Հեքիաթ երկու «շարֆիկների» մասին


Երբ առաջին անգամ մոխրագույն «շարֆիկը» հանդիպեց սպիտակ «շարֆիկին», նրանք երկուսն էլ ինչ որ տարօրինակ  տրամադրության մեջ էին:🙂 Երկուսն էլ իրենց նման (կամ գուցե ոչ նման) շատ «շարֆիկների» էին հանդիպել,բայց այդ ընթացքում երկուսն էլ ինչ-որ նոր ու հետաքրքիր բան էին ուզում: Ուզում էին մի գեղեցիկ ու նուրբ «շարֆիկի» հանդիպել, որը ներքուստ կլիներ վառվռուն, գույնզգույն, պայծառ ու «հավեսին»:  :)

Իսկ դուք գիտեք, որ ամանորյա ցանկությունները միշտ էլ իրականանում են. միայն պետք է լավ ցանկանալ:Իսկ նոր տարվա գիշերը միշտ էլ հեքիաթային է լինում, այդ ժամանակ մի հրաշք է կատարվում, որին հավատացողները ստանում են իրենց երազանքը:Այդպես այդ երկու երազկոտ «շարֆիկները» հավատացին իրենց ցանություններին, ու երազը դարձավ իրականություն:Հեքիաթներ կան, պարզապես դրանց հավատացողներն են շատ քիչ…….

Ու մի օր էլ այդ «շարֆիկները» հանդիպեցին ամանորի նախաշեմին ու սիրեցին իրար: Հետո` սիրահարվեցին:Իսկ հետո շարունակեցին գրել իրենց հեքիաթը ` փորձելով ավարտին հասցնել այդ հրաշալի պատմությունը:Մինչև հիմա դա նրանց հաջողվում է:Իսկ հետո նոր գաղափարներ նրանց կայցելեն, ու հեքիաթը նորանոր երազային իրադարձություններով կհարստանա:Իսկ «շարֆիկները» կապրեն երկաաար ու երջանիիիկ:

Ամանորյա իմ հեքիաթը ես արդեն հորինել եմ: Ու որքան հնարավոր է հավատում եմ այդ հեքիաթին:Հավատում եմ, քանի որ ամանորյա հրաշքներին էլ եմ հավատում:Իսկ շարֆիկների այս պատմությունն ինձ համար խորհրդանշական է դարձել, ինչպես նաև ցանկացած շարֆիկ այս աշխարհում, որի վրա կա իմ սիրելի բույրը:Այդ բույրը կիլոմետրերի վրա էլ եմ ճանաչում, ու…խենթանում նրա համար:Այդ բույրը իմն է միայն ու միայն իմը: Իսկ հիմա գնամ կապեմ իմ բուրավետ շարֆիկը ու սպասեմ այս ամանորին, որ նոր հեքիաթ հորինեմ, իրականացնեմ այն և միշտ զգամ այդ բույրը:

Հ.Գ.  Շնորհակալ եմ, որ երազանքներս ու ցանկություններս «ինչ-որ» մեկը լսում ու իրականացնում է…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s