Կենդանի փիառ բլոգիս


Ուրմեն ուզում եմ գրել մի մարդու մասին, ում մասին շատ պետք է գրեմ:Նախ ասեմ, որ բլոգիս բացման օրվանից սկսած, նա ինձ միշտ հետևում է:Բլոգիս ամենաակտիվ ընթերցողներից է, թեև երբեք մեկնաբանություն չի թողնում:Այն օրվանից սկսած, երբ սկսեցի պարբերաբար գրառումներ անել, նա բաց չի թողնում ոչ մի պոստ(գրեթե ոչ մի😀  )
Ինքը իմ լավ կուրսեցին ա, ինքը մի ունիկալ երևույթ ա: Ինքը շատ ա սիրում արաբերենը, արաբերենի գիտակ ա, լավ մարդ ա ու այսպես շարունակ………….Շատ յուրահատուկ անհատականություն ա, լիքը դրական կողմեր ունի, մի խոսքով իր մասին շատ չխոսեմ, մանավանդ, որ չի ուզում իր անունը հրապարակեմ( դե նա էլ այդպիսին ա ու հարգում եմ ցանկությունը)🙂 :
Հա  ու ամենակարևորի մասին, ինքը ոչ միայն կարդում ա իմ բոլոր պոստերը, նաև «պատմել ա սովորում»:😀  Եթե ես նախորդ օրը գրառում եմ արել, ապա պետք է պատրաստ լինեմ, որ հաջորդ օրը լսարան մտնելով` անպայման լսելու եմ նրա բարձրաձայն ցիտատները իմ գրառումից , որն անգամ ես եմ շատ հաճախ մոռանում: Ու երբ կեսից հիշում եմ, թե ինքը օրինակ «բարև սեր» ասելով ինչ նկատի ուներ, լիաթոք ժպտում եմ ու ինչ մեղքս թաքցնեմ ինձ շատ լավ եմ զգում:Լավ եմ զգում, որ իմ «խզբզածները» կարդում են, դեռ մի բան էլ ավել: Հա,  ես օրինակ իմ բլոգին սկզբում մեծ ուշադրություն չէի դարձնում, իսկ ոմանք «ծանր էին տանում» այդ փաստը, երևի մտածում էին, որ թիթիզություն եմ անում կամ նման մի բան(փաստորեն վերջերս բլոգոսվերայի զարգացման հետ թիթիզասվերան էլ ա զարգացել,😀 դե ինչ անես մարդկանց մեջից կարծրատիպեր կոտրելը դժվար ա, հո չես կարա բացատրես, որ ասելիք ունես, դրա համար ես գրում)😀 :
Իսկ հետո հասկացա, որ բլոգ վարելը լավ էլ լուրջ գործ  է, ամենօրյա խնամք պահանջող, ցավոք դա  ոչ միշտ է հաջողվում ինձ:😦 Շատ ուրախ եմ, որ իմ բլոգ մտնելու համար ձեր ժամանակը չեք ափսոսում:Ես գնահատում եմ ձեր ուշադրությունը իմ անձի նկատմամբ(քանի որ բլոգս կոնկրետ ուղղվածություն չունի ու հիմնականում իմ մասին եմ գրում):Սիրում եմ բոլորիդ, ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուր մեկնաբանությունը, կարծիքն ու այցելությունը:
Մեկ էլ վերջերս իմ լավ կուրսեցին ինձ ասում ա «Դայանա (ինքն ինձ տենց ա դիմում էլի) նկատել եմ, որ բլոգեռների մեջ լավ ճանաչված ես դարձել »:
«Էհ Ն. ջան, բա երնեկ չէր», — ասում եմ ես🙂 : Ես դեմ չեմ , չնայած որ դա իրականում այդքան էլ այդպես չէ:
Բոլոր դեպքերում շատ շնորհակալ եմ Ն. ջան, որ դու կաս, իմ կուրսեցին ես, կարդում ես բլոգս, մի հատ էլ հիշում գրածներս, իրոք շատ շատ ուրախ եմ դրա համար:Քեզ շատ եմ սիրում, ամենալավն եմ ցանակնում քեզ, էն մուրազիդ էլ հասնես ու երջանիկ լինես ընկերս (  դե դու հասկացար ինչ նկատի ունեմ🙂
) :
Իսկ հայ բլոգեռներին և առհասարակ բլոգ ունեցող մարդկանց մաղթում եմ, որ դուք էլ ինձ նման հավատարիմ ու նվիրված ֆոլովեռներ ունենաք, ովքեր կենդանի փիառում են բլոգդ ու շեյրն էլ օֆֆլայն են անում😀😉 Առողջ եղեք:

9 thoughts on “Կենդանի փիառ բլոգիս

  1. Դիանան հերթական անգամ հաճելիորեն զարմացնում է իր բլոգի ընթերցողներին: Բրավո՛, կեցցես!!!

  2. Իրոք շաաաաաաատ շաաաաաատ շոյված եմ: Անկեղծ, չէի սպասում:
    Կրկին անգամ շատ շնորհակալ եմ )))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s