Եվ ի վերջո ինչ են ուզում աղջիկները…


Բոլոր տղաներին և (ոչ միայն նրանց) տանջում է այն հարցը, թե ի վերջո ինչ են ուզում աղջիկները:Ասեմ` աղջիկները ոչինչ էլ չեն ուզում իրականում, պարզապես նրանց ցանկություններն ու մտքերը շատ հաճախ են փոխվում:Մենք` աղջիկներս, չունենք տղամարդկանց հատուկ կայունությունը, դրա համար էլ միշտ ձգտում ենք դեպի նրանց, քանի որ այդ հատկությունը միայն նրանք ունեն:

Աղջիկները ցանկանում են միայն, որ դուք հասկանաք թե ինչ է ուզում նրանց սիրտը և ոչ թե բանականությունը: Աղջիկները ուզում են, որ իրենց հասկանան անգամ այն ժամանակ, երբ անգամ իրենք իրենց չեն հասկանում:Բոլոր նրանք, ովքեր կարողանան սա անել, կհասկանան, թե որն է աղջիկների ուզածը: Աղջիկները շատ հաճախ ոչինչ էլ չեն ուզում, նրանք ոչինչ չեն ուզում այդ պահին, բայց իրենց թվում է, թե մի բան պակաս է, ինչ-որ բանի կարիք ունեն, իսկ տղաները դա չեն հասկանում:

Այո, աղջիկները շատ բարդ են, առեղծվածային, անհասկանալի, երբեմն նյարդային, դյուրագրգիռ, երբեմն հակասական, իսկ երբեմն էլ հասարակ պայծառ ու ուրախ, անհոգ ու երջանիկ: Իսկ տղաները միայն պետք է հասկանան, թե աղջիկը տվյալ տրամադրություններից որ մեկում է գտնվում այդ պահին ու շարժվել ըստ իրավիճակի:Այդ ժամանակ տղաների մոտ հարց չի առաջանա, թե արդյոք ինչ են ուզում աղջիկները:

Եվ վերջում` երբեք մի մոռացեք, որ աղջիկները բարդ, տրամաբանական, խճճված ու հանելուկային խնդրից էլ դժվար են լինում, իսկ այն տղան, ով սիրում է խնդիրներ  ու հանելուկներ լուծել, ապա նա անպայման կհասկանա, թե աղջիկը ինչ է ուզում:

Այնպես որ մի բողոքեք, թե չգիտեք աղջիկների ուզածը. ես ամեն ինչ պատմեցի:😛

2 thoughts on “Եվ ի վերջո ինչ են ուզում աղջիկները…

  1. Այո, աղջիկները շատ բարդ են, առեղծվածային, անհասկանալի էակներն են:
    Ասեմ որ կանանց առեղծվածային ,բարդ ու անհասկանալի լինելը լոկ միֆ է հենց կանանց կողմից ստեղծված տղամարդկանց գերելու համար: Իրականում,բարդ բան չկա: Իսկ տրամադրության փոփոխություններին կան հանելուկային,դժվար խնդիրներին պետք չի շատ ուշադրություն դարձնել :

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s