Այստեղ միշտ ենք ապրելու


Այսօր համայն համացանցում շնորհավորանքներ են, գովերգող տողեր ու հպարտության բացականչություններ:Բոլորը շտապում են ևս մեկ տոնական պոստ կամ ստատուս ավելացնել իրենց կողմից :Ամեն բան  հիանալի է, ամեն ինչ բարի է ու բոլորը գոհ ու ուրախ են: Այնքան հաճելի է այս ամենը:
Չգիտեմ ինչու, բայց ամեն անգամ նման օրերին իմ զգացողությունները միշտ այլ են լինում, մի տեսակ անբացատրելի, մի տեսակ ջերմ ու բարի:  Սիրում եմ Հայաստանս……
 Այսօր ուրախ և տոնական օր են անցկացնելու գրեթե բոլորը: Իսկ ես առավոտյան շտապում էի եկեղեցի:Գնում էի, որ հայրենիքիս համար աղոթեմ, որ Աստծուց խնդրեմ պահպանի այն երկիրը, որտեղ ապրում եմ և որից հարազատ այլ տեղ չունեմ:
 Իսկ գիտեք, որ այսօր նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան ու խաղաղության միջազգային օրն է:ԻՆձ թվում է` սա այդքան էլ պատահականություն չէ:Հայը անկախություն ստանալով` դարձել է խաղաղության խորհրդանիշ ու երբեք երես չի դարձնում Աստծուց, եկեղեցուց ու սրբերից:Դրա համար էլ նա միշտ կա ու կլինի:
Որքան էլ բողոքենք, քննադատենք, սխալներ գտնենք և այլն, մեկ է, էլի հպարտ եմ, որ Հայաստանում եմ ապրում:Այստեղ ապրելը ինձ համար պարտավորեցնող է: Ես հայ եմ ու դա կարծես մի մեծ առաքելություն լինի, որը պիտի կատարեմ ու պատվով հաղթահարեմ: Իսկ ես ծնվել եմ հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ն դեռ 2 տարեկանն էլ չբոլորած փոքրիկ էր:Ու մեծացա նրա հետ հավասար, նրա նման տարբեր դժվարությունների միջով անցնելով( ցուրտ տարիներին, կիսասոված օրերով ու կիսախավար սենյակներում…..), այսպես բոլորը մեծացան, մեծացան ու դեռ էլի ազգովի շարունակում ենք պայքարել, դժվարություններ կրել ու ամենակարևորը` հաղթահարել:
 Ու հենց այսօր, հենց սեպտեմբերի 21-ին ամուր փակում եմ աչքերս ու տեսնում ՀՀ-ի լուսավոր ապագան, նրա  վաղվա պայծառ ու անհոգ օրը:Իսկ հետո շատ եմ ուրախանում, որ այդտեղ ես եմ ապրելու, դու ես ապրելու, մենք ենք ապրելու……….ու միշտ ենք ապրելու…….
Հ.Գ. Շնորհավոր ծնունդդ իմ մեծ եղբայր, իմ Հայաստան:

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s