Չիմանալ, նշանակում է չունենալ


Հայաստանում շատերը տեղյակ չեն իրենց հայրենիքի ճիշտ սահմանների մասին: Ասեմ ավելին, շատ շատերի մոտ հիշողության մեջ դեռևս պահպանվում են  վաղուց անպիտան քարտեզները: Քարտեզը շատ կարևոր դեր ունի. այն օգնում է ոչ միայն արձանագրել պետությունների սահմանները, այլև մարդկանց մոտ հայրենիքի վերաբերյալ վիզուալ պատկերացում  է առաջացնում: Ու եթե ցանկանում ես ազգայինդ պահպանել, լավ իմանալ քո տարածքներն ու սահմանները, ապա պետք է քաջատեղյակ լինես քո պետության քարտեզից: Ժամանակները փոխվում են, ամեն բան փոխվում է, պետությունների միջև սահմանազատումները նույնպես:
Հիմա ասածս ինչ ա: Եկեք քարտեզներին հավուր պատշաճի ուշադրություն հատկացնենք: Պետք է նոր տոն ավելացնել օրացույցում: Ուրեմն ստանում ենք “Քարտեզի օր”:
Այդ օրը մարդիկ միմյանց քարտեզներ կնվիրեն, կշնորհավորեն քարտեզի օրվա առիթով ու նման հետաքրքիր և այլևայլ բաներ:
Եկեք չհապաղենք ու հենց սեպտեմբերին էլ այն նշենք, մի լավ ուրախանանք ու մեր ազգային ճիշտ ինֆորմացիան էլ տարածենք մեր մեջ:
Վերջ: Ուրեմն որոշված է: Սեպտեմբերի 3-ը հայտարարում ենք “Քարտեզի օր”: Հիշեք, որ Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության օրն է: Հայրենասիրական թեման էլ կշարունակենք հաջորդ օրը: Եկեք չմոռանանք, որ “Չիմանալ, նշանակում է չունենալ”, ուրեմն եկեք իմանանք մեր իրական սահմաններն ու ճիշտ քարտեզը:

3 thoughts on “Չիմանալ, նշանակում է չունենալ

  1. Բանը նրանում է որ շատ հայեր չեն հասկանում, որ մենք ասում ենք Արցախը Հայաստանի մաս չէ, այլ  առանձին պետություն է, դա արտաքին աշխարհի համար է, և իրենք  նաև  սկսում են  Արցախը առանձին պետոխթյուն համարելքո նշած խնդիրը ծագում է սրանից:

Թողնել մեկնաբանություն