբ բարդ եմ, ուստի երբեմն դուր է գալիս ինձ անհասկանալի ու աբստրակտ գրելը, այդպես չբացահայտված եմ մնում ամեն դեպքում……թող ներեն «մասնագետները»😀

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s