Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծո միջոցով


Նորմալ մարդն անհրաժեշտ է համարում.
1.Մոռանալ` ով է ինքը և ինչ է ցանկանում, որպեսզի այն չխանգարի արտադրել, վերարտադրել և գումար վաստակել:
2.Տարիները վատնել համալսարանում ուսանելու վրա, որպեսզի հետո աշխատանք չգտնի:
3.Առավոտյան 9-ից մինչ երեկոյան 5-ը զբաղվել մի բանով, որը ամենափոքր հաճույքն անգամ չի պատճառում , որպեսզի 30 տարեկանից հետո անցնի թոշակի:
4.Թոշակի անցնել, հայտնաբերել, որ կյանքը վայելելու այլևս ուժ չի մնացել և շատ շուտով մահանալ տխրությունից:
5.Հասկանալ, որ իշխանությունն ավելի կարևոր է, քան փողը, իսկ փողը, քան երջանկությունը:
6.Ծիծաղել նրանց վրա, ովքեր փողի փոխարեն ձգտում են երջանկության, և նրանց անվանել «մարդիկ, ովքեր զուրկ են ամբիցիաներից»:
7.Չխոսել անծանոթների հետ:Հարևանների մասին վատ արտահայտվել:
8.Կարծել, որ ծնողները միշտ ճիշտ են:
9.Ամուսնանալ, սերունդ ունենալ, միասին ապրել անգամ սիրո անհետացումից հետո`վստահեցնելով, որ դա պետք է հանուն երեխաների (կարծես նրանք չեն լսում ծնողների ամենօրյա կռիվները):
10.Դատապարտել տարբեր լինելու ցանկացած փորձ:
11.Արթնանալ զարթուցիչի դիվահար զանգից:
12.Հավատալ տպագրված ցանկացած բառի:
13.Վզին փաթաթել գունավոր մի կտոր, որը չունի ոչ մի ֆունկցիոնալ ուղղվածություն և  հպարտորեն կրում է «փողկապ» անունը:
14.Երբեք ուղիղ հարցեր չտալ, անգամ եթե զրուցակիցդ հիանալի հասկանում է` իրականում ինչ նկատի ունեիք:
15.Պահպանել դեմքի ժպիտը, թեև շատ ես ուզում լաց լինել:Եվ խղճալ բոլոր նրանց, ովքեր արտահայտում են իրենց իրական զգացմունքները:
16. Համարել, որ արվեստը արժե հսկայական գումարներ կամ էլ չարժե ոչինչ:
17.Հետևել նորաձևությանը, անգամ եթե այն հիմարություն է և անհարմար:
18.Համոզված լինել, որ ցանկացած հայտնի մարդու մոտ կան հսկայական հարստություններ:
19.Գումար ծախսել արտաքին բարելավման համար և քիչ հոգալ հոգևոր գեղեցկության մասին:
20.Ապացուցել բոլոր հնարավոր միջոցներով, որ թեև նա «նորմալ» մարդ է, բայց ավելի բարձր է մյուս մարդկանցից:
21.Մետրոյում կամ ավտոբուսում ուղիղ չնայել ոչ մեկի աչքերի մեջ, որպեսզի դա չհամարվի գայթակղության փորձ:
22.Վերելակ մտնելիս շրջվել դեմքով դեպի դռները և ձև տալ, իբր նա միայնության մեջ է, անկախ նրանից, թե քանի հոգի կա վերելակում:
23.Երբեք չծիծաղել ռեստորանում, որքան էլ որ նրան ուրախացնի զրուցակցի պատմած անեկդոտը:
24.Հյուսիսային կիսագնդում հագնվել ոչ թե եղանակին համապատասխան, այլ տարվա եղանակի:
25.Հարավային կիսագնդում զարդարել եղևնու ճյուղերը բամբակով, որը խորհրդանշում է ձյուն, անգամ եթե ձմեռը ոչ մի կապ չունի Հիսուսի ծննդյան հետ:
26.Մեծանալով զգալ իրեն աշխարհի ամենաիմաստունը, եթե անգամ նրան բախտ չվիճակվի ապրել այնքան, որքան անհրաժեշտ է սեփական սխալում համոզվելու համար:
27.Հաճախել բարեգործական թեյախմությունների` համարելով, որ դա բավական է սոցիալական անհավասարությանը վերջ դնելու համար:
28.Օրվա մեջ ուտել երեք անգամ, անկախ նրանից դա ուզում է, թե ոչ:
29.Սրբորեն հավատալ, որ ուրիշ մարդիկ իրենից ավելի լավն են ամեն ինչում` նրանք ավելի գեղեցիկ, խելացի, հարուստ և ուժեղ են:Եվ որ սեփական սահմանները տեղաշարժելը շատ ռիսկային գործ է. ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել:
30.Համարել, որ եթե որդիդ ինչ-որ բան սխալ է անում, ապա դա  հասատ արդյունք է այն բանի, որ նա ընկել է «վատ շրջապատ»:
31.Ամուսնանալ նրա հետ, ով կարող է քեզ համար ապահովել նախանձելի դիրք հասարակությունում. սերը կսպասի:
32.Միշտ ասել «ես փորձել եմ», եթե անգամ չի էլ փորձել:
33.Կյանքում ամենահետաքրքիրը միշտ թողնել «հետո», երբ դրա համար այլևս ուժեր չեն լինի:
34.Հավատալ, որ այն ամենը, ինչը ստացել և շահել է իր կյանքում, դարերով պատկանում է իրեն:
35.Կարծել, որ կանայք չեն սիրում ֆուտբոլ, իսկ տղամարդիկ` պատրաստել և զարդարվել:
36.Ամեն ինչում միշտ մեղադրել կառավարությանը:
37.Համոզված լինել այն բանում, որ բարությունը, քնքնշությունը, հարգալից վերաբերմունքը ուրիշների նկատմամբ, այդ ուրիշների կողմից կբնորոշվի որպես թուլության, խոցելիության և նրան հեշտությամբ կառավարելու հնարավորության նշան:
38.Ինչպես նաև համոզված են նրանում, որ կոպտությունը ուրիշ մարդկանց հետ շփման ընթացքում կընկալվի որպես ուժեղ անձնավորության գիծ…………

Հատված Պաուլո Կոելյոյի «Հաղթանակողը մնում է մենակ» վեպից:

Հ.Գ.1 Մեկ անգամ չեմ ասել, որ շատ եմ սիրում այս հեղինակին, իսկ այս ստեղծագործությունը իրոք խորհուրդ կտամ կարդալ:

Հ.Գ.2 Շնորհակալ եմ այս գիրքը ինձ նվիրողից. նրան անչափ սիրում եմ:

Հ.Գ3 Ու հետևաբար մեկ մեջբերում էլ այս նույն գրքից.  «…սեր, մահ, ուժ, ժամանակ:Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծու միջոցով:Անհրաժեշտ է գիտակցել մահվան անխուսափելիությունը, որպեսզի ավելի սուր զգանք կյանքը:Անհրաժեշտ է պայքարել, որպեսզի աճենք, բայց միևնույն ժամանակ չընկնենք իշխանության ծուղակի մեջ, որը կարող ենք ձեռք բերել այդ պայքարի ժամանակ, սակայն որը ոչինչ չարժե:Եվ վերջապես անհրաժեշտ է ընդունել, որ մեր հոգին, թեկուզ և այն անմահ լինի, իր բոլոր սահմանափակումներով և հնարավորություններով հանդերձ ժամանակի գերին է»:

Հ.Գ.4 Կարող եք շարունակել այս գործողությունների ցանկը………..😉

7 thoughts on “Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծո միջոցով

  1. Հիասքանչ է, նման խորը մտքեր նման թեթև շարադրանքով հաճախ չես հանդիպի: Շնորհակալություն Ձեզ կիսվելու համար )))

  2. Հետաքրքիր գրառում էր..Սակայն ասեմ,որ Կոելյոյին չեմ սիրում,որովհետև իր գրքերի իմաստային բովանդակությունը մեծապես այստեղից այնտեղից վերցված մտքերն են կազմում,նրա մոտ հանդիպող այսպես կոչված “խորը մտքերը” պատկանում են այնպիսի պատկառելի գրողների ինչպիսիք են օրինակ Անտունա դե Սենտ-Էքզյուպերին,Բորխեսը կամ Դոստոևսկին…Հենց նրա ամենահայտնի “Ալքիմիկոսը” գրքի սյուժեն հին հրեական լեգենդի ձևափոխումն է “Մեծն հեղինակի” կողմի..ահա և այդ լեգենդը
    После долгих лет нищеты раби Ицхаку, сыну Юкеля из Кракова приснилось, что ему следует поехать в Прагу, и искать там клад, зарытый под мостом, ведущим к королевскому дворцу.
    Мост охранялся день и ночь, и Ицхак не осмеливался там копать. Он просто приходил к мосту и смотрел на него с утра до вечера.
    Однажды начальник стражи спросил его, что он тут делает. Ицхак рассказал ему о своем сне, приведшем его сюда из далеких краев. Начальник только засмеялся: “И из-за этого, бедняга, ты стоптал свои башмаки? Если б я верил своим снам, то пошел бы в Краков, и стал бы искать клад в комнате какого-то еврея, Ицхака , сына Йoкеля. Могу себе представить, как бы я искал его дом в месте, где половина мужчин — Ицхаки, а половина Йoкели!”
    …. Раби Ицхак поклонился, вернулся домой и достал сокровище из-под пола собственного дома

    (Старинная еврейская притча в изложении Мартина Бубера, историка хасидизма. Цитируется по справочнику “Еврейский мир”, Иосеф Телушкин, изд “Мосты культуры”, Москва, 2002, стр. 194 -195, часть пятая, статья “Мартин Бубер”)
    Աղբյուր->http://www.cccp.de/talk/?news=5743&page=00&dir=3

    • Հետաքրքիր էր լեգենդը:Բայց ասեմ, որ պարզապես ինձ դուր է գալիս Կոելյոյի մատուցման ձևը, չգիտեմ մի տեսակ թեթև է, հետաքրքիր, գրավող…….ամեն դեպքում ասեմ, որ շնորհակալ եմ մեկնաբանության համար:

      • Ես հասկանում եմ,թե ինչի համար է Ձեզ դուր գալիս Կոելյոն,որովհետև մի տեսակ դյութիչ ու հասանելի է գրում,այնպես որ էմոցիոնալ ցանկությունները կարծես բավարարվում են նրան կարդալով..Բայց դե այդ հնարքներից անհրաժեշտ է զերծ մնալ…

        • Դե հասկանում եմ յուրաքանչյուր մարդ իր ուրույն կարծիքն ունի, որը շատ հաճախ չի համընկնում այլ մարդկանց կարծիքների հետ:Բայց դե դնել ու մի այլ կարգի Կոելյոյին սևացնելն էլ մի բան չի:Արի համաձայնվիր, որ ամեն դեպքում այդքանը կարողացել է անել, որ իրեն ամբողջ աշխարհում ճանաչում են ու իր գրքերն էլ շատ լեզուներով են թարգմանվել:

  3. Ծանուցում՝ Կոելյո…Գրո՞ղ,թե գրագո՞ղ « Հախունց Տիգրանի Բլոգը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s