10 պատճառ արձակուրդը սիրելու համար


Մի քանի օր է արդեն, որ ձմեռային արձակուրդն ինձ համար սկվսել է:Սա սովորական արձակուրդ չէ, այլ իսկապես վաստակած հանգիստ, որի ամեն վայրկյանից հաճույք ես ստանում:Սիրում եմ առհասարակ արձակուրդները ու հատկապես նրանք, որոնք տեղին են ու ժամանակին: Իսկ գիտեք, ինչու եմ հատկապես սիրում արձակուրդը: Ուրեմն այսպես` արձակուրդներին.

1. Դարակներս եմ դասավորում, քանդում եմ բոլոր հին արխվիներս ու կրկին դասավորում:Դասակարգում բոլոր իրերս, այդ ընթացքում գտնում հին իրեր,որոնք բարի ու լավ հուշեր են արթնացնում, վերապրում այդ ամենը ու հաճույք ստանում:Ու դրանից ինձ մի քիչ երջանիկ եմ զգում:😉

2. Որոշում եմ  ֆիլմերի այն ցանկը, որոնք չեմ հասցրել դիտել ու պետք է դիտեմ արձակուրդներին: Վերանայում սիրելի ֆիլմերս ու նորից ինձ երջանիկ զգում:😉

3. Կարդում եմ բոլոր այն գրքերը, որոնք ցանկանում եմ, այլ ոչ թե նրանք, որոնք հանձնարարված են քննության համար: Որպես կանոն կիսամյակի ընթացքում գրառում եմ բոլոր այդ գրքերի անունները, որոնք ուզում եմ  հետո կարդալ:Իսկ դա ինձ մի փոքր էլ է երջանկացնում:🙂

4. Զբաղվում եմ այն մանր մունր գործերով, որոնք ինձ հաճույք են պատճառում ու որոնք պարտադիր չեն այդքան էլ:Ավարտին եմ հասցնում կիսատ մնացածները:Իսկ գիտեք, որ չկա ավելի հաճելի բան, քան սիրածդ գործով զբաղվելը:😀

5. Հիշում եմ դպրոցական տարիներս, երբ դասացուցակումս կային նաև նկարչության, կերպարվեստի, խեցեգործության ու տիկնիկագործության դասեր (փոքր ժամանակ հատուկ գեղարվեստական թեքումով դպրոց էի գնում): Մի ամբողջ սեղան լցնում եմ անհրաժեշտ պարագաներով ու սկսում…. հետաքրքիր բացիկներ եմ պատրաստում, տարատեսակ զարդարանքներ, իսկ ավելի հաճախ հուլունքներից ու տարբեր իրերից օրիգինալ բիժուներ պատրաստում ինձ համար ու նվիրում ինձ🙂 Դա մի փոքր խենթ ու հետաքրքիր զբաղմունք է, որը երջանկացնում է:😀

6. Գնում եմ կինոթատրոն ժամանակ առ ժամանակ. այդպես ֆիլմերն ավելի հաճելի է դիտելը. ու դարձյալ ես երջանիկ եմ…….

7. Իմ ունեցած համեստ գրադարանն եմ վերանայում. հո հանկարծ չեմ մոռացել որևէ գրքի մասին:Դա ինձ դուր է գալիս😉

8. Սիրում եմ ակտիվ հանգիստը, իհրակե պասիվ հանգիստ ունենալուց հետո😀 Օրինակ երբեմն կարելի է գնալ  սահադաշտ: Թեև սառույցի վրա այդքան էլ լավ չեմ կարողանում կանգնել, բայց դա մի տեսակ լիցքաթափում է լարված ուսումնական ամիսներից հետո:😉

9. Կազմակերպում եմ փոքրիկ ճանապարհորդություններ նոր տպավորություններ ունենալու համար: Օրինակ այս անգամ Վրաստան գնալն ինձ համար շատ լավ որոշում էր:

10. Եվ վերջապես արձակուրդների ժամանակ կարող ես պարզապես ոչինչ չանել, ամբողջ օրն անցկացնել տանը, քնել շատ երկար ու այն ժամանակ երբ սիրտդ ուզում է առանց որևէ օրակարգի, լիցքաթափվել ու չմտածել, որ ինչ-որ տեղից կուշանաս կամ մի բան չես հասցնի:Այս վիճակում լինելը ուսանողի համար ամենաերանելի կարգավիճակն է: Չեք պատկերացնում թե սա ինչ երջանկություն է:😀😀😀

Սրանք էին ձմեռային արձակուրդը սիրելու ու դրանք անմոռանալի անցկացնելու իմ համեստ, բայց նաև բովանդակալից անցկացնելու տարբերակները:Հուսով եմ օգնեցի ձեզ մի փոքր: Արձակուրդը հիասքանչ բան է, մանավանդ երբ այն բովանդակալից է լինում, այն

տալիս է նոր ազդակներ ապրելու ու գործելու համար: Ու կարելի է եզրակացնել, որ եթե մարդիկ ավելի շատ արձակուրդ ունենան, նրանք մի փոքր ավելի երջանիկ կլինեն ու կսիրեն իրենց գործը:

Հ.Գ. Ձեզ բարի ու արդյունավետ արձակուրդներ եմ մաղթում:😉

One thought on “10 պատճառ արձակուրդը սիրելու համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s