***


Հրանտ Մաթևոսյան էի կարդում:Ու չկարողացա որոշ տողեր դուրս չգրել:

***

Նապոլեոնի գործերը հաջող գնային` Ռուսաստանը նրա նպատակը չէր, Կովկասով իջնելու էր Հնդկաստան`  ճանապարհին կործանելով Օսմանյան կայսրությունը, ստեղծելով Հայոց թագավորություն:Եվ ասելու էր իր բանակի հայ զորավար Հովակիմ Մուրադյանին. “Ստացիր, Մյուրատ, քո կորսված հայրենիքը”:Միայն թե Նապոլեոնի գործերը Բորոդինոյում ձախողվեցին, որոշ ուսումնասիրողների կարծիքով` հարբուխի պատճառով:
 Միամիիտ….սիրելի…թույլ…. հավատավոր….
 Հարկավոր է լավ նայել դիվանագիտության հանրագիտարանը. երևի թե կա քաղաքագիտության հայազգի մի գայլ , որ աչքը աչքին խաբում է ուրիշ գայլերի հանուն, ասենք թե, իր Անգլիայի և երեխայի պես խաբվում հարբուխի առասպելից:
 
***
 
   Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ:Որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային:Բայց ստիպված ե

մ լինել իմ ժամանակի տարեգիրը:
 
***
 
…Իսկ հողը նույն կենսագրությունն ունի, ինչ հայոց հազար անգամ մոխրացած ու հազար մեկ անգամ կանաչած հողը:Այստեղ մարդ ապրել է:Այս ձորում եղել է մի բերրի հովիտ, մարդաշատ, ինչպես  հայ հողի ուզածդ կտորը…
 
Շարունակելի…

http://hrantmatevossian.org/hy

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s