ԱնձրևաԱՐԵՎախառը


Մի հետաքրքիր բան եմ նկատել, երբ դուրս եմ գալիս տանից,արև է շողում, ինչ էլ որ լինի 🙂
Չէ, գովքս չեմ անելու 😉
Ուզում է միալար անձրև լինի, ահավոր մռայլ եղանակ, երբ այլևս հույսի ոչ մի նշույլ չկա եղանակային փոփոխության, այդ ժամանակ երբ ես դուրս եմ գալիս, արևը թեկուզ մի կարճ ժամանակով երևում է:Սիրում եմ այդ պահը:Իսկ իմ սիրելի անձրևը, ամպրոպը սկսում են այն ժամանակ, երբ տուն եմ գալիս, հարմար տեղավորվում եմ սենյակումս` պատուհանի առջև,տաք շոկոլադ ու  մի որևէ գիրք ձեռքիս, անձրևը սկսվում է:
 Հիմա ասածս ինչ է, որ թեկուզ անձրև եմ սիրում, խենթանում նրա համար, անհույս ռոմանտիկի տպավորություն եմ թողնում, այնուամենայնիվ հոգուս խորքում արև կա, նոր ծագող, դեռևս ոչ այդքան ջերմ, բայց որը շիկանալու ու ջերմանալու բոլոր հավակնություններն ունի:Ուրախ եմ, որ այն կա ու առավել ևս որ այն զգում եմ:Իրականում ես կենսուրախ եմ, պայծառ, ժպիտով , այո կա մեջս անձրևային թախիծ ու մռայլություն, բայց դա ում մեջ չկա որ:
Իսկ այս արևը վերջին ժամանակներս եմ սկսել զգալ. վերջ տխրությանը, մոլորությանը….
Անձրև, արև, հետո էլի անձրև, հետո արև` մի փոքր անձրևոտ:Անձրևից թրջված ասֆալտ, նրանից բարձրացող տաք գոլորշի, մի խոսքով անձրևոտ արև 😀
 Ինչևէ…… վերջին ժամանակներս ինչ գրում եմ վերջում անձրև է ստացվում:Շատերը գուցե արդեն հոգնել են ու ատում են ինձ:Ինչ անեմ, երևի օրգանիզմիս պահանջն ա 😛 :Բլոգս էլ վերածվել է անձրևային բլոգի 😀
 Մի խոսքով ևս մեկ անձրևաարևախառը, թաց ու եթերային լուսավոր գրառում: 😉

7 thoughts on “ԱնձրևաԱՐԵՎախառը

  1. լավն էր ……. Մի խոսքով ևս մեկ անձրևաարևախառը, թաց ու եթերային լուսավոր գրառում:

  2. Մտածեցի կատակում ես, բայց պարզվեց իրոք հոդվածների մեծ մասը անձրևի մասին է))): Լավ է ստացվում Դիանա ջան, գուցե մի երկու հոդված էլ նվիրես արևին, հըը, ճիշտն ասած հոգնել ենք անձրևից:

      • Դին ջան շատ լավն էր գրառումդ, չգիտեմ ինչու, բայց այն նպաստեց, որ աչքերիցս արցունքներ հոսեն, երևի ուղակի սիրտս լցված էր:
        Համենայն դեպս անձրևն էլ արևն էլ շատ անհրաժեշտ և պահանջված երևույթներ են, և հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց գոնե մեկի ներկայության:

Leave a reply to Դիանա Եղիազարյան x