Գեղեցիկ է Երևանս, նամանավանդ գիշերով


Բարև հայ ժողովուրդ: Էսօր մի կիսաջղայնացած ու կիսաբողոքական բան եմ գրելու:
 Ինչքան ժամանակ է, որ երեկոյան դուրս չէի եկել քաղաք զբոսնելու նպատակով: Ժողովուրդ էս ինչա կատարվում Երևան քաղաքում երեկոյան… Էլի սա չէի նկատի, եթե ամեն օր արևի մայր մտնելուն պես շատերի նման ինձ դուրս նետեի քաղաքի կենտրոն:Բայց քանի որ երկար ընդմիջումից հետո էր` տարբերությունը չնկատելը դժվար էր:
 Ընկերուհուս հետ նստած ենք Հյուսիսային պողոտայում. սա էլ հո պողոտա չի, պոդիում է դարձել…ինչ հագուստով, ինչպիսի սանրվածքով ու ոճով մարդ ասես կտեսնես այստեղ:Բոլորն իրենց Հոլիվուդում են զգում այս տարածքով անցնելիս, կարծես «Թոփ երևանսկի գլյամուռ» պակազին հրավիրված լինեի: Սա դեռ հեչ…
 Գնում եմ Կասկադ ու ճանապարհին ում ասես չեմ տեսնում, բառիս բուն իմաստով բոլոր բոլորին. նրանց, ում հազար տարի է չէի տեսել, նրանց ում ամեն օր տեսնում եմ, նրանց ում չէի պատկերացնի, որ իրար հետ կտեսնեմ, մի խոսքով լրիվ «ժձի մենյան ա»: Եթե կորցրել եք ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, շտապեք քաղքաքի կենտրոն երեկոյան 8-ից հետո, ու ես երաշխավորում եմ, որ դուք նրան անպայման գտնելու եք:Սա էլ դեռ հեչ…
 Քայլում են երկու խանձված «պոլուֆաբրիկատներ», շիկալադնի մաշկերը  ի ցույց դնելով ու ամբողջ մարմնով մեկ գալարվելով իրենց առանցքի շուրջը:Ետևից երկու տղա ռեպլիկախառը քայլում են` «վայ սև ջան, մեռնեմ էդ քո սև ջանիիիիին»:
 Էհ էլ ինչ երկարացնեմ…այս ամենին էլ գումարենք, որ բոլորը թափված են դուրս` աղջիկ կպցնելու նպատակով, ինչ-որ կիսատղամարդ դարձած տղաներ, որ ծամոնները բերաններում ֆռցնելով աջ ու ձախ ռեպլիկներ են շռայլում (ռեպլիկն էլ հո ռեպլիկ չի, անգամ ամաչում ես, որ պատահաբար լսում ես) :
 Հետո ավելացնեմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են սերիալում իրենց զգան, թող նրանք էլ դուրս գան երեկոյան Երևան. բոլոր սերիալների դերասաններին, ռեժիսորներին ու էլի լիքը գովազդայն դեմքերի հաստատ կտեսնեք ձեր շուրջը ու մի պահ կմոռանաք դրսում եք, թե տանը` հեռուստացույցի առջև: Հա ի դեպ այս հրաշալի պատկերը ամբողջացնելով էլ ասեմ` կտեսնեք նաև ինչ-որ տարօրինակ «յոժիկային սանրվածքներով» մազերը ցցած երգիչների, իրենց մի խումբ միասեռական  ընկերների հետ գոհ-գոհ ճեմելիս:
 Հա ու ի հավելումն սրա` բոլորը պարտադիր կերպով հագնվում են շատ վուլգառ, քայլում են իրար փաթաթված ու անպարկեշտ:Իրահրկե սա չի վերաբերվում բոլոր բոլորին. պարզապես նոռմալ մասսան էնքան քիչ տոկոսն է կազմում, որ մեծամասնության ֆոնին չի երևում:
 Ի վերջո այսքան շոկային պահեր ապրելուց հետո ու մի լավ հիասթափվելուս լիմիտը լրացնելուց հետո, վերադարձա տուն. ու երկար դադարից հետո այդպես էլ չկարողացա վայելել գիշերային Երևանով իմ զբոսանքը, քաղաքիս հոգին,նրա շնչառությունը ամառվա ցերեկային տապից հետո: Ու այսպես հիասթափված  ու հաճելի զբոսանք կատարելու իրավունքս էլ ոտնահարված եկա մեր շոգ ու տաք բնակարան….
Սա ինձ համար անհասկանալի է ու ահավոր տհաճ:Չես կարող մի քանի մետր քայլել, առանց շվարելու ու տհաճություն զգալու:Չգիտեմ, մտածում եմ` երևի այնքան ծեր եմ արդեն, որ սա ինձ համար այլևս անհասկանալի է:Թեև դեռ հուսով եմ, որ կգտնվեն թեկուզ քիչ քանակությամբ մարդիկ, ովքեր համաձայն կլինեն ինձ հետ ու ովքեր նույնպես արտառոց դեպքերից զերծ զբոսանքներ կգերադասեն:
 Լավ եղեք մարդիկ ու փողոց դուրս գալուց առաջ մի քիչ հստակեցրեք ձեր նպատակները, գուցե դրանից հետո փոշմանեք ու միանգամից գնաք ավելի համապատասխան վայրեր:

11 thoughts on “Գեղեցիկ է Երևանս, նամանավանդ գիշերով

  1. Համաձայն եմ քեզ հետ միանգամայն,,մեր բոլորիս սիրելին Երևանը կորցրել է իր երբեմնի դեմքն ու դիմագիծը:Հյուսիասյին պողոտա կոչվող թյուրիմացությունը կառուցելուց հետո ամեն ինչ փչացավ..Ես էլ հիշեցի ու նշած “ռեպլիկներ ” թողարկող կիսատղամարդ-անշնորք լածիրակներին`երկար մազերով,”չոլկով” ու դեմքի կեսը ծածկող անմիտ ակնոցներով..Հիրավի մարդու ամոթն ա գալիս,,,Ինչ էին,ուր եկանք,ուր ենք գնում…

    • Ես էլ ուղղակի խոսքեր չունեմ:Մենակ մեկ բան հաստատ կարող եմ ասել, որ էլ երկար ժամանակ երեկոյան դուրս չեմ գա քաղաքի կենտրոնում զբոսնելու:Ու ոնց հասկանում եմ ինձ նման շատերը կան, որ հաճույք չեն ստանում այս տեսարաններից:Արդյունքում ստացվում է, որ դեռ երկար ժամանակ փողոց դուրս են գալու միայն նշված մասսայի պատկանող մարդիկ: Ամբոխների հեղափոխություն է տեղի ունենում…..ցավոք

  2. Դե ինչ կարելի է ասել. տականքայնացվում է մեր քաղաքը: Սա դեռ հեչ, բա որ մասիվներում և 3-րդ մասերում վիճակը սկսվում ա փոխվել: Կյանքում ես չէի պատկերացնի, որ մասիվցի տղան «միասեռավորների» իրար հետ տեսնելիս կասի. «Հա լավ այ ախպեր, ի՞նչ կա որ, մարդ են էլի: Ուզում են տարբերվեն, տենց բաներ են անում, ուշադիր մի եղիր, քո ինչ գործն ա»: Դե արի ու մի ասա, հա էլի իմ գործը չի, ինչ ուզում են, թող օրենքի սահմանում անեն, բայց դե մենք փոքր ենք, տղերքն էլ մեր երկրում քիչ են (ասում են՝ մի տղային 4-5 աղջիկ ա բաժին հասնում), հիմա եթե էդ տղերքի թեկուզ մեկ տոկոսը «պա գալուբոյսկի» գնա, ապա ասա կորած ենք էլի… Էհ, փուր աշխարհք…
    Ողբամ զքեզ Էրիվան…. Ողբամ զքեզ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s