Հեղեղ….ու …ներդաշնակություն


Նորից հեղեղ է ու ոչ միայն դրսում…
 Կրկին ամեն ինչ խառնվեց իրար, փշրվեց, քանդվեց ու մի քանի րոպե ամեն բան կորել էր: Ամեն բան քաոսացավ,իսկ հիմա դասավորելու կարիք ունի….Դե ինչ արած. ուրեմն վերափոխվելու ժամանակն էր…
Վաախ, ոնց եմ սիրուուում….խենթանում երբեմն….
ու ինչու է, որ ամեն անգամ հենց հեղեղի ժամանակ եմ ստանում այն, ինչ երբեք չեմ ստանում ոչինչից: Ու ամեն անգամ էլի նույն հարցն եմ տալիս ինձ ու պատասխանը էլի չեմ գտնում
Բայց մեկ է սիրում եմ, գժվում ուժգին հեղեղների համար, իսկ երբեմն էլ խենթանում ու հեղեղվելու ցանկություն ունենում…հիստերիկ մի բան է արթնանում մեջս:
Ամեն ինչ փոխվում է, պտտվում, բայց հետո նորից գտնում իր հին տեղը կամ գուցե նորն ու ավելի լավը:Դա մի քանի րոպե է տևում միայն, իսկ հետո անցնում կատաղածի պես, ասես չկար էլ:Բայց կարևորը դա լինում է:
Հեղեղ….ու հետո ամեն բան թուլանում է, մարում, կամաց-կամաց վերանում, հեռանում ու ի վերջո կորչում…
Ու միայն մի հույս է մնում, որ երկար ժամանակ չի գա ու իրեն հիշեցնել չի տա…բայց ….կգա ամենճիշտ պահին, կհիշեցնի ամենակարևոր մոռացվածը և..և այն կդարձնի մոռացված ու հիշված նոր…
Ամեն բան շաաատ պարզ է….հեղեղ ու… էլ ոչինչ
Հեղեղ….ու …ներդաշնակություն…սպասված ու երանելի…..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s